Կաստիլիա և Լեոն կամ Կաստիլիա-Լեոն (իսպ.՝ Castilla y León, ինքնավար համայնք (ինքնավար մարզ))՝ Իսպանիայի հյուսիս-արևմուտքում։ Մայրաքաղաքը՝ Վալյադոլիդն է։

Picto infobox map.png
Կաստիլիա և Լեոն
flag of Castile and León? Զինանշան
Flag of Castile and León.svg
Escudo de Castilla y León - Versión heráldica oficial.svg
(Castile and León) IberianPeninsulaNASA (cropped).jpg
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԿարգավիճակԻսպանիայի վարչական բաժանում
Մտնում էԻսպանիա
Ամենաբարձր կետTorre Cerredo?
Օրենսդրական մարմինCortes of Castile and León?
Պաշտոնական լեզուներիսպաներեն
Բնակչություն2 418 694 մարդ (2018)[1]
Տարածք94 223 կմ²
Localización de Castilla y León.svg
Հիմնադրված է1983 թ.
Սահմանակցում էՄադրիդ, Գալիսիա, Աստուրիա, Կանտաբրիա, Բասկերի երկիր, Ռիոխա, Արագոն, Կաստիլիա-Լա Մանչա և Էստրեմադուրա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՆախորդLeón? և Հին Կաստիլիա
ISO 3166-2 կոդES-CL
jcyl.es

ԱշխարհագրությունԽմբագրել

Ընդգրկում է 94,223 քառ․ կմ տարածք։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում է Մեսետան։ Հյուսիսային մասում գտնվում են Կանտաբրիան լեռները։

ՊատմությունԽմբագրել

Երբ Կառլոս I-ը 1519 թվականին ընտրվել է Գերմանական կայսր (որպես՝ Կառլոս V կայսր) ստիպված կրկին լքել է Իսպանիան (1520 թվական), պատճառ դառնալով Կոմուներոսյան ապսամբության առաջացմանը։ Ապստամբները բողոքում էին բացարձակապես Կառլոսի և նրա հոլանդացի խորհրդականների դեմ՝ հանուն Իմբերիայի ազգային հարստությունների։ Կոմուներոսյան շարժումը ընդունել է ժողովրդական բնույթ։

Կաստիլյան քաղաքների ապստամբությունը ընդդեմ Տոլեդո կայսերական իշխանության տևեց 1520-1522 թվականներին։ Ապստամբները ստեղծել էին «Սուրբ Խունտան»-ը, որին միացել էին գրեթե բոլոր Կաստլիյան քաղաքներից, այդ թվում՝ մայրաքաղաք Վալլադոլիդից։ Նրանք պնդում էին, որ Կառլոս V ապրեր Իսպանիայում, այսպիսով պահանջելով նրանից հեռացնել օտարերկրացիներին կառավարման համակարգից, ընդլայնել քաղաքային ինքնակառավարման մարմինների իրավունքները, արգելել արտահանել ոսկե մետաղադրամները արտերկիր։ Ապստամբները նրան անվանում էին Խենթ Խուան։

Շարժումը լայն թափ առավ 1521 թվականին, երբ ապստամբությունը ստացավ հակապալատական բնույթ։ Վիլյալար դե ճակատամարտում (1521 թվականի ապրիլի 23-ին) Խուան Պադիլիայի գլխավորությամբ պարտություն կրեցին, Խունտայի և այլ ղեկավարներ գերեվարվեցին և մահապատժի ենթարկվեցին։ 1522 թվականին ապստամբների դիմադրությունը վերջնականապես ջախջախեց պալատականներին։ Սակայն զանգվածային ճնշումները այնուամենայնիվ շարունակվեցին մինչև 1526 թվականը։

ԺողովրդագրությունԽմբագրել

Բնակչությունը՝ 2 555 742 մարդ (2011թվականի տվյալներով)

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել