Իստ-Լոնդոն
Իստ-Լոնդոն (անգլ.՝ East London — «Արևելյան Լոնդոն»), Օս-Լոնդեն (աֆրիկաանս՝ Oos-Londen, կոսա՝ eMonti), հազվադեպ Բաֆֆալո-Սիտի (անգլ.՝ Buffalo City, տեղացի մունիցիպալիտետի անվանումով) ,քաղաք հարավ-արևելյան ափին Հարավ-Աֆրիկյան Հանրապետության Արևելյան Կապսկյան նահանգում։ Գտնվում է Հնդկական օվկիանոսի ափին։ Քաղաքի մեծ մասը գտնվում է Բաֆֆալո և Նախուն գետերի միջև։ Երկրի միակ գետային նավահանգիստն է ։Քաղաքում ապրում են ավելի քան 400.000 մարդ ,շեղջաքարացումով՝ավելի քան 1,5 մլն.մարդ։ Քաղաքը իր բնակչությամբ 2-րդ տեղն է նահանգի Պորտ-Էլիզաբետ քաղաքից հետո։
Քաղաք | ||
---|---|---|
Իստ-Լոնդոն | ||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն | |
Ենթարկում | Հարավ-Աֆրիկյան Հանրապետության շրջաններ ,շրջանային | |
Համայնք | Բուֆալո Սիթի | |
Քաղաքագլուխ | Զուկիսա-Ֆակու -Հոբանա | |
Հիմնադրված է | 1848 թ. | |
Մակերես | 156,7 կմ² | |
ԲԾՄ | 48 մետր | |
Բնակչություն | 478676 մարդ | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 043 | |
Փոստային ինդեքս | 5247 | |
Փոստային դասիչ | 5201[1][2] և 5200[1][2] | |
Պաշտոնական կայք | eastlondon.org.za | |
| ||
Պատմություն
խմբագրելԻստ-Լոնդոնը հիմնադրվել է Հարավային Աֆրիկայի միակ գետային նավահանգստի տեղում,որը առաջ կոչվել է Port Rex։Արևմտյան ափի այդ բնակավայրերը դառնում են Իստ-Լոնդոնի կենտրոնը, որն էլ իր հերթին արժանանում է քաղաքի կոչմանը 1914 թվականին։ XIX դարի սկզբին բրիտանացի և տեղի բնակիչների միջև տեղի ունեցող սահմանային պատերազմի ժամանակ,Իստ-Լոնդոնը դեռ նավահանգիստ էր, քաղաքներ մատակարարող, որը տեղակայված էր Կինգ-ՈՒիլյամս-Տաունից 30 մղոն շառավիղով հեռու։ 1847 թվական ին այտ տեղում կառուցում են Glamorganբերդամաս։
Հետագայում այս նահանգում սկսում են բնակություն հաստատել գերմանացի գաղութաբնակիչները, որոնք բնակեցված մոտակա վայրերին անվանումներ են տալիս։Մեր ժամանակներում էլ տարածում ունեն գերմանական այնպիսի անվանումներ,ինչպիսիքն են Գերինգ, Պինկե, Զալցվեդել։
1870 թվականից քաղաքում աշխատում է նավահանգիստ։ 1876 թվականին քաղաքում անցկացրեցին երկաթուղային ճանապարհ, որը խթան հանդիսացավ մարզի հետագա զարգացմանը։
1935 թվականին Բաֆֆալո գետով կառուցվեց երկհարկանի կամուրջ,որը միակն է իր տեսքով Հարավային Աֆրիկայում ։
1959 թվականին քաղաքում բացվում է Ֆորմուլա-1 ուղեգիծը։
2000 թվականին Իստ-Լոնդոնը դառնում է մունիցիպալիտետի մի մասնիկը։
Էկանոմիկա
խմբագրելԷկոնոմիկայի հիմքը կազմում է ավտոմոբիլային արդյունաբերությունը։ Daimler կազմակերպության գործարանները հիմնականում տեղակայված են նավահանգիստների մոտ և արտադրում են Mercedes-Benz մեքենաներ ներքին շուկայի և ԱՄՆ արտահանման համար։ Քաղաքում զարգացած է նաև տեքստիլային,դեղագործական,ինչպես նաև սննդի արդյունաբերությունը։
Իստ-Լոնդոնը տրանսպորտային լավ համագործակցություն ունի ՅՈՒԱՐ-ի մյուս քաղաքների հետ։ Իստ-Լոնդոնի օդանավակայանից, որը գտնվում է քաղաքից 10 կմ հեռավորության վրա, տեղի են ունենում ամենօրյա թռիչքներ աշխարհի խոշոր քաղաքների ուղղությամբ։
Սպորտ
խմբագրելԻստ-Լոնդոնում հայտնի են ազգային ըմբշամարտը և ռեգբինը։ Քաղաքում շատ հայտնի են մոտոկրոսսը, մարտական արհեստները և գոլֆը։ Նույնպես զարգացում ունեն սպորտի այնպիսի տեսակներ,ինչպիսին են բռնցքամարտը, ավտոսպորտը, ֆուտբոլը, լեռնային հեծանիվները , պարաշյուտով թռիչքը, թեթև ատլետիկան, ձիավարությունը և սպորտի շատ այլ տեսակներ։
Տեսարժան վայրեր
խմբագրելԵրդումեղբայրներ-քաղաքները
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 South African Post Office
- ↑ 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
- ↑ «Daqing Travel China, Daqing Tour Guide» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.