Դոն Կիխոտ (վեպ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոն Կիխոտ (այլ կիրառումներ)
Հնարամիտ իդալգո Դոն Կիխոտ[3] (կամ Դոն Կիխոտ[3]) Լամանչեցին, (իսպ.՝ El ingenioso hidalgo Don Quijote de la Mancha), իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսի լավագույն գործը համանուն հերոսի մասին, գրվել է 1605-1615 թվականներին։
Դոն Կիխոտ իսպ.՝ Don Quijote de la Mancha | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Միգել դե Սերվանտես |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ասպետական վեպ, արկածային և parody? |
Կազմված է | Don Quixote, part 1? և Don Quixote, part 2? |
Բնօրինակ լեզու | միջնադարյան իսպաներեն |
Կերպար(ներ) | Սանչո Պանսա, Դոն Քիշոտ, Ռոսինանտ, Դուլսինեա, Ռուսիո, Պերո Պերես, Ginés de Pasamonte?, Cardenio?, Dorotea?, Luscinda?, Don Fernando?, Ruy Pérez de Viedma?, Zoraida?, Juan Pérez de Viedma?, Lothario?, Anselmo?, Camila?, Maritornes?, Marcela?, Կլավենյո, Sansón Carrasco?, Maese Nicolás?, Clara de Viedma?, Cide Hamete Benengeli? և Teresa Panza? |
Նկարագրում է | Իսպանական կայսրություն, La Mancha? և Բարսելոնա |
Երկիր | Իսպանիա |
Հրատարակիչ | Ֆրանսիսկո դե Ռոբլես և Խուան դե լա Կուեստա[1] |
Հրատարակման տարեթիվ | 1605[2] և 1615[2] |
Թարգմանիչ հայերեն | Պողոս Մակինցյան 1934 թ. |
OCLC | 1020679308 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/miguel-de-cervantes-saavedra/don-quixote/john-ormsby |
Վիքիդարան | Դոն Կիխոտ |
![]() |

Հրատարակվել է երկու հատորով, առաջինը լույս է տեսել 1605 թվականին (բաղկացած է 57 գլխից), երկրորդը՝ 1615 թվականին (բաղկացած է 74 գլխից)։ Վեպը արդյունքում թարգմանվել է գրեթե բոլոր հայտնի լեզուներով և համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը (ամենաշատ հրատարակված և հրատարակվող գրքերի ցանկում աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը՝ Աստվածաշնչից և Հարրի Փոթերից հետո)։ Որպես արևմտյան ժամանակակից գրականությունը սկզբնավորած ստեղծագործություն՝ այն հաճախակի հայտնվում է հեղինակավոր գրքացանկերի առաջնակարգ տեղերում, ինչպես, օրինակ՝ Bokklubben World Library-ի, որը «Դոն Կիխոտը» համարում է աշխարհում երբևէ գրված լավագույն գրական գործը[4]։ 19-րդ դարի գերմանացի նշանավոր փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը գտնում էր, որ Դոն Կիխոտը անգլիացի գրող Լորենս Սթեռնի «Տրիստրամ Շենդի»-ի, ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժան-Ժակ Ռուսոյի «Նոր Էլոիզ»-ի և գերմանացի աշխարհահռչակ գրող Վոլֆգանգ Գյոթեի «Վիլհելմ Մայստեր»-ի հետ կազմում է համաշխարհային գրականության ստեղծագործությունների լավագույն քառյակը[5]։
Նկարագրություն խմբագրել
Վեպը սկսվում է նախաբանով, որտեղ հեղինակը բացատրում է իր նպատակը և վեպը գրելու դրդապատճառները։ Դրան հաջորդում են ինը սոնետները։
Վեպում պատկերված է ասպետականության այն դարաշրջանը, երբ ասպետները պայքարում էին ոչ թե հանուն իրենց հայրենիքի, ինչպես դա անում էին միջնադարյան ասպետները, այլ՝ հանուն իրենց ստեղծած հորինված աշխարհի, հանուն երևակայական սիրած էակի։ «Դոն Կիխոտ» վեպը հենց այդ դարաշրջանի սատիրական պատկերն է։ Ծաղրելով ասպետական վեպերի անհեթեթություննները՝ նա առաջադրում է ռեալիզմի պահանջ, գտնելով, որ «գրականությունը պետք է լինի մարդկային կյանքի հայելին, ճշմարտության պատկերը»։
Այս վեպը մի հանրագիտարան է, որտեղ լայն կտավի վրա պատկերված է տվյալ ժամանակաշրջանի Իսպանիայի կյանքը, արատավորված իրականությունը, վեպում հանդիպող բազմաթիվ հերոսների նյութական շահի ձգտումը։ Սա անողոք քննադատություն է ուղղված թե՛ ֆեոդալական, թե՛ բուրժուական դասակարգերին։
Վեպում կոմիկականն ու ողբերգականը միաձուլված են իրականության հետ։ Չէին գնահատվում նրանք, ովքեր բարձրաձայնում էին իրականությունը, քանի որ իշխանավորներին պետք էին փակ աչքերով ապրող, մեխանիզմի վերածված խելագարներ։ Սերվանտեսը ստեղծում է Դոն Կիխոտին՝ իրականությունը չտեսնող խելագար ասպետի կերպարը, որը, սակայն, վեպի վերջում իր մեջ կրելու էր մի ամբողջ ողբերգություն, քանի որ սթափվում է, ազատվում ասպետականության ազդեցությունից, դառնում բանական միայն այն ժամանակ, երբ մահվան շեմին էր, երբ հասկանում էր, որ անիմաստ է ապրել իր կյանքը, սակայն արդեն չկար հետդարձի ճանապարհ։
Տարվելով ասպետական վեպերի ընթերցանությամբ՝ Դոն Կիխոտը լրջորեն որոշում է դառնալ թափառող ասպետ։ Նրա երևակայության մեջ պատկերվում են մարտեր, արկածներ, ասպետական սխրագործություններ։ Նա նայում էր իրականությանը այնպես, ինչպես պատկերված էր ասպետական վեպերում՝ չցանկանալով նկատել, որ ժամանակները փոխվել են, որ այլևս չկան թափառող ասպետներ։ Պանդոկը նրան թվում է դղյակ, հողմաղացները՝ հսկա հրեշներ, ոչխարի հոտը՝ հակառակորդի զորք, թեթևաբարո կանայք՝ ազնվազարմ օրիորդներ։ Նա փորձում էր պաշտպանել ճնշվածներին, երկրի երեսից վերացնել բռնությունն ու անարդարությունը։ Իր այդ պայքարի մեջ նա միշտ անհաջողության էր մատնվում, ծաղրուծանակի ենթարկվում, բայց երբեք չէր հուսահատվում, չէր հրաժարվում իր նպատակներից։ Նրան հակադրվում է իր զինակրի՝ Սանչո Պանսայի կերպարը։ Վերջինս ժողովրդի, հասարակ ու չքավոր գյուղացու կերպարն է, որին հետաքրքրում է միայն ոսկին ու օրահացը։ Բայց վեպի կարևորագույն գծերից մեկը հենց Սանչո Պանսայի վերադաստիարակությունն է։ Իր տիրոջ արարքները ծաղրող ծառան աստիճանաբար սկսում է վարակվել Դոն Կիխոտի գաղափարներով, կանգնում երկընտրաքնի առաջ, թե ո՞րն է ճշմարտությունը. այն իրակաությու՞նը, որի մեջ ինքն ու Դոն Կիխոտն ապրում են, թե՞ այն իդեալների աշխարհը, որի մասին այնքան գեղեցիկ խոսում է Դոն Կիխոտը։
«Դոն Կիխոտի» մեջ գլխավորն ասպետական վեպերի դեմ ուղղված գրական պարոդիա լինելը չէ։ Այստեղ ամենից առաջ քննության է առնվում հին ֆեոդալական աշխարհի, նրա ստեղծած մշակույթի ու գաղափարախոսության մեջ չլինելու հարցը։ Իսկ բուրժուական հասարակությունը անհատական, մասնավոր, էգոիստական շահերի մի ռազմադաշտ է, որտեղ մեկը պայքարում է բոլորի դեմ, բոլորը՝ մեկի և կամ թե բոլորը՝ բոլորի։ Վեպի ելակետը հենց այդ մասնավոր, էգոիստական անհատն է և այն պայքարը, որ նա մղում է իր անհատական շահի համար։
Աստղագիտության մեջ խմբագրել
- Սերվանտեսի գրքի գործող անձանց անուններն են կրում (3552) Դոն Կիխոտ և (571) Դուլսինեա աստերոիդները։
Գրականություն խմբագրել
- Bloom, Harold (ed.) (2000). Cervantes's Don Quixote (Modern Critical Interpretations). Chelsea House Publishers. 0-7910-5922-7.
- D' Haen, Theo (ed.) (2009). International Don Quixote. Editions Rodopi B.V. 90-420-2583-2.
- Echevarría, Roberto González (ed.) (2005). Cervantes' Don Quixote: A Casebook. Oxford University Press USA. 0-19-516938-7.
- Duran, Manuel and Rogg, Fay R. (2006). Fighting Windmills: Encounters with Don Quixote. Yale University Press. 978-0-300-11022-7.
- Graf, Eric C. (2007). Cervantes and Modernity: Four Essays on Don Quijote. Bucknell University Press. 978-1-61148-261-4.
- Johnson, Carroll B (ed.) (2006). Don Quijote Across Four Centuries: 1605–2005. Juan de la Cuesta-Hispanic Monographs. 1-58871-088-2.
- Pérez, Rolando. (2016). “What is Don Quijote/Don Quixote And…And…And the Disjunctive Synthesis of Cervantes and Kathy Acker.” Cervantes ilimitado: cuatrocientos años del Quijote. Ed. Nuria Morgado. ALDEEU. 978-0-692-85635-2. See on Academia.edu
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://www.bne.es/es/quijote/
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 59։ ISBN 99941-56-03-9
- ↑ Angelique Chrisafis (հուլիսի 21, 2003)։ «Don Quixote is the world's best book say the world's top authors»։ The Guardian (London)։ Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13
- ↑ The Essays of Arthur Schopenhauer; The Art of Literature by Arthur Schopenhauer
Արտաքին հղումներ խմբագրել
- Միգել Սերվանտես «Դոն Կիխոտ»
- Դոն Կիխոտը գուտենբերգի նախագծում
- Cervantine Collection of the Biblioteca de Catalunya
- Miguel de Cervantes Collection has rare first volumes in multiple languages of Don Quixote. From the Rare Book and Special Collections Division at the Library of Congress.