Իսպանացիներ (ինքնանվանում՝ Pueblo español), Պիրենեյան թերակղզում ապրող ժողովուրդ։ Իսպանացիներն առաջացել են թերակղզու բնիկների, վեստգոթերի, կելտա-իբերացիների, հռոմեացիների և մավրերի խառնման արդյունքում։ Խոսում են իսպաներեն, արագոներեն, աստուրերեն։ Իսպանացիների թվաքանակն ամբողջ աշխարհում հասնում է մոտ 47 միլիոնի, որի մեծ մասը բնակվում է Իսպանիայում (ավելի քան 40 մլն), մյուսներն ապրում են Արևմտյան Եվրոպայի և Լատինական Ամերիկայի երկրներում։

Իսպանացիներ
Ընդհանուր քանակ

{{{2}}} Իսպանիա — 40 միլիոն
{{{2}}} Արգենտինա — 385,388[1]
{{{2}}} Ֆրանսիա — 206,589[1]
{{{2}}} Վենեսուելա — 186,163[1]
{{{2}}} Գերմանիա — 116,056[1]
{{{2}}} Բրազիլիա — 110,422[1]
{{{2}}} Մեքսիկա — 100,782[1]
{{{2}}} Շվեյցարիա — 99,539[1]
{{{2}}} Կուբա — 97,980[1]
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ — 94,585 (ներառյալ Պուերտո Ռիկո)[1]
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն — 74,389[1]
 Ուրուգվայ — 62,491[1]
 Չիլի — 51,768[1]
Բելգիա Բելգիա — 50,318[1]
{{{2}}} Անդորրա — 24,014[1]
{{{2}}} Էկվադոր — 21,009[1]
 Նիդերլանդներ — 20,926[1]
{{{2}}} Իտալիա — 19,707[1]
{{{2}}} Կոլումբիա — 18,213[1]
{{{2}}} Ավստրալիա — 17,679[1]
{{{2}}} Դոմինիկյան Հանրապետություն — 17,382[1]
 Պերու — 17,315[1]
 Կանադա — 13,283[1]
{{{2}}} Պորտուգալիա — 10,635[1]

Բնակեցում
Լեզու(ներ)
Իսպաներեն
Հավատք(ներ)
Կաթոլիկություն

1983 թվականին երկրի պատմական բոլոր 17 մասերը ստացել են ինքնավարություն և այժմ ունեն սեփական կառավարություն ու խորհրդարան։ Դրանք են Կատալոնիան, Բասկերի երկիրը, Գալիսիան, Անդալուզիան, Վալենսիան, Էստրեմադուրան, Կանարյան կղզիները, Բալեարյան կղզիները, Կաստիլիա և Լեոնը, Կաստիլիա լա Մանչան, Աստուրիան, Նավարան, Մուրսիան, Ռիոխան, Արագոնը, Կանտաբրիան և Մադրիդը։

Անվան ծագումնաբանություն

խմբագրել
 
Estoria de España ձեռագրի էջը (Ալֆոնսո X), որտեղ արձանագրված է hyspanis բառը:

Իսպանական առաջին ժամանակագրության («Estoria de Espanna», 1282 կամ 1284) լատինական էպիգրաֆում, որ պատրաստել էր Ալֆոնսո X արքան, արքայի հպատակները խիսպանիս, իսպանական տարբերակով իսպանոս անունով են հիշատակվում.

  Rex, decus Hesperie, tesaurus philosophie, Dogma dat hyspanis; capiant bona, dent loca uanis.
- — Primera Crónica General. Estoria de España. Tomo I. - Madrid, Bailly-Bailliere e hijos, 1906, էջ 2
 

Այս նույն գրքում խոսվում է Հերակլեսի զարմիկ Էսպանի (Espan) մասին, որ նրանց առասպելական նախնին է[2]։

 
Իսպանիայում տարածում ունեցող լեզուներ
     Իսպաներեն պաշտոնական լեզու, խոսում են ամբողջ Իսպանիայում:      Կատալոներեն      Բասկերեն      Գալիսերեն      Օքսիտաներեն      Աստուրերեն      Արագոներեն

Իսպաներենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական ճյուղին։ Նրա նախալեզուն ժողովրդական լատիներենն է։ Առավել մոտ է պորտուգալերենին, գալիսերենին և կատալոներենին[3]։ Վերջին երկուսը կապող օղակ են. գալիսերենը օղակ է հանդիսանում իսպաներենի ու պորտուգալերենի, իսկ կատալոներենը` իսպաներենի ու ֆրանսերենի։ Ավելի քիչ, բայց բավականին նմանություններ կան իտալերենի հետ։

Հաճախ սխալմամբ իսպաներենի բարբառ են համարում ասուրերենը (բաբլե), որը, սակայն, իսպաներենի հյուսիսային բարբառների ու գալիսերենի միջին տարբերակ է, իսկ արագոնա-նավառական լեզուն մեծ նմանություններ ունի Ֆրանսիայի հարավ-արևմուտքում տարածում ունեցող գասկոներենին։ Այս բոլոր լեզուները` իսպաներենը, կատալոներենը, գալիսերենը, աստուրերենը և արագոնա-նավառերենը, ձևավորվել են ինքնուրույն, իրարից անկախ, իբերական լատիներենի հիմքի վրա։

Անգլերենի, չինարենի, ֆրանսերենի, գերմաներենի, արաբերենի, ռուսերենի, պորտուգալերենի հետ իսպաներենը ևս միջազգային լեզու է։ Այն Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասում պետական լեզվի կարգավիճակ ունի (բացի Սուրինամից, Բրազիլիայից, Ֆրանսիական Գվինեայից, Գայանայից)։ Իսպաներենը պետական լեզու է նաև Հասարակածային Գվինեայում։ Իսպաներենը տարածված է Ֆիլիպիններում, ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում, Արևմտյան Սահարայում[4]։

Իսպաներենը երբեմն անվանում են կաստիլերեն, քանի որ գրական իսպաներենը ձևավորվել է կաստիլական բարբառի վրա։ Ներկայումս Իսպանիայում խոսում են այլ բարբառներով ևս` արագոնական, անդալուզական, էկստրեմադուրական, հին կաստիլական, լեոնյան և այլն։ լեզվի գրավոր տարբերակը լատինատառ է։

Իսպաներենի նախնական տարբերակը հին իսպաներենն է։ Այդ լեզուն ձևավորվել է այն շրջանում, երբ իսպանացիները արաբներից հետ են նվաճել Տոլեդոն (1085), Կորդովան (1236) և Սևիլյան (1248)։ Այն զարգացել է ֆրանսերենի, Ֆրանսիայի տրուվերների և Պրովանսի տրուբադուրների լեզուների ազդեցությամբ։ Ներկայումս այն փոքր-ինչ փոփոխված պահպանվել է իսպանական հրեաների` սեֆարդների շրջանում, որոնք հաստատվել են Բալկաններում։ Նրանց լեզուն հայտնի է լադինո անունով։

