Հայաստանի քաղաքացիներին ներկայացվող վիզային պահանջներ

Հայաստանի քաղաքացիներին ներկայացվող վիզային պահանջները - այլ պետություններ Հայաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված տվյալ պետությունների իշխանությունների կողմից սահմանված սահմանափակումներ։

Հայկական անձնագիր

2020 թվականի դրությամբ Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել 62 երկիր ոչ վիզային ռեժիմով կամ մուտքի վիզան տեղում տրամադրելու պայմանով։ Այդ ցուցանիշով Հայաստանը 81-րդն է աշխարհում[1]

Վիզային պահանջների քարտեզ խմբագրել

 
Հայաստանի քաղաքացիներին ներկայացվող վիզային պահանջները     Հայաստան     Վիզա չի պահանջվում     Վիզան տրամադրվում է ժամանելիս     էլեկտրոնային վիզա     Վիզա պահանջվում է     Մուտքն արգելվում է

Վիզային պահանջներ խմբագրել

Ոչ վիզային ռեժիմ խմբագրել

Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ոչ վիզային ռեժիմ կիրառում է 24 ճանաչված և 4 չճանաչված պետություն։

Պետություն Ծանոթություն (վճարների չափերը նշված չեն)1
  Աբխազիա
  Ալբանիա 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում
  Անտիգուա և Բարբուդա 1 ամիս
  Արգենտինա 90 օր
  Բահամյան Կղզիներ 3 ամիս
  Բարբադոս 28 օր
  Բելառուս
  Բրազիլիա 90 օր
  Դոմինիկա 21 օր
  Էկվադոր 90 օր
  Ինդոնեզիա 30 օր
  Իրան 90 օր[2]
  Արցախ
  Հայիթի 3 ամիս
  Հարավային Օսիա
  Ղազախստան 90 օր
  Ղրղզստան
  Մալայզիա 30 օր
  Մերձդնեստր Ժամանման պահից 24 ժամվա ընթացքում գրանցվելու պայմանով
  Միկրոնեզիա 30 օր
  Մոլդովա 90 օր
  Նամիբիա 3 ամիս
  Չինաստան 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում[3]
  Պանամա 180 օր
  Ռուսաստան 90 օր
  Սերբիա 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում[4]
  Սենթ Վինսենթ և Գրենադիններ 30 օր
  Վրաստան 360 օր
  Տաջիկստան 90 օր
  Ուզբեկստան 90 օր
  Ուկրաինա
  Ուրուգվայ 90 օր
  Քաթար 90 օր

1 - Եթե ժամկետ նշված չէ, ապա այն անսահմանափակ է։ 2 - Գալապագոսյան կղզիներ այցելությունը թույլատրվում է միայն նախնական առցանց գրանցման և օդակայանում տրվող տարանցման հսկիչ քարտի հիման վրա

Պայմանական ոչ վիզային ռեժիմ խմբագրել

Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ոչ վիզային ռեժիմ որոշակի պայմանների պահպանման դեպքում կիրառում է 5 պետություն։

Պետություն Ծանոթություն (վճարների չափերը նշված չեն)
  Բուլղարիա 90 օր, միայն գործող Շենգեն մուտքի վիզա ունեցողների համար և ԵՄ անդամ երկրների բնակիչների համար։
  Բոսնիա և Հերցեգովինա 7 օր, միայն գործող Շենգեն մուտքի վիզա ունեցողների համար և ԵՄ անդամ երկրների բնակիչների համար։
  Դոմինիկյան Հանրապետություն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Բուլղարիաի, Ռումինիա, կամ Շենգեն մուտքի վիզա ունեցողների համար
  Հարավային Կորեա 30 օր, միայն Չեջու կղզի ժամանելու նպատակով
  Կուբա Զբոսաշրջային քարտ ունենալու դեպքում*
  Կոստա Ռիկա միայն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Կանադայի կամ Շենգեն գործող մուտքի վիզա ունեցողների համար
  Չեռնոգորիա 30 օր, միայն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, կամ Շենգեն մուտքի վիզա ունեցողների համար

* - տրվում է Կուբայի դեսպանություններում, տուրիստական ընկերություններում և հավատարմագրված ավիաընկերություններում

Վիզայի տրամադրում ժամանելիս խմբագրել

Մուտքի վիզան ժամանելիս Հայաստանի քաղաքացիներին տրամադրելու ռեժիմ՝ որոշակի պայմաններով կամ առանց դրանց, կիրառում է 28 պետություն։

Պետություն Ծանոթություն (վճարների չափերը նշված չեն)
  Արևելյան Թիմոր 30 օր, միայն Դիլիի միջազգային օդանավակայանով կամ նավահանգստով ժամանելու դեպքում
  Բանգլադեշ 30 օր
  Բոլիվիա 90 օր
  Գվինեա Բիսաու 90 օր
  Թուրքիա 30 օր (վիզա տրամադրվում է նաև Էլեկտրոնային տարբերակով )
  Լաոս 30 օր
  Լիբանան 30 օր
  Կամբոջա 30 օր
  Կաբո Վերդե
  Կոմորյան կղզիներ Անձնագրի վավերականության ժամկետը պետք է կազմի առնվազն 6 ամիս
  Հորդանան 3 ամիս
  Ճամայկա
  Մադագասկար 90 օր, անձնագրի վավերականության ժամկետը պետք է կազմի առնվազն 6 ամիս
  Մալավի 90 օր
  Մալդիվներ 30 օր
  Մավրիկիոս 60 օր
  Մավրիտանիա Միայն Նուակշոտի միջազգային օդանավակայանով ժամանելու դեպքում
  Մոզամբիկ 30 օր
  Նեպալ 90 օր
 Շրի Լանկա 30 օր
  Պալաու 30 օր
  Ջիբութի
  Սամոա 60 օր
  Սենեգալ 90 օր
  Սեյշելյան կղզիներ 1 ամիս, հետադարձի տոմս, կացարանի ամրագրում և բավարար դրամական միջոցներ ունենալու դեպքում
  Սոմալի 30 օր, հրավերի առկայության դեպքում։ Կիրառելի չէ Սոմալիլենդ և Պունտլենդ այցելելու համար։
  Տանզանիա Անձնագրի վավերականության ժամկետը պետք է կազմի առնվազն 6 ամիս
  Տոգո 7 օր, հետդարձի տոմս ունենալու դեպքում
  Տուվալու 1 ամիս
  Ուգանդա Անձնագրի վավերականության ժամկետը պետք է կազմի առնվազն 6 ամիս։ Վճարը՝ 100 ԱՄՆ դոլար։
  Զիմբաբվե 3 ամիս

Էլեկտրոնային վիզայի տրամադրում խմբագրել

Ստորև նշված երկրները մուտքի վիզան Հայաստանի քաղաքացիներին տրամադրում են էլեկտրոնային ձևով։

Պետություն Ծանոթություն (վճարների չափերը նշված չեն)
  Գաբոն Լիբրեվիլի միջազգային օդանավակայանով ժամանելու դեպքում
  Կոտ դ'Իվուար
  Հնդկաստան 30 օր, 16 միջազգային օդանավակայաններից որևէ մեկով ժամանելու դեպքում[5]
  Ռուանդա
  Սան Տոմե և Պրինսիպի
  Սենթ Քիթս և Նևիս
 Եթովպիա 90 օր

Հատուկ դեպքեր խմբագրել

Պետություն Ծանոթություն (վճարների չափերը նշված չեն)
  Գրենադա 24 ժամ, նավով կրուիզային ճամփորդության դեպքում
  Սենտ Լյուսիա 24 ժամ, նավով կրուիզային ճամփորդության դեպքում
  Սենթ Քիթս և Նևիս 24 ժամ, նավով կրուիզային ճամփորդության դեպքում

Պլանավորվում է վիզային ռեժիմի վերացում խմբագրել

Պետություն Ծանոթություն
  Մոնղոլիա
  Եվրոպական Միություն Մինչև 2024 թվական
  Իսրայել

Մուտքն արգելված է խմբագրել

Պետություն Ծանոթություն
  Ադրբեջանի Հանրապետություն

Այլ պետություններ խմբագրել

Վերը բերված աղյուսակներում չնշված պետությունները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառում են վիզային ռեժիմ ընդհանուր հիմունքներով՝ վիզան տրամադրելով նախապես՝ դիվանագիտական ներկայացուցչություններում։

Պատվաստում խմբագրել

Պատվաստումների պահանջը կապված է տվյալ երկրի համաճարակային իրավիճակից։

Աֆրիկայի շատ երկրներ, ներառյալ Անգոլա, Բենին, Բուրկինա Ֆասո, Կամերուն, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Չադ, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Կոնգոյի հանրապետություն, Կոտ դ 'Իվուար, Հասարակածային Գվինեա, Գաբոն, Գանա, Գվինեա, Լիբերիա, Մալի, Մավրիտանիա Նիգերում, Ռուանդան, Սան Տոմեն և Պրինսփենը, Սենեգալը, Սիերա Լեոնեն, Ուգանդան և Զամբիան բոլոր ժամանած ուղևորներից պահանջում են միջազգային պատվաստումների վավեր վկայագիր ունենալ։

Հնդկաստան մեկնելիս, մանավանդ երկար մնալու ու հանրային սննդի օբյեկտներից օգտվելու դեպքում, խորհուրդ է տրվում հեպատիտ A–ի և որովայնային տիֆի դեմ պատվաստվել։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Global Ranking - Passport Index 2020» (PDF). Henley Passport Index.
  2. Իրանը հաստատել է Հայաստանի հետ առանց վիզային ռեժիմը
  3. «Չինաստան առանց վիզայի. ուժի մեջ է մտել երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը». newsarmenia.am. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  4. «International Air Transport Association» (անգլերեն). 2020 թ․ մարտի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Indian e-Visa