Ռեգգի, ռեգգեյ (անգլ.՝ reggae), երաժշտական ժանր, որը ծնունդ է առել Ճամայկայում` 1960-ական թվականների վերջերին։ «Ռեգգի» եզրույթը կիրառվում է նաև ժամանակակից Ճամայկայի և ճամայկայական սփյուռքի ժողովրդական երաժշտության վերաբերմամբ[1]։

Ռեգգի ոճի ամենակարկառուն ներկայացուցիչ Բոբ Մառլին 1980 թվականին։

Պատմություն

խմբագրել

1968 թվականին «Toots and the Maytals» համույթի կողմից թողարկված «Do the Reggay» սինգլը համարվում է առաջին երգը, որում օգտագործվել է «ռեգգի» եզրույթը՝ նշելով նորահայտ ժանրը և այն ներկայացնելով համաշխարհային լսարանին[2][3]։ Թեև «ռեգգի» եզրույթը երբեմն գործածում են ճամայկայական ժողովրդական պարային երաժշտության շատ տեսակների վերաբերմամբ, սակայն առավել ճշգրտորեն այն բնորոշում է երաժշտական մի առանձնահատուկ ոճ, որը մեծապես ազդվել է ավանդական մենթոյից, ամերիկյան ջազից և ռիթմ ու բլյուզից, մասնավորապես՝ Նոր Օռլեանի R&B-ից, Fats Domino-ից և Allen Toussaint-ից՝ զարգացնելով ավելի վաղ ի հայտ եկած սքա և ռոքստեդի ժանրերը[4]։ Ռեգգին սովորաբար առնչվում է նորություններին, հասարակական բամբասանքին, քաղաքական մեկնաբանություններին։ Տարածվել է առևտրական թոհուբոհին խառնված ջազի ասպարեզում՝ սկզբնական շրջանում ‘Rudie Blues’, ապա՝ ‘Ska’, այնուհետև՝ ‘Blue Beat’ և ‘Rock Steady’անվանումների ներքո[5]։ Ընդ որում՝ հենց սքան և ռոքսթեդին են համարվում այն ակունքները, որոնցից անմիջականորեն ծնունդ է առել ռեգգին[6]։

Ոճի տեսակետից ռեգգին իր մեջ համակցում է երաժշտական որոշ տարրեր ռիթմ և բլյուզից, ջազից, մենթոյից (գյուղական ժողովրդական պարեղանակի տեսակ է)[7], կալիփսոյից[8], ինչպես նաև աֆրիկյան ավանդական ժողովրդական ռիթմերից։ Ռեգգիի հեշտությամբ ճանաչվող տարրերից է լարային ստակատտոն։ Նրա տեմպը սովորաբար սքայից դանդաղ է, ռոքսթեդիից՝ արագ[9] Կանչի և արձագանքի դրույթը հստակ արտահայտված է ռեգգի երաժշտության մեջ, որը վարվում, առաջ է տարվում գլխավորապես թմբուկի և բաս կիթառի միջոցով[10][11]։ Այդ ոճով կատարողներից առավել հայտնիներից են Ջեքի Ջեքսոնը՝ Toots and the Maytals-ից[12], Կառլտոն Բարրեթը՝ Bob Marley and the Wailers-ից[13], Լլոյդ Բրևեթը՝ The Skatalites-ից[14], Փոլ Դուգլասը՝ Toots and the Maytals-ից[15], Lloyd Knibb-ը՝ The Skatalites-ից[16], Winston Grennan[17],, Sly Dunbar-ը[18] և Էնթնի Բենբոու Քրիրին՝ The Upsetters-ից[19]։ Բաս կիթառը գերիշխող դեր է խաղում ռեգգիում՝ ապահովելով մեղեդու ռիթմը։ Իսկ երգերի տեքստերը ճամայկայական անգլերենով են կամ իյարական բարբառով։ Ընդ որում՝ երգերի խոսքերում զգալի է հասարակության արատավոր կողմերի և կրոնի քննադատությունը[20], թեև քիչ չեն նաև սիրուն, անձնական այլ ապրումներին, հույզերին նվիրված երգերը։

Ռեգգին տարածում է գտել աշխարհի շատ երկրներում, առաջին հերթին՝ Պանամայում, Վենեսուելայում, Գայանայում և հարավամերիկյան այլ երկրներում։ 1980 թվականին Զիմբաբվեում Բոբ Մառլիի տված համերգներից հետո ռեգգին բավականին մեծ տարածում ստացավ նաև Աֆրիկայում։ Այդ ժանրի երաժշտության բազմաթիվ երկրպագուներ կան նաև եվրոպական երկրներում, հատկապես՝ Մեծ Բրիտանիայում և այն վայրերում, որտեղ գոյություն ունեն ճամայկայական սփյուռքի գաղթօջախներ։ Իսկ բուն Ճամայկայում ռեգգին դարձել է եկամտի ամենամեծ աղբյուրներից մեկը[21]։

Ռեգգիի ենթատեսակները

խմբագրել

Ռեգգիի ենթատեսակներն են սկինհեդ(այլ կերպ` վաղ ռեգգի), նիյաբինգհի, դաբ, դենսհոլ, ռութս ռեգգի, դաբ փոեթրի, ռագգա, ռեգգեֆյուժն, ռեգգետոն ոճերը։

Գործիքավորում

խմբագրել

Այս ոճում օգտագործվում են թմբուկ, կիթառ, սաքսաֆոն, փող և շեփոր։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • «Reggae» (1970 թ.) — վավերագրական
  • «The Harder They Come (1972) — գեղարվեստական
  • «Rockers (1978) — գեղարվեստական
  • «Babylon (1980) — գեղարվեստական
  • «Countryman (1982) — գեղարվեստական
  • «Reggae — The Story of Jamaican Music» (2002) — վավերագրական
  • «Радуга» (2005) — վավերագրական
  • «Made in Jamaica» (2006) — վավերագրական
  • «Roots Time» (2006) — գեղարվեստական
  • «Մառլի» (2012) — վավերագրական

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Горбут А. В. Ямайский Патуа и сила языка в музыке Регги //Сумма философии. Вып. 7. — 2007.
  • Рахманина М. Популярные молодежные субкультуры конца XX-начала XXI вв //Редколлегия. — С. 128.
  • Сосновский Н. Хайле Селассие, песенки рэгги и мифы исторического сознания //Иностранная литература. — 1992. — №. 8-9. — С. 281—288.
  • Stephen Davis and Peter Simon, Reggae International (1982)
  • Stephen Davis and Peter Simon, Reggae Bloodlines, rev. ed. (1979, reissued 1992)
  • Malika Lee Whitney and Dermott Hussey, Bob Marley: Reggae King of the World, 2nd ed. (1994)
  • Kevin O’Brien Chang and Wayne Chen, Reggae Routes (1998)
  • Chuck Foster, Roots, Rock, Reggae: An Oral History of Reggae Music from Ska to Dancehall (1999)
  • Lloyd Bradley, Prince Buster. This Is Reggae Music: The Story of Jamaica’s Music. Grove Press (2001)
  • Steve Barrow, Peter Dalton. The Rough Guide to Reggae. Rough Guides; 2nd edition (2001)
  • Dave Thompson, Reggae & Caribbean Music (2002)
  • Jonathan Runge. Rum & Reggae’s French Caribbean. (Rum & Reggae series). Rum & Reggae Guidebooks Inc (2003)
  • Lou Gooden. Reggae Heritage: Jamaica’s Music History, Culture & Politic. 1stBooks Library (2003)
  • Steve Barrow and Peter Dalton, The Rough Guide to Reggae, 3rd ed., rev. and expanded (2004)
  • Peter Manuel with Kenneth Bilby and Michael Largey, Caribbean Currents: Caribbean Music from Rumba to Reggae, rev. and expanded (2006)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Stephen Davis. "Reggae." Grove Music Online. Oxford Music Online. Oxford University Press. Web.16 Feb. 2016.
  2. «Frederick "Toots" Hibbert Biography». biography.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 2-ին.
  3. «reggae». Dictionary.com Unabridged. Random House, Inc. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  4. Geoffey Himes (1979 թ․ հունվարի 28). «Return of Reggae». The Washington Post.
  5. "Reggae." The Oxford Dictionary of Music, 2nd ed. rev. Ed. Michael Kennedy. Oxford Music Online.Oxford University Press. Web. 16 Feb. 2016.
  6. Wilton, Peter. "reggae." The Oxford Companion to Music. Ed. Alison Latham. Oxford Music Online.Oxford University Press. Web. 16 Feb. 2016.
  7. Stephen Davis. «Reggae» (second ed.). The New Grove Dictionary of Jazz.
  8. Anderson, Rick. “Reggae Music: A History and Selective Discography”. Notes 61.1 (2004): 206–214.
  9. All About Jazz (2009 թ․ հոկտեմբերի 1). «Various Artists | Rocksteady: The Roots Of Reggae». Allaboutjazz.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  10. «Reggae - music». Britannica.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  11. [1]
  12. Limited, Jamaica Observer. «Jackie Jackson: Bass player extraordinaire». Jamaica Observer. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  13. «100 Greatest Drummers of All Time». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  14. «Skatalites Bassist Lloyd Brevett Dead at 80». Billboard.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  15. «Red Bull Music Academy Daily». daily.redbullmusicacademy.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  16. “Lloyd Knibb revolutionised Jamaican drumming, says PJ”. Jamaica Observer. Web. May 27, 2011. <«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)> Retrieved November 22, 2016.
  17. Pareles, Jon (2000 թ․ նոյեմբերի 4). «Winston Grennan, 56, Jamaican Drummer». Nytimes.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  18. «Sly and Robbie facts, information, pictures - Encyclopedia.com articles about Sly and Robbie». Encyclopedia.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  19. Moskowitz, David Vlado (2018 թ․ մայիսի 9). «Caribbean Popular Music: An Encyclopedia of Reggae, Mento, Ska, Rock Steady, and Dancehall». Greenwood Publishing Group. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին – via Google Books.
  20. Ben Ratliff (1999 թ․ սեպտեմբերի 20). «It's About New Beginnings And Keeping the Faith». The New York Times. էջ 5.
  21. Bennetzen, Jørgen, and Kirsten Maegaard. “Reggae”. Fontes Artis Musicae 29.4 (1982): 182–186.

Արտաքին հղումներ

խմբագրել