Էթնիկ ծագում

խմբագրել

Նախնական շրջանում Իսպանիայի տարածքը բնակեցրել են իբերները, որոնք հետագայում միախառնվել են կելտերին։ Առաջացել է նոր հասարակություն` կելտիբերներ, իսկ երկիրը կոչվել է Իբերիա։ Բացի դրանից` այստեղ ապրել են այլ ծագումով ժողովուրդներ։ Իսպանիան հռոմեացիների կողմից նվաճվելուց հետո կելտիբերները ձուլվել են նրանց` աստիճանաբար վերածվելով իբերա-հռոմեացիների։ 1-ին հազարամյակի սկզբին` 5-րդ դարում, այս տարածք են ներխուժել գերմանական ցեղախմբերը։ Երկիրը ղեկավարել են վեստգոթական արքաները։ 8-րդ դարում հարավից Պիրենեյան գրեթե ողջ թերակղզին գրավում են արաբներն ու բերբերները։ Հաստատվում է արաբական արաքայատոհմերի իշխանություն։ Այդ ժամանակներից գոթական ոչ մեծ թագավորությունները` Աստուրիան, Լեոնը, Արագոնը, Նավարան, սկսում են պայքարը արաբների դեմ, որն ավարտվում է 15-րդ դարում Ֆերդինանդ Արագոնացի արքայի և թագուհի Իզաբելա Կաստիլացու ջանքերով։ Սկսվում է երկրների ու ազգությունների միացման գործընթացը։ 15-րդ դարի վերջին սկսվում է աշխարհագրական նոր հայտնագործությունների դարաշրջանը, որում իսպանացիներն իրենց զգալի դերն են ունեցել իրենց մրցակիցների` Պորտուգալիայի ու Անգլիայի հետ։ Ինչպես այս երկրները, Իսպանիան ևս ուներ մեծ թվով գաղութներ։ Իսպանացիների ու տեղի բնիկների միախառնման արդյունքում նոր ազգություններ են առաջացել Լատինական Ամերիկայում, Ֆիլիպիններում։ Ի տարբերթյուն անգլիացիների, ովքեր, որպես կանոն, չէին ամուսնանում տեղի կանանց հետ, իսպանացիները հեշտությամբ էին խառնամուսնության մասնակիցներ դառնում։ Իսպանացիների մարդաբանական տեսակը միջերկրածովյան է. նրանք աչքի են ընկնում երկարավուն դեմքով, երկար, ուղիղ կամ կեռ քթերով։ Ունեն թուխ մազեր ու մուգ մաշկ, սակայն հանդիպում են և բաց մաշկ ունեցողներ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության զբաղվածությունը տարբերվում է` կախված շրջանից ու էթնիկ խմբերից։ Ամենուրեք տարածված է ոռոգովի հողագործությունը, աճեցնում են ձիթենիներ, խաղող, հատիկաընդեղեն բույսեր։ Հատիկավոր մշակաբույսեր են աճեցնում Անդալուզիայում, Արագոնում, Մեսետում, եգիպտացորեն, կարտոֆիլ, աշորա` հյուսիսային շրջաններում, ցիտրուսային բույսեր` արևելյան ափին։ Անասնապահությունն ու ծովային ձկնորսությունը տարածված է Կատալոնիայում, Աստուրիայում, Բասկերի երկրում։ Մադրիդի շրջանում ևս տարածված է անասնապահությունը։ Մարդիկ պահում են խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, ոչխարներ։ Առանձին խմբեր ունեն ավանդական զբաղմունք։ Այսպես, Կանտաբրիայի պասիեգոսները, Լեոնի մարագատոսները, Աստուրիայի վակեյրոսները (բոլորն էլ` անասնապահներ) իրենց ապրանքը փոխում են հացով, բանջարեղենով, ատաղձագործական իրերով։

Իսպանիան տնտեսական բավական բարձր զարգացվածություն ունի։ Նրա պատմության մեջ եղել է անկումային շրջան, երբ բազմաթիվ գաղութներից նավերը կենտրոն են հասցրել ոսկի ու արժեքավոր նյութեր։ Այս հանգամանքով պայմանավորված` տնտեսության զարգացումը երկրում կանգ է առել, սակայն գաղութների ազատագրումից հետո երկրի տնտեսությունն աստիճանաբար զարգացել է։

Տմտեսության կարևորագույն ճյուղերից են հանքագործությունը, սև մետալուրգիան, մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական, քիմիական ու տեքստիլ արդյունաբերությունը։ Տնտեսության մեջ զգալի դեր է բաժին հասնում զբոսաշրջությանը։

Գյուղատնտեսության մեջ պահպանվել են ֆեոդալական մնացուկներ. տնտեսությունների մեջ գերակշռում են խոշոր լատիֆունդիաները։ Միլիոնավոր գյուղացիներ արտագաղթում են քաղաքներ։ Բնակչության մեծ մասը ներկայումս զբաղված է արդյունաբերության ու ծառայությունների ոլորտում։

Երկրում մեծ տեղ ունի գինեգործությունը։ Գինու առավել հայտնի տեսակ է խերեսը (արտադրվում է Խերեսում), մալագան (Մալագա քաղաքում), պորտվեյնն ու մադերան (պորտուգալական ծագման գինիներ)։ Միջերկրածովյան երկրներում սովորաբար ճաշի ժամանակ չափավոր քանակով օգտագործում են չոր, թույլ գինիներ։ Իսպանիայի հյուսիս-արևմուտքում տարածում ունի օրուխոն, իսկ Գալիցիայում` կեյմադան։

Իսպանացիների ավանդական զբաղմունքներից է կիրառական արվեստը, որը ներկայացվում է կերամիկական իրերի պատրաստումով, փայտագործությամբ, գեղարվեստական ասեղնագործությամբ, գործվածքով, կտավագործությամբ։

