Հոմանիշներ, ձևով տարբեր, իմաստով մոտ բառեր և բառաձևեր։ Զանազանում են ոճականորեն չեզոք և ոճականորեն տարբերակված հոմանիշներ, որոնք մեծ մասամբ արտահայտում են միևնույն առարկան, երևույթը, հատկանիշը և այլն։ Հոմանիշները կարող են օգտագործվել ոճական նկատառումներով, հատկանիշի կամ երևույթի դրսևորման չափերը նշելու, սուբյեկտի հուզական երանգները արտահայտելու համար[1]։

Տարբերում են հոմանիշների երկու տարատեսակներ՝ նույնանիշներ և համանիշներ։ Հոմանիշների օրինակներ են՝

  • Բառային՝
    • քաջ - արի - խիզախ,
    • մազ - հեր - վարս - ծամ,
  • Բառադարձվածքայինն՝
    • հաջողվել - գլուխ գալ,
    • խռովել - երես դարձնել,
  • Քերականական՝
    • հոմանիշ ձևույթներ՝
      • եր -ներ - ք - ենք,
      • ի - վա - ոջ,
    • Բառաձևեր՝
      • կանգնած եմ - կանգնել եմ,
      • գրելու եմ - պիտի գրեմ,
    • Բառակապակցություններ՝
      • գիրքը դնել սեղանին - գիրքը դնել սեղանի վրա,
    • Նախադասություններ՝
      • Հեռվից նկատելի է; - Հեռվից նկատվում է։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ա. Մ. Սուքիասյան - Հայոց լեզվի հոմանիշների բառարան, 1967 Երևան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 538