Մուրսիա (ինքնավար համայնք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուրսիա (այլ կիրառումներ)
Մուրսիա, (իսպ.՝ Región de Murcia [reˈxjon de ˈmuɾθja]), պատմական մարզ և ինքնավար համայնք Իսպանիայի հարավ-արևելքում, Միջերկրական ծովի ափին։ Ընդգրկում է Մուրսիա պրովինցիան։ Տարածությունը 26, 2 հզ. Կմ2 է, բն.՝ 1,2 միլիոն մարդ (1973)։ Գլխավոր քաղաքը Մուրսիան է։ Ագրարային-ինդուստրիալ մարզ է, ոռոգովի հողագործության, մերձարեվադարձային կուլտուրաների աճեցման, խաղողագործության և շերամապահության շրջան։ Արդյունաբերական արտադրանքի համախառն արժեքի 1/3-ը բաժին է ընկնում լեռնարդյունահանող արդյունաբերությանը։ Զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Մարզը տալիս է երկրի բանջարեղենի ու պտղի պահածոների արտահանության 70%-ը։ Մ-ում կա գունավոր մետալուրգիա