Բնակավայրերը տարբեր տեսակի են։ Կան մեծ բնակավայրեր, միջնադարյան տարատեսակ քաղաքներ` հարուստ պատմական ավանդույթներով և հուշարձաններով, փոքր գյուղեր։ Առավել մեծ, բազմաֆունկցիոնալ քաղաքներից են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան։ Շատ են նավահանգիստները։ Լեռնային շրջանների բնակավայրերը հիշեցնում են կովկասյան բազմաշերտ բնակավայրեր, տները հիմնականում սպիտակ են։ Հնում իսպանացիներն օգտագործել են անձավներ ու քարանձավներ, կառուցել են շրջանաձև և օվալաձև կիսագետնափորներ։

Երկրի հյուսիս-արևմուտքում տարածում ունեն անտաշ քարից պատրաստված տները` հարդե տանիքով (պալյասո)։ Հյուսիսում, որը երկրի խոնավ մասն է, տարածված են բասկ-նավարական կամ աստուրա-գալիսիական քարե տները։ Դրանք ունեն երկու հարկ. վերին հարկում ննջասենյակներն են, ճաշասենյակը, խոհանոցը, իսկ առաջին հարկում` տնտեսական տարածքներ։ Հարավում` չորային մասերում, տները միահարկ են, իսկ տնտեսական հատվածներն ու անասնապահական շինությունները` առանձին։ Շատ թաղամասեր աղքատ են փայտանյութից ու քարից, այդ պատճառով էլ օգտագործում են կավ և աղյուս։ Կան փոքր տներ` տափակ տանիքներով։ Անդալուզիայում տները փակ բակ ունեն։

Տղամարդկանց հագուստը նեղ է, տաբատները` կարճ (մինչև ծնկները). այսպիսի հագուստ են կրել Եվրոպայում 18-րդ դարում։ Իսպանացիների կարճ բաճկոնները սովորաբար զարդարված են առաջամասում, իսկ հետևի մասում կան ասեղնագործություններ։ Կոշիկ պատրաստել են կաշվից և ճիպոտանման կեմենուց։ Հյուսիսում անձրևին հագել են փայտե մաշիկներ։ Իսպանացիները դրել են ֆետրե, ծղոտե լայնեզր գլխարկներ, բասկյան բերետ։ Կանանց հագուստը երկրի կենտրոնում եղել է բրդե կարճ վերնազգեստ և լայն կիսաշրջազգեստ, իսկ Անդալուզիայում` երկար, նեղ զգեստ։ Գլխին դրել են սպիտակ ժանեկազարդ մանթիլյա։ Զուգագուլպաները եղել են ասեղնագործ։ Որպես զարդ մազերին դրել են ծաղիկներ։ Իսպանական բնորոշ զգեստ է լայն կիսաշրջազգեստը` բազմաթիվ դարսերով։

Խոհանոցը բազմազան է։ Ընդհանուր տարածում ունեն խոզի ճարպը, ձիթապտուղը, պոմիդորով, սոխով, սխտորով, կարմիր պղպեղով կծու համեմունքները, բանջարեղենն ու մրգերը։ Անդալուզիայում ձկնեղենից, իսկ հարավ-արևելքում բրնձից տարատեսակ ուտեստներ են պատրաստում։ Բնորոշ ուտեստ է պաելյան. այն պատրաստվում է տարբեր արգանակներով և բրնձով ու համեմվում սոխով, տաքդեղով, կանաչեղենով, լիմոնի հյութով, ձեթով։ Տարածում ունեցող մեկ այլ ուտեսետ է օլյա պոդրիդան, որը պատրաստում են մսով, երշիկով, կանաչ ոլոռով, կարտոֆիլով, գազարով, կաղամբով, տաքդեղով և համամում աղով, մաղադանոսով, քերած պանրով և պոմիդորով։ Տորտիլյասը տապակած ձուն է` կարտոֆիլով ու բանջարեղենով։

Կաթոլիկ ավանդույթներ

խմբագրել

Ամեն տարի ունի իր հովանավորը, որի օրը նշվում է։ Տոները կազմակերպում են էրմանդադները։ Հարավում դրանք նշվում են շքեղ, հյուսիսում` առավել համեստ։ Գարնանային դիմակահանդեսները, տոնավաճառները, թատերականացված ներկայացումները բնորոշ են կոնկրետ տեղերի։

Մշակույթ

խմբագրել

Մշակույթում պահպանվել են ազգային հավատալիքները, գրականության և պոեզիայի մեջ` ժողովրդական ժանրերը` լետրիլիաներ, սեգիդիլիաներ, սերենադներ, վիլյանսիկո։ Իսպանական պոեզիային բնորոշ ժանր է կոպլան (քառյակ)։ Անդալուզիայում ձևավորվել է երգի ու պարի ինքնատիպ ժանր` ֆլամենկոն, որի կատարման ընթացքում ռիթմով խփում են ոտնաթաթով, կրունկով (իսպաներեն` սապատաեդո)։ Նման պարը մեծ տարածում չունի. հայտնի են շոտլանդական ու իռլանդական տեսակները և ամերիկյան ստեպը։ Պարերը հիմնականում խմբային են` թռիչքներով ու վազքերով։ Առավել հայտնի են իսպանական պարի հետևյալ տեսակները` պասադոբլ, ֆանդանգո, սարաբանդա և պավանա։

Իսպանական երաժշտությունը լավագույններից մեկն է համարվում աշխարհում։ Իսպանական գրականության առավել հին նմուշներից են ասպետական վեպերը, ինչպես հյուսիսային Եվրոպայի երկրներում։ Դրանցից առանձնանում են «Երգ իմ Սիդի մասին» (իսպ.՝ Cantar de mío Cid), «Ամադիս Գալիացի» (իսպ.՝ Amadís de Gaula) վեպերը, որոնց գործողությունները կատարվում են Իսպանիայում, և հերոսներն էլ իսպանացիներ են։ Իսպանիայի գրականութունը Վերածննդի ժամանակաշրջանում զարգացել է քաղաքական դժվար իրավիճակում։ Իսպանական վերածնունդը զիջում է իտալականինի ու ֆրանսիականին, սակայն հենց այս շրջանում են ի հայտ եկել գրողներ, որոնց անունները հայտնի են ամբողջ աշխարհում։ Նրանք են` Լոպե դե Վեգա, Միգել Սերվանտես։ Հենց Իսպանիայում է առաջացել վեպերի խաբեբայապատում տեսակը։ Այս ժանրում գրական առաջին ստեղծագործությունը եղել է «Լասարիլիոն Տորմեսից» պատմվածքը, որն անանուն տպագրվել է 1554 թվականին, իսկ ժանրի առաջին հեղինակը համարվում է Մատեո Ալեման, ով գրել է «Գուսման դե Ալֆարաչե» վեպը։ Մեծ ճանաչում ունի Լուիս Վելես դե Գևարայի «Կաղացող սատանան» վեպը։ Ոչ մի այլ երկրում վեպի այս տեսակը նման զարգացում չի ապրել։ Ֆրանսիայում խաբեբայապատում վեպերից հայտնի է Ալեն-Ռենե Լեսաժի` «Սանտիլյանացի Բլասի ուղևորությունները» վեպը։ 19-րդ դարում զարգացել է կոստումբրիզմ ժանրը, որն աչքի է ընկնում կենցաղի նկարագրությամբ։

Իսպանիայի ճարտարապետությունը ներկայանում է նույն գծերով, ինչ մյուս երկրների ճարտարապետությունը, սակայն այն ունի միայն իրեն բնորոշ ինքնատիպ դիմագիծ։ Նրա առանձնահատկություններից է մուսուլմանական ճարտարապետության ազդեցությունը (հատկապես երկրի հարավում)։ Իսպանական գոթիկան գրեթե չի առանձնանում ընդհանուր եվրոպական տեսակից (այստեղ այն ստացել է մուդեխար անվանումը), սակայն Վերածնունդն արդեն ինքնատիպ է[5]։ Այն ստացել է պլատերեսկո անվանումը (իսպ.՝ platero` ոսկերչական, իսպ.՝ plata` արծաթ բառից)։ Բարոկկո ոճը այստեղ ևս ունեցել է ուրիշ անվանում` չուրիգերեսկո (ճարտարապետ Խոսե Բենիտո Չուրիգերայի անունից)։ Ճարտարապետական առավել նշանավոր շինություններից են Սանտյագո դե Կոմպոստելայի տաճարը, Բուրգոսի տաճարը, Վալյադոլիդի համալսարանի շենքը։ Հետագայում Իսպանիայում զարգացել են ողջ Եվրոպային բնորոշ մնացած ոճերը։ Իսպանիային է բնորոշ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի ոճը, որ մասնագետները գնահատում են մոդեռն։ Նա եղել է կատալոնացի, և նրա նախագծերը տարածված են Կատալոնիայում` Բարսելոնայում։ Բացի ինքնատիպ ոճով շատ տներից` նա նախագծել է Սագրադա Ֆամիլիան, որը վերջին ժամանակներս վերածվել է Իսպանիայի խորհրդանիշի (ինչպես, օրինակ, Էյֆելյան աշտարակը Փարիզում)։ Նախկինում Իսպանիայի խորհրդանիշներն էին Դոն Կիխոտի ու Սանչա Պանսայի կերպարները «Դոն Կիխոտ» վեպից։

