Աղավնիներ
2017-03-05 Columba oenas, Armstrong Park 3.jpg
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Columbimorphae
Կարգ Columbiformes
Ընտանիք Աղավնազգիներ (Columbidae)
Ցեղ Աղավնիներ (Columba)
Linnaeus, 1758

Աղավնիներ կամ իսկական աղավնիներ[1] (լատ.՝ Columbidae), թռչունների ցեղ։ Աղավնանմանների կարգի թռչունների այս ընտանիքն ընդգրկում է 297 տեսակ։ Հայաստանում տարածված է 6 տեսակ՝ հոբալը, անտառային աղավնին, սովորական տատրակը, թխակապույտ աղավնին, օղակավոր տատրակն ու փոքր տատրակը։ Սրանք վայրի աղավնիներ են, բնակվում են անտառներում։

Թխակապույտ աղավնին տարածված է ամենուրեք, փոքր տատրակը Հայաստանում հայտնվել է 1970 թ-ին. տարածված է Արարատյան դաշտում, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում։ Օղակավոր տատրակը հայտնաբերվել է 1991 թ-ին, 1994–95 թթ-ին գրանցվել է որպես բնադրող։

Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով, իսկ ձագերը առաջին օրերին՝ մոր կտնառքում արտադրվող թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման զանգվածով («աղավնու կաթ» կամ «թռչնի կաթ»), որը մարդիկ հիշատակում են միայն հեքիաթներում։

Ինչպես բազմաթիվ թռչուններ, աղավնին նույնպես հայտնի է չուի ընթացքում ճանապարհը ճիշտ գտնելու և նույնիսկ շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից տուն վերադառնալու կարողությամբ։ Այդ հատկության շնորհիվ դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աղավնիների տնայնացված տեսակներն օգտագործել են տեղեկությունները հեռու տարածություններ փոխանցելու համար։ Ճապոնիայում անգամ բուծում էին նոր ցեղի աղավնիներ, որոնք, որպես փոստատար, ընդունակ էին թռչել գիշերը՝ թշնամու գնդակից պաշտպանվելու և ցերեկային գիշատիչ թռչունների զոհը դառնալուց խուսափելու համար։

Սպիտակ աղավնին համարվում է խաղաղության խորհրդանիշ։

Տարածվածությունը ՀայաստանումԽմբագրել

Հայաստանում տարածված է 6 տեսակ՝

Սրանք վայրի աղավնիներ են, բնակվում են անտառներում։ Աչքի են ընկնում լավ զարգացած կտնառքով և մկանային ստամոքսով, ծածկող փետուրների հարուստ ու խիտ աղվափետուրով։

Թխակապույտ աղավնին տարածված է ամենուրեք, փոքր տատրակը Հայաստանում հայտնվել է 1970 թվականին տարածված է Արարատյան դաշտում, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում։ Օղակավոր տատրակը հայտնաբերվել է 1991 թվականիին, 1994-1995 թվականներին գրանցվել է որպես բնադրող։

Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով, իսկ ձագերը առաջին օրերին՝ մոր կտնառքում արտադրվող թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման զանգվածով («աղավնու կաթ» կամ «թռչնի կաթ»), որը մարդիկ հիշատակում են միայն հեքիաթներում։

Ընդհանուր բնութագիրԽմբագրել

Թևերին երկարությունը՝ 20-27, քաշը՝ 200-650 գ։ Տարածված են Եվրասիայում, Աֆրիկայում և Ամերիկայում։ Առավել տարածված տեսակներից է թխակապույտ աղավնին։

ՎարքԽմբագրել

Ինչպես բազմաթիվ թռչուններ, աղավնին նույնպես հայտնի է ճանապարհը ճիշտ գտնելու և նույնիսկ շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից տուն վերադառնալու կարողությամբ։ Այդ հատկության շնորհիվ դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աղավնիների տնայնացված տեսակներն օգտագործել են տեղեկությունները հեռու տարածություններ փոխանցելու համար Ճապոնիայում անգամ բուծում էին նոր ցեղի աղավնիներ, որոնք, որպես փոստատար, ընդունակ էին թռչել գիշերը՝ թշնամու գնդակից պաշտպանվելու և ցերեկային գիշատիչ թռչունների զոհը դառնալուց խուսափելու համար։

Ընտանի աղավնիները (կա փոստային, գեղազարդիչ, մարզական, մսատու աղավնիների մոտ 150 ցեղ) մարդը բուծել է արհեստական ճանապարհով։ Հայաստանում հնագույն ժամանակներից հայտնի են հատկապես փոստային և մսատու ցեղերի աղավնիները։ Աղավնիները տարբեր գույների և չափերի են, սակայն նման են կառուցվածքով ու ապրելակերպով։ Գերազանց թռչում են և լավ քայլում գետնին։

Սպիտակ աղավնին համարվում է խաղաղության խորհրդանիշ։

ՏեսակներԽմբագրել

Հայտնի է 35 տեսակ[2].

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Галушин В. М, Дроздов Н. Н., Ильичёв В. Д., Константинов В. М, Курочкин Е. Н., Полозов С. А., Потапов Р. Л, Флинт В. Е., Фомин В. Е. Фауна Мира: Птицы: Справочник. — Агропромиздат, 1991. — С. 152. — 311 с. — ISBN 5-10-001229-3
  2. Научные названия приведены по данным ITIS.

ԳրականությունԽմբագրել

  • Gibbs D., Barnes E., Cox J. Pigeons and Doves. - New Haven: Yale University Press, 2000.(անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 248  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։