Աղվամազ, ընտանի և վայրի թռչունների խիստ կարճացած կոթունով, երկար, փափուկ և իրար չմիահյուսված թելերով փետուրների տարատեսակ կամ ոչխարների, այծերի, ուղտերի, ճագարների և մորթատու գազանների մազածածկույթի ատորին մասի առավել բարակ, երբեմն ալիքաձև ոլորված մազեր[1]։

Նկարագրություն խմբագրել

Աղվամազը գտնվում է սահմանային փետուրների տակ։ Ոչխարի աղվամազի բարակությունը 15-25 մկմ է, մանելիս ստանում են բարակ և ամուր մանվածք, որից էլ պատրաստում են բրդյա գործվածքներ։ Նրբագեղ ոչխարների, այծերի և ճագարների աղվամազատու ցեղերի բրդածածկը կազմված է աղվամազից։ Արժեքավոր աղվամազի բարակությունը 14-19 մկմ է, իսկ գզվածքը՝ տարեկան 260-300 գ։ Ուղտի աղվամազի բարակությունը 16-20 մկմ, իսկ ճագարինը՝ 15-20 մկմ[1]։

Կիրառություն խմբագրել

Սագից տարեկան ստանում են միջինը 45 գ աղվամազ, բադից՝ 25գ, իսկ հավից՝ 15գ։ Օգտագործում են բարձեր, փետրաներքնակներ, վերմակներ և ննջապարկեր պատրաստելու համար։ Արժեքավոր հատկություններ ունի ջրլող թռչունների, հատկապես այդերուկի սպիտակ աղվամազը։ Աղվամազ ստանում են կենդանիներին տարեկան 1-2 անգամ խուզելով, սանրելով և փետրաթափության և մազափոխության շրջանում փետրահանումով։ Այծերի անգորյան, օրենբուրգյան և բաշկիրյան աղվամազատու ցեղերից ստանում են արժեքավոր աղվամազ։ Այծի սպիտակ աղվամազից գործում են ցանցկեն գլխաշորեր, իսկ օրենբուրգյան այծի աղվամազից՝ հոծ գլխաշորեր։ Ուղտի աղվամազից ստանում են փափուկ բուրդ, որից գործում են սվիտերներ և ձեռնոցներ։ Ճագարի աղվամազից, որը ստանում են աղվամազատու ցեղերից 2-2,5 ամսականում սանրելով կամ պոկելով, պատրաստում են գործվածքեղեն։ Խուզելուց կամ մազահանելուց հետո աղվամազը լվանում են, չորացնում, տեսակավորում, փաթեթավորում և ուղարկում արդյունաբերական ձեռնարկություններ։ Մթերավորումը, մշակումը և բեռնումն իրականացվում է անասնաբուժասանիտարական հսկողությամբ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել