Դասական երաժշտություն

Դասական երաժշտությունը երաժշտական ոճ է՝ ձևավորված Եվրոպայի եկեղեցական և աշխարհիկ երաժշտությունից 6-րդ դարից մինչև մեր ժամանակներն ընկած ժամանակաշրջանում[1]։ Այս ուղղության կենտրոնական դրույթները հստակեցվել են 1550 թ. մինչև 1900 թ ընկած ժամանակահատվածում։

«Դասական» եզրույթը չի գործածվել մինչև 19-րդ դարի սկիզբը, ինչի հետ կապված փորձ է արվում Բախից մինչև Բեթհովեն ընկած ժամանակաշրջանը անվանել «ոսկեդար»[2] ։ Առաջին անգամ այն հայտնվել է անգլերենի օքսֆորդյան բառարանում 1836 թ։ Շատ երաժշտագետներ «դասական» եզրույթի կիրառումը 19-րդ դարի վերջերից մինչև մեր ժամանակները գրվող մեյնսթրիմ և ավանգարդ երաժշտության վերաբերյալ համարում են անճիշտ, կիրառելու դեպքում ավելացնելով «այսպես կոչված» բառերը։

"Classical music" («Դասական երաժշտություն») եզրույթի ամենավաղ կիրառությունն արձանագրվել է անգլերենի օքսֆորդյան բառարանի 1829 թվականի հրատարակության մեջ[1][3]։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 "Classical", The Oxford Concise Dictionary of Music, ed. Michael Kennedy, (Oxford, 2007), Oxford Reference Online. Retrieved July 23, 2007.
  2. Rushton, Julian, Classical Music, (London, 1994), 10
  3. The Oxford English Dictionary (2007)։ «classical, a.»։ The OED Online։ Վերցված է 2007 թ․ մայիսի 10։ «1829 V. Novello Diary 26 July in V. Novello & M. Novello Mozart Pilgrimage (1955) 181 This is the place I should come to every Sunday when I wished to hear classical music correctly and judiciously performed.» 

Արտաքին հղումներԽմբագրել