Էքսպերիմենտալ ռոք
Էքսպերիմենտալ ռոք, հայտնի է նաև որպես ավանգարտ ռոք, երաժշտության տեսակ՝ հիմնված ռոք երաժշտության վրա՝ ժանրի հիմնական հատկանիշներով[1]։ Էքսպերիմենտալ ռոք կատարողները կարող են անհատականացնել երաժշտությունն անհայտ ժամանակի ընթացքում, գործիքային ձայներով, ոչ սովորական հարմոնիայով, ստեղծագործական ոճով, բառային տեխնիկայով, այլ ժանրերի հատկանիշներով, երգելու ոճերով, գործիքային ոճերով, գործիքային էֆեկտներով, էքսպերիմենտալ երաժշտական գործիքներով։ Էքսպերիմենտալ ռոքը կարող է ներառել երկարացված տեխնիկաներ, պատրաստված գործիքներ, ոչ արևմտյան երաժշտական ավանդույթներ։
Էքսպերիմենտալ ռոք | |
---|---|
Ոճային հիմքեր | ռոք, էքսպերիմենտալ, ավանգարդ երաժշտություն |
Մշակութային հիմքեր | ուշ 1960-ական թվականներ, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ |
Ծագման ժամանակ | 1966 |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Տարածաշրջանային բեմեր | |
էքսպերիմենտալ մետալ | |
Տես նաև | |
էքսպերիմենտալ փոփ |
Ուշ 1960-ական թվականներին բռնկուն ոճի և ռոք երաժշտության մեջ էքսպերիմենտների ժամանակահատված էր[2]։ Երաժշտական խմբերը ազդեցություն էին ստանում ջազ արտիստներից, ինչպիսիք էին Ջոն Քոլթրենը և Սան Րան և ավանգարդ երաժիշտներից, ինչպիսիք էին Ջոն Քեյջը և Կառլհեյնզ Ստոքհաուզենը։
1990-ական թվականներին այնպիսի արտիստներ, ինչպիսիք էին Ուինը և Րեդ Քրոսը, շարունակեցին իրենց նորամուծությունները։ Ուշ 1990-ականներին ինդի ռոք ժանրի շատ խմբեր ձեռք բերեցին փոթ ռոքի հատկանիշներ, որ նկարագրվում էր որպես ոչ ռոք երաժշտություն ստեղծելու համար ռոք գործիքավորումներ օգտագործող։ Բրիտանական Ռեդիոհեդ խումբը, որ հայտնի դարձավ 1990-ական թվականներին ալտերնատիվ ռոք նվագելով, սկսեց էքսպերիմենտներ անել տարբեր երաժշտական ոճերի հետ։ Այնուհետև ինդի ռոքը նույնպես աստիճանաբար դարձավ էքսպերիմենտալ։
Հայտնի ներկայացուցիչներ
խմբագրել- Դեյվիդ Բոուի
- Ջոն Քեյլ
- Agitation Free
- Ash Ra Tempel
- Boredoms
- Can
- Captain Beefheart
- Captain Beefheart & the Magic Band
- The Ex
- Einstürzende Neubauten
- Բրայան Ինո
- Faust
- Neu!
- Half Japanese
- Ջիմ Օ՛ Րուրկ
- Pere Ubu
- Sonic Youth
- Throbbing Gristle
- Թոմ ՈՒեյթս
- Սքոթ Ուոկեր
- Ֆրենկ Զապպա
- Էդրիան Բելյու
- Biffy Clyro
- Death in June
- Nurse with Wound
Պատմություն
խմբագրել1960-ական թվականներ
խմբագրելՈւշ 1960-ական թվականները համարվում է էքսպերիմենտի դարաշրջան ռոք երաժշտությա պատմության մեջ[2]։ Խմբերը ազդվում էին տարբեր ջազ կատարողներից։ The Velvet Underground խումբը մինիմալիզմի և ավանգարդ երաժշտության հատկանիշներ ավելացրեց ստանդարտ ռոք երգերի կառուցվածքում։ Շատ փսիխոդելիկ ֆոլկ խմբեր, ինչպիսիք էին Fifty Foot Hose, the United States of America, Silver Apples և Red Krayola խմբերը, ներկայացրին ավանգարդ էլեկտրական երաժշտություն իրենց երգերում։ Հնդկական և արաբական երաժշտությունները նույնպես լայնորեն տարածված և ներառված էին։
Մեծ Բրիտանիայում Դելիա Դերբիշայրը և Բրայան Հոդգսոնը միացան էքսպերիմենտալ էլեկտրոնային White Noise խմբին։
Այս ժամանակաշրջանի այլ կարևոր էքսպերիմենտալ խմբերից էին The Monks, The Fugs, The Godz, The Residents, Os Mutantes, Captain Beefheart and the Magic Band ևThe Mothers of Invention խմբերը։
1980-ական թվականներ
խմբագրելԷքսպերիմենտալիզմը քոլեջ ռոքի մեծ մաս էր կազմում 1980-ական թվականներին։ Նոյզ ռոքը գերակշռող դարձավ 1980-ական թվականներին։ Նոյզ ռոքից, ավանգարտ ջազից, սաունդ արտից ազդված՝ որոշ խմբեր, այդ թվում Sonic Youth, Swans, Band of Susans, Live Skull, Big Black, Dinosaur Jr., Butthole Surfers, Oxbow, Wipers, Flipper, Melvins, Beme Seed և Acid Mothers Temple. Post-hardcore խմբերը ապահովեցին արմատները էքսպերիմենտալ ռոքի զարգացման և բարգավաճման համար։
Ճապոնիայում էքսպերիմենտալ ռոք արտիստներ Մերզբոունն, Կեիջի Հաինոնն, Հանատարաշը և Բորեդոմսը սկսեցին իրենց կարիերաները 1980-ական թվականներին։ Գերմանիայում Էյնշտրուցենդ Նյուբաութենը ստեղծեց որոշ գործիքներ իրենց էքսպերիմենտալ արտադրական երաժշտության համար։
-
Գերմանական Էյնշտրուցենդ Նյուբաութենը
2000-ական թվականներ
խմբագրելԲրիտանական Ռեդիոհեդ խումբը, որ հայտնի դարձավ 1990-ական թվականներին և հանդես էր գալիս ալտերնատիվ ռոք ժանրում, սկսեց էքսպերիմենտներ անել տարբեր երաժշտական ժանրերում նոր հազարամյակի սկզբում իր Kid A, Amnesiac և Hail to the Thief ալբոմներում։ Այս ալբոմները գրվել էին էլեկտրոնիկայի, կրաութռոքի, ջազի ազդեցությամբ, ինչպես նաև դասական երաժշտությունից, որը Ջոնի Գրինվուդը խառնել էր իրենց երաժշտության մեջ՝ մեծ փոփոխություն մտցնելով խմբում։
1990-ականներից հետո ինդի ռոքի ոչ գործիքային ձևերը նույնպես աստիճանաբար դարձան էքսպերիմենտալ։ Այդ ժամանակաշրջանի էքսպերիմենտալ ինդի խմբերի էին Circus Devils, Deerhoof, Deerhunter, The Fiery Furnaces, Kling Klang, Liars, Man Man և Xiu Xiu խմբերը։