Բացել գլխավոր ցանկը

Ռոքնռոլլի փառքի սրահ և թանգարան (անգլ.՝ Rock and Roll Hall of Fame), թանգարան և կազմակերպություն, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ, նվիրված՝ ինչպես երևում է անվանումից, Ռոքնռոլի ժամանակաշրջանի առավել հայտնի ու ազդեցիկ ներկայացուցիչներին՝ կատարողներին, պրոդյուսերներին, երաժշտական ինդուկցիայի համար մեծ նշանակություն ունեցող այլ անձանց։ Քլիվլենդը համարվում է Ռոքնռոլլի հայրենիքը «WMMS» ռադիոյի բացումով և նրանով, որ այստեղ է աշխատել DJ Ալան Ֆրիդը (Alan Freed), ով 1950-ականների սկզբում առաջարկել է «rock 'n' roll» տերմինը։ Ռոք՛ն՛ռոլլի փառքի սրահ կա նաև Սան Ֆրանցիսկոյում։

Տեսարժանություն

Rock-and-roll-hall-of-fame-sunset.jpg
ԵրկիրԱՄՆ
ՃարտարապետՅույ Մին Փեյ
Հիմնադրման թվական1953
Կոորդինատներ: 41°30′31″ հս․ լ. 81°41′44″ ամ. ե. / 41.50861° հս․. լ. 81.69556° ավ. ե. / 41.50861; 81.69556
Ռոքնռոլլի փառքի սրահի շենքը

ՊատմությունԽմբագրել

1986 թվականի կազմակերպության առաջին հավաքի ժամանակ որոշվում են առաջին 10 անդամները՝ Չակ Բերրի, Ջեյմս Բրաուն, Ռեյ Չարլզ, Ֆետս Դոմինո, Էվերլի եղբայրներ, Ջերրի Լի Լյուիս, Լիթլ Ռիչարդ ինչպես նաև հանգուցյալներ Սեմ Կուկ, Բադի Հոլլի, Էլվիս Պրեսլի[1]։ Նոր անդամներն ավելանում էին ամեն տարի, «ավելացում սրահ» արարողության ժամանակ նրանք որպես կանոն համերգ էին ունենում։ Բոլորովին պարտադիր չէր, որ մասնակցեին միայն ռոքերներ. սրահի անդամների մեջ կան նաև ռիթմ-և-բլյուզի ճանաչված վարպետներ (Սթիվի Ուանդեր[2], Էլ Գրին, Մարվին Գեյ և ուրշներ), նաև առանձին ռեփերներ (Գրենդմասթեր Ֆլեշ և Run DMC). Կատարողները առաջադրվում են իրենց առաջին սինգլի հրապարակումից 25 տարի անց։ Օրինակ, Ջոն Լենոնին առաջադրել են նրա առաջին ալբոմից (Give Peace a Chance, 1969) 25 տարի անց՝ 1994 թվականին։ Ընտրված կոմիտեն, որը կազմված է երաժշտական պատմաբաններից, ընտրում է թեկնածուներ չորս հիմնական կատեգորիաների համար (երգիչներ, խմբեր և գործիքային կատարողներ; կոմպոզիտորներ և պրոդյուսերներ; Ռոքնռոլլի պռեդտեչներ; նիստային երաժիշտներ)։ Ի վերջո, ընտրությունն անց են կացնում ավելի քան 1000 մասնագետներից՝ համալսարանական դասախոսներ, լրագրողներ, պրոդյուսերներ, այլ անձինք, կազմված հանձնաժողովի ընտրությունների միջոցով։ Ընտրվելու համար անհրաժեշտ է հավաքել նվազագույնը 50% ձայներ։ Տարեկան ընտրվում է 5-7 արտիստ։

1993Խմբագրել

1994Խմբագրել

1995Խմբագրել

1996Խմբագրել

1996 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում ներառվեցին Դեյվիդ Բոուին, Gladys Knight & The Pips-ը, Jefferson Airplane-ը, Little Willie John-ը, Փինք Ֆլոյդը, The Shirelles-ը, The Velvet Underground-ը։

1997Խմբագրել

1998Խմբագրել

1999Խմբագրել

2000Խմբագրել

2001Խմբագրել

2002Խմբագրել

2002 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում ներառվեցին՝ Այզեկ Հեյզ, Բրենդա Լի, Թոմ Փեթի և the Heartbreakers, Ջին Փիթնի, Ramones, Talking Heads:

2003Խմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել