Բացել գլխավոր ցանկը

Բլյուզ (անգլերեն՝ Blues),[2] ԱՄՆ աֆրոամերիկացիների ժողովրդական երաժշտություն, 20-րդ դարի երաժշտական մշակույթի հիմնական ձևերից մեկը։ Մեծ ազդեցություն է գործել համաշխարհային երաժշտության վրա՝ դառնալով այնպիսի ուղղությունների հիմք, ինչպիսիք են՝ ջազն ու ռոքնռոլը։

Բլյուզ
Blues
Ոճային հիմքերՖոլկ,[1] սպիրիչուելս
Մշակութային հիմքեր19-րդ դարի վերջ, հարավային Միացյալ Նահանգներ
Հատուկ գործիքներԿիթառ, բաս կիթառ, դաշնամուր, շրթնահարմոն, հարվածային, սաքսոֆոն, վոկալ, տրոմբոն, շեփոր, կոռնետ
Բխող ժանրերԲլուգրաս, ջազ, ռիթմ ընդ բլյուզ, ռոքնռոլ, ռոք

Բլյուզը սպեցիֆիկ երգային ձև է, որը ձևավորվել է ամերիկյան հողում սևամորթ ստրուկների աֆրիկյան երաժշտական ավանդույթների ձևափոխման արդյունքում։

Բլյուզի կարևոր առանձնահատկությունը, որը տարբերում է այն աֆրոամերիկյան երաժշտության այլ ձևերից, դա նրա ներանձնական բնույթն է, մեկ մարդու երաժշտություն լինելն է։

Բլյուզի դասական բանաձևը տեսք է ստացել 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին։ Այն իրենից ներկայացնում է 12-տակտային կուպլետների շղթա, որոնց հարմոնիկ հիմքը կազմում է տոնիկայի, սուբդոմինանտի և դոմինանտի հաջորդականությունը։ Տեքստը ավանդական տարբերակում կառուցվում է հետևյալ կերպ. մեկ տողը կրկնվում է որոշ ձևափոխումներով երկու անգամ, իսկ հետո հանրագումարի է բերվում եզրափակիչ տողով, որը հաճախ պարունակում է նախորդ տողերում նկարագրվող պատմության մեկնաբանություն։

Ավանդական բլյուզի ականավոր կատարողներից է կիթարահար և երգիչ Ռոբերտ Ջոնսոնը (Robert Johnson)։ 27 տարեկանում մահացած կատարողը 1920-ական թթ վերջերին- 1930-ական թթ սկզբներին ձայնագրել է շուրջ 30 երգ, այդ թվում «Խաչմերուկ» երգը (Crossroad), որն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հաջորդ սերնդի բլյուզմենների երգացանկում։ Այլ հայտնի կատարողներն են՝ Չարլի Պատտոնը (Charley Patton), Բլայնդ Լեմոն Ջեֆֆերսոնը (Blind Lemon Jefferson), Ջոն Սլիփի Իսթիսը (John Sleepy Eastes), Բիգ Բիլ Բրունզին (Big Bill Broonzy) և այլն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.bbc.co.uk/schools/gcsebitesize/music/popular_music/blues2.shtml
  2. Kunzler's dictionary of Jazz provides two separate entries: blues, an originally African-American genre (p.128), and the blues form, a widespread musical form (p.131).