Իսպանական մշակույթը մեծ ազդեցություն է թողել այլ երկրների մշակույթների վրա։ Ֆրանսիացի Ժորժ Բիզեն գրել է «Կարմեն» օպերան, իտալացի Ջոակինո Ռոսինին` «Սևիլյան սափրիչ» օպերան, ավստրիացի Լյուդվիգ Մինկուսը` «Դոն Կիխոտ» բալետը։

Իսպանական անուններ ու ազգանուններ

խմբագրել

Տղամարդկանց անուններ

խմբագրել

Ագուստին, Ալբերտո, Ալֆոնսո, Ալֆրեդո, Արսենիո, Ալոնսո, Ալեխանդրո, Ամբրոսիո, Անդրես, Անտոն, Անտոնիո, Աուգուստո։

Բարտոլոմե, Գոնզալո, Կառլոս, Սեսար, Սերխիո, Կլեմենտե, Դիեգո, Դոմինգո, Էդուարդո, Էմիլիանո, Էնրիկե, Էստեբան, Ֆեդերիկո։

Ֆելիպե, Ֆելիքս, Ֆերնանդո, Ֆրանսեսկ, Ֆրանսիսկո, Գոնսալո, Գիլիերմո, Գուստավո, Էռնանդո, Ուգո, Ումբերտո, Իգնասիո, Ինյիգո, Կրիստոբալ, Խեսուս։

Խոակին, Խորխե, Խոսե (Խոսեպ, Խուսեպե), Խուան, Խուլիան, Խուլիո, Լեոն, Լուիս, Մանուել, Մարկո, Միգել, Նիկոլաս։

Օկտավիո, Պաբլո, Պեդրո, Պիո, Ռաֆայել, Ռամոն, Ռաուլ, Ռենատո, Ռիկարդո, Ռոբերտո, Ռոդրիգո, Սալվադոր, Սանչո, Թոմաս, Վիսենտե, Վիկտոր, Խավիեր։

Կանանց անուններ

խմբագրել

Ալիսիա, Ալբա, Ամալյա, Անա, Անխելիկա, Անխելես, Աուրորա, Բլանկա, Կարմեն, Կոնչա, Դելմիրա, Դոլորես, Գաբրիելա, Ինես, Իսաբել, Խիմենա, Խոսեֆինա, Խուլիա։

Լաուրա, Լենիդա, Լուսիա, Մարգարիտա, Մարիա, Մերսեդես, Մոնսերատ, Ներեա, Պաոլո, Պատրիցիա, Պիլար, Սոլեդադ, Սուսանա, Տերեսա, Էլենա, Էլիսա, Էստեֆանիա։

Ազգանունները կազմվում են` անվանը -ես ածանց ավելացնելով, այսպես` Ռամիրո-Ռամիրես, Ռոդրիգո-Ռոդրիգես և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 Explotación estadística del Padrón de Españoles Residentes en el Extranjero a 1 de enero de 2013
  2. Primera Crónica General. Estoria de España. Tomo I. — Madrid, Bailly-Bailliere e hijos, 1906, стр. 11
  3. «Lenguas de España». Proel.org. Վերցված է 2007 թ․ ապրիլի 25-ին.
  4. Fennig, Charles D., ed. (2016). Ethnologue: Languages of the World (Nineteenth ed.). Dallas, Texas: SIL International. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  5. «Morisco – Britannica Online Encyclopedia». Britannica.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 400