Բիոտոպ (բիո․․․ և հուն․ τόπος – վայր), երկրի մակերևույթի (ցամաքի կամ ջրամբարի) տեղամաս, որն ունի միջավայրի նույնատեսակ աբիոտիկ պայմաններ (ռելիեֆ, կլիմա, հողեր) և զբաղեցված է այս կամ այն բիոցենոզով։ Տվյալ բիոտոպի համար բնորոշ պայմանների համալիրը որոշում է օրգանիզմների ինչպես տեսակային կազմը, այնպես էլ նրանց գոյության առանձնահատկությունները և բիոցենոզի ազդեցությամբ իր հերթին ենթարկվում է փոփոխությունների։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 443