The Coasters, ամերիկյան նշանավոր վոկալ կոլեկտիվ Լոս Անջելեսից, որին դու-ոփ երաժշտական ոճով կատարումները մեծ համբավ են բերել հատկապես 1950-ական թվականների երկրորդ կեսին։ Մրցակից The Platters, The Drifters և այլ երաժշտախմբերից գլխավորապես զանազանվել է երգերի տեքստերին ու իր ելույթներին հումորով վերաբերվելու շնորհիվ։ 1987 թվականին ներառվել է ռոքնռոլի փառքի սրահում՝ դառնալով այդ բարձր պատվին արժանացած առաջին վոկալ կոլեկտիվը։

The Coasters
Ժանրերdoo-wop?, ռիթմ էնդ բլյուզ և novelty music?
Գործունեություն1955
ԼեյբլAtco Records և Atlantic Records
Պարգևներ
Կայքangelfire.com/mn/coasters/
 The Coasters Վիքիպահեստում

The Coasters-ը կազմավորվել է 1955 թվականին, The Robins երաժշտախմբի անդամներից, որը հիմնադրվել էր 1949-ին։ Առաջին սինգլը Down in Mexico—ն էր, կատաակային բովանդակությամբ մի երգ, որի նմանությամբ ու ոգով հետագայում բազմաթիվ երգեր ստեղծվեցին և որն ընդգրկվեց Քվենտին Տարանտինոյի «Մահվան վկայություն» ֆիլմի սաունդթրեքում։

Ստեղծագործական ամենամեծ նվաճումներին The Coasters-ը հասել է խմբի կազմը նորացնելուց և 1957 թվականին Նյու Յորք տեղափոխվելուց հետո։ Բանաստեղծ Ջերրի Լեյբերի և կոմպոզիտոր Մայք Սթոլլերի հեղինակած «Yakety Yak» երգի նրանց կատարումը զբաղեցրել է Billboard Hot 100-ի առաջին տեղը, իսկ ռիսկային տեքստ ունեցող «Poison Ivy» շլյագերը ծնունդ է տվել բազում քավըր տարբերակների (այդ երգն առաջնների թվում ձայնագրել է)։

The Coasters-ի կատարմամբ «Yakety Yak» և «Young Blood» երգերը ներառվել են ռոքնռոլի փառքի սրահի կազմած 500 Songs That Shaped Rock and Roll ցանկում[1]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • The Coasters (1957)
  • The Coasters’ Greatest Hits (1959)
  • The Coasters One by One (1960)
  • Coast Along with The Coasters (1962)
  • That Is Rock & Roll (1965)
  • Their Greatest Recordings: The Early Years (1971)
  • The Coasters on Broadway (1972)
  • 16 Greatest Hits (1975)
  • Young Blood (1982)

Հիթային սինգլներ խմբագրել

Տարին ու ամիսը Վերնագիրը Զբաղեցրած տեղը
US Pop Charts UK Singles Chart US R&B Charts
03/1956 «Down in Mexico» / «Turtle Dovin’» - - 8
09/1956 «One Kiss Led to Another» 73 - 11
05/1957 «Young Blood» c/w 8 1
05/1957 «Searchin’» 3 30 1
10/1957 «Idol with the Golden Head» 64 - -
05/1958 «Yakety Yak» 1 12 1
02/1959 «Charlie Brown» / «Three Cool Cats» 2 6 2
05/1959 «Along Came Jones» 9 - 14
08/1959 «Poison Ivy» / w 7 15 1
08/1959 «I’m a Hog for You» 38 - -
12/1959 «Run Red Run» 36 - 29
12/1959 «What About Us» 47 - 17
05/1960 «Bésame Mucho» 70 - -
06/1960 «Wake Me, Shake Me» 51 - 14
10/1960 «Shoppin’ for Clothes» 83 - -
02/1961 «Wait a Minute» 37 - -
04/1961 «Little Egypt (Ying-Yang)» 23 - 16
08/1961 «Girls Girls Girls (Part II)» 96 - -
03/1964 «T’ain’t Nothin’ to Me» 64 - 20
12/1971 «Love Potion Number Nine» 76 - -
08/1994 «Sorry But I’m Gonna Have to Pass» - 41 -

The Coasters-ի ձայնագրած բազմաթիվ երգեր բարձր տեղեր են գրավել այնպիսի հեղինակավոր չարթերում, ինչպես՝ Billboard ամսագրի Hot 100-ը, Hot R&B[2][3], Մեծ Բրիտանիայի UK Singles Chart[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Experience The Music: One Hit Wonders and The Songs That Shaped Rock and Roll» (անգլերեն). The Rock and Roll Hall of Fame and Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  2. Whitburn, Joel (1988). «The Coasters». Top R&B Singles 1942–1988. Menomonee Falls, Wisconsin: Record Research. էջ 93. ISBN 0-89820-068-7.
  3. Whitburn, Joel (2008). «The Coasters». Joel Whitburn Presents Across the Charts, the 1960s. Menomonee Falls, Wisconsin: Record Research. էջ 90. ISBN 978-0-89820-175-8.
  4. «Coasters – Singles». Official Charts. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 22-ին.

Գրականություն խմբագրել

  • Carl Gardner – Yakety Yak I Fought Back - My Life with The Coasters (Veta Gardner, AuthorHouse, 2007, 978-1-4259-8981-1)
  • Bill Millar – The Coasters (Star Books, 1974, 0-352-30020-5)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Coasters» հոդվածին։