Պարանոց
Պարանոց, մարմնի ողնաշարային հատվածը, որն իրար է միացնում է գլուխն ու մարմինը[1]։ Պարանոց է անվանվում գլխի և ուսերի միջև ընկած հատվածը[2]։ Պարանոցն իրականացնում է կենսականորեն անհրաժեշտ մի շարք գործառույթներ և խոցելի մարմնի մաս է։ Պարանոցով է անցնում այնպիսի սնուցման ուղիներ, ինչպիսիք են՝ կերակրափողը, կոկորդը, շնչափողը և գլխուղեղի արյուն մատակարարող անոթները։ Պարանոցի ողերն ու մկանները ապահովում են գլխի շարժողունակությունը։

Պատմության մեջ կենդանական աշխարհում պարանոցի առկայությունն արձանագրվել է տիկտաալիկ կենդանու մոտ, որն ապրել է Դևոնի ժամանակաշրջանի վերջում՝ մոտ 375 միլիոն տարի առաջ։ Սակայն մարմնի այդ մասի ձևավորումը հնարավոր է եղել ավելի վաղ՝ մոտ 400 միլիոն տարի առաջ, երբ հնագույն ձկների մարմնում ձևավորվել է շնչառական նոր մարմին՝ թոքեր[3]։
Մի շարք կենդանիների մոտ, օրինակ՝ ընձուղտի պարանոցը, կարող է լինել անհամեմատ երկար, ինչը լրացուցիչ գործառույթի հնարավորություն է տալիս, որն էլ պայմանավորված է սնվելու ձևի հետ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Шея»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Аристотель, О частях животных. Книга четвертая
- ↑ История шеи: почему выход на сушу оказался для рыб судьбоносным
Գրականություն խմբագրել
- «Шея»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Шея, заболевания ее»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907