Շլեզվիգ-Հոլշտայն
Շլեսվիգ-Հոլշտայն, գերմ. Շլեսվիչ Հոլշթայն (ˈʃleːsvɪç ˈhɔlʃtaɪ̯n); (գերմ.՝ Schleswig-Holstein), երկիր (գերմ. լանդ, երկրամաս, նահանգ) Գերմանիայի Դաշնության հյուսիսում։ Տարածությունը՝ 15 հազար 763 կմ² է, բնակչությունը՝ 2 միլիոն 802 հազար (2011 թվական դեկտեմբերի 31)։ Վարչական կենտրոնը՝ Քիլ։ Գտնվում է Յուտլանդիա թերակղզու և Հյուսիս-գերմանական դաշտավայրի հարակից մասում։ Արևելքում և հարավ-արևելքում մակերևույթը բլրային է (164 մ)։ Հյուսիսային ծովի ափի երկայնքով ձգվում են Հյուսիս-Ֆրիզյան, Հելգոլանդ և այլ կղզիներ։ Առափնյա շրջաններին բնորոշ են վատտերն ու մարշերը։ Բալթիկ ծովի ափը մասնատված է խորշերով (Լյուբեկի, Քիլի) ու ծոցերով։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Գերմանիայի նահանգ | ||||
Մտնում է | Գերմանիա | ||||
Վարչկենտրոն | Քիլ | ||||
Ամենաբարձր կետ | Bungsberg? | ||||
ԲԾՄ | 12 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Landtag of Schleswig-Holstein? | ||||
Դատական մարմին | State Constitutional Court of Schleswig-Holstein? | ||||
Բնակչություն | ▲2 896 712 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||||
Տարածք | 15 804,28 կմ² (դեկտեմբերի 31, 2017)[2] | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | օգոստոսի 23, 1946[3] թ. | ||||
Սահմանակցում է | Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Ստորին Սաքսոնիա, Համբուրգ և Lohbrügge? | ||||
Փոխարինեց | Province of Schleswig-Holstein? | ||||
ISO 3166-2 կոդ | DE-SH | ||||
schleswig-holstein.de(գերմ.) |
Տնտեսությունն ունի արդյունաբերա-գյուղատնտեսական (ինդուստրիալ-ագրարային) բնույթ։ Զարգացած են նավաշինությունը, մեքենաշինությունը, ձկնորսությունը, սննդի, լուցկու, պղնձաձուլական, տեքստիլ արդյունաբերությունը։ Տարածքի 75%-ը կազմում են գյուղատնտեսական հողահանդակները։ Զարգացած է մսակաթնատու անասնապահությունը։ Հարավ-արևելքում զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեդի, կարտոֆիլի մշակությամբ, մարշային հողերում (Ֆեհմարն կղզի)՝ պտղաբուծությամբ։ Երկրի տարածքով է անցնում Քիլի ջրանցքը։ Ծովային նավահանգիստներ են Լյուբեկը, Քիլը։ 11-րդ դարում այս տարածքներում գոյություն են ունեցել Շլեզվիգ և Հոլշտայն դքսությունները, 1949 թվականից՝ երկիր կամ երկրամաս Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.statistik-nord.de/fileadmin/Dokumente/Statistische_Berichte/bevoelkerung/A_I_2_S/A_I_2_vj_184_Zensus_SH.xlsx
- ↑ 2,0 2,1 https://www.statistik-nord.de/presse-veroeffentlichungen/thematische-veroeffentlichungen/fachveroeffentlichungen:-gebiet-flaeche/
- ↑ Abolition of the Provinces in the British Zone of the Former State of Prussia and Reconstitution thereof as Separate Länder., Auflösung der Provinzen des ehemaligen Landes Preußen in der Britischen Zone und ihre Neubildung als selbständige Länder.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 521)։ |