Ջրահովվիկ, (լատին․՝ Rallus aquaticus), ջրահովվիկների ընտանիքի թռչուն։

Ջրահովվիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Ջրահովվիկներ
Լատիներեն անվանում
Rallus aquaticus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ընդհանուր բնութագիր խմբագրել

Նստակյաց է, քիչ տարածված։ Միջին չափի թռչուն է։ Մարմնի երկարությունը 23-28 սմ է, թևերի բացվածքը՝ 38-45 սմ, կենդանի զանգվածը՝ 105-170 գ։ Կտուցը կարմրավուն է, երկար՝ թեթևակի ցած կեռված։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից մուգ դարչնագույն է, ներքևից՝ մուգ մոխրակապտագույն, կողքերը՝ սև ու սպիտակ զոլերով։ Երիտասարդի դիմային մասը դարչնագույն է, մարմինը ներքևից՝ բաց դարչնագույն՝ ավելի մուգ դարչնագույն զոլերով, կտուցն ավելի խամրած է։ Բնակվում է խիտ եղեգնուտներում, գետափերին, ճահճուտներում։ Սնվում է անողնաշարավորներով, բույսերով։ Թաքնված է, նկատվում է հազվադեպ։ Թռչում է ծուլորեն։ Լավ լողում և սուզվում է։ Ձայնը նման է խոզի ճղճղոցի և խռխռոցի։ Վտանգի դեպքում դիմում է թռիչքի։

Բնադրում խմբագրել

Ջրահովվիկները բնադրում են առանձին զույգերով՝ ճահիճների անմատչելի հատվածներում։ Բույնը նման է հարթակի, պատրաստում է եղեգից։ Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսին։ Դնում է 36 մմ տրամագծով, սպիտակավուն՝ կարմրադարչնագույն պտերով 6-11 ձու։ Հունիսին ծնողների հսկողությամբ հանդիպում են բնից դուրս եկած ձագեր։ Համարվում է որսի թռչուն։

Պատկերասրահ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրահովվիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջրահովվիկ» հոդվածին։