Ռոք խումբ, երաժշտական կոլեկտիվ (անսամբլ), որն աշխատում է ռոք երաժշտության ժանրում։ Առաջին ռոք խմբերը հայտնվել են ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում 1950-ականների երկրորդ կեսին՝ ռոքնռոլի ժողովրդականացումից հետ մեկտեղ[1]։

Ռոք խումբն իրանից ներկայացնում է երաժշտական կոլեկտիվի հատուկ ձևաչափ, որն առանձնահատուկ հատկություններ ունի կազմում, քանակում և օգտագործվող գործիքներում։

Ձևաչափի զարգացում

խմբագրել

Ռոք խմբերի ձևաչափի զարգացումը կապված է այս կամ այն երաժշտական կատարողի երգացանկում սեփական ստեղծագործության աճի հետ։ Որպես կանոն, մինչև 1960-ականների կեսերն երաժշտական կոլեկտիվները կատարում էին ուրիշի երգեր, կամ ծառայում էին որպես առաջնորդ-երգչին կից սովորական նվագակցող անսամբլեր։ Երգերի ինքնուրույն շարադրության և գործիքավորումների մշակման միտումն առաջ է բերել կոմպակտ կոլեկտիվների նոր տեսակի կազմակերպման անհրաժեշտություն[2]։ Մեծ Բրիտանիայում սկիֆլի ալիքի և 1950-ական թվականներին երիտասարդների շրջանում ռոքնռոլի ընդհանուր զանգվածային հետաքրքրության պատճառով ի հայտ են եկել հարյուրավոր սիրողական սկիֆլ խմբեր, որոնց շատ մասնակիցներ դարձել են հայտնի երաժիշտներ։ Ամենավաղ հայտնի ռոք խմբերի շարքում կարելի է անվանել The Crickets, The Coasters, The Shadows խմբերը[3]։

Երաժշտական ինդուստրիան, սակայն, շարունակում էր շեշտը դնել երգիչների մարքեթինգի վրա, կամ խմբերի դեպքում՝ առաջնորդների վրա։ Միայն The Beatles-ի և The Beach Boys-ի նման խմբերի մեծ հաջողությունն ու հստակ ստեղծված իմիջը օգնել են իսկապես կոտրել այդ միտումը։ The Beatles-ի օրինակը զգալի ազդեցություն է ունեցել 1960-ականների ռոք խմբերի ձևաչափի և ընդհանրապես ռոք խմբի նախատիպերի վրա[4]։

Պարադոքսալ կերպով, նրանք նաև ազդել են պրոդյուսերների կողմից հավաքված արհեստական կոլեկտիվների ստեղծման վրա, որոնց համար ընտրվում էին վառ կերպարներ, գրվում էին երգեր և այլն։ Տիպիկ օրինակներ կարող են ծառայել The Monkees, Herman's Hermits խմբերը, որոնք երբեք երաժշտական գործիքներ չեն նվագել ստուդիայում ձայնագրության ժամանակ, սակայն, այնուամենայնիվ, ունեցել են բազմաթիվ հիթեր և մեծ ժողովրդականություն։ Նրանց մեջ մեծ դեր են կատարել համապատասխանաբար պրոդյուսերները և մենեջերները։ Որպես կանոն, նման կոլեկտիվների երաժշտական գործունեությունը բացակայում էր, երբ փոխվում էին իշխող երաժշտական ոճերը։

Կառուցվածք

խմբագրել

Գործիքներ

խմբագրել

Ռոք խմբերի ամենատարածված կազմի մեջ են մտնում վոկալիստը, կիթառահարը, բաս կիթառահարը, թմբկահարը և ստեղնահար (երբեմն երկրորդ կիթառահարը)։ Երբեմն ժամանակակից խմբերի կազմի մեջ է մտնում նաև դիջեյը (Slipknot, Mushroomhead, Limp Bizkit, Linkin Park)։ Հազվադեպ հանդիպվում են նաև խմբեր, որոնց կազմում չկա այս բաղադրիչներից մեկը, օրինակ չկա վոկալ (Ozric Tentacles), բաս (The Doors, The White Stripes, The Black Keys, Рубль, Yeah Yeah Yeahs), կիթառներ (The Dresden Dolls, И Друг Мой Грузовик), հարվածայիններ (Summoning) կամ ընդհանրապես առանց ավանդական գործիքների (Suicide, Van Canto, Apocalyptica-ը մինչև 2003)։ Այս դեպքում երաժիշտները փորձում են լավ հնչում ստանան այլ գործիքների օգնությամբ՝ էլեկտրոնային գործիքների, ձայնային ձայնանմանողականությամբ, թավջութակների։

Երբեմն որպես առաջնային օգտագործվում են սիմֆոնիկ կամ էթնիկ (ժողովրդական) գործիքներ՝ ֆլեյտա (Jethro Tull, Focus, Camel), սաքսոֆոն (Colosseum, Weather Report, Supertramp), ջութակ (Kansas, Mahavishnu Orchestra, Curved Air), շրթնահարմոն (John Mayall Bluesbreakers, Neil Young & Crazy Horse) և այլն։ Շատ հաճախ դա ֆոլկ, արտ, պրոգրեսիվ և ջազ ռոք ժանրի խմբեր են։

Բնակչություն

խմբագրել

Տիպիկ ռոք խմբի կազմում 4-5 մարդ է, հազվադեպ՝ 3 կամ 6։ Գոյություն ունեն նաև այլ քանակով ռոք խմբեր։ Trans-Siberian Orchestra-ի համերգային կազմում լինում են մինչև քսան անդամներ։

 
White Stripes խումբը անգամ համերգների ժամանակ միայն երկու երաժիշտ են ելույթ ունենում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Werner Faulstich, Rock, Pop, Beat, Folk, 1978, S. 26
  2. Scott Witmer, History of Rock Bands, 2010, S. 10
  3. Billboard-Magazin vom 3. August 1968, Dance Loses Footing as Halls Go Concert, S. 1
  4. Armin Siebert, Die Sprache der Pop- und Rockmusik, 2009, S. 69
  5. Hall, James (2016 թ․ սեպտեմբերի 24). «Nevermind at 25: how Nirvana's 1991 album changed the cultural landscape». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.