Էմո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էմո (այլ կիրառումներ)
Էմո (անգլ.՝ emo, առաջացել է «էմոցիոնալ» բառի կրճատումից), հարդքոր-երաժշտության հատուկ ոճ։ Էմո երաժշտությունը բնութագրվում է ձայնի միջոցով ուժեղ էմոցիոնալ ապրումների փոխանցմամբ, որն ուղեկցվում է քաոտիկ կամ ընդհանրապես բացակայող երաժշտական բաղադրիչով։ Վոկալը երբեմն իր մեջ է ներառում ճչոցներ, հառաչանքներ, շշունջ, մռնչոց։
Ներկայումս երաժշտության այս ոճի տարատեսակներն են՝ էմո, էմոկոր, սան-դիեգո հարդկոր (հարդկոր էմո), էմո վայոլենս, սկրիմո, ֆրենչ սկրիմո։
Էմո երաժշտության երկրպագության հիմքի վրա առաջացել է էմո ենթամշակույթը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմո» հոդվածին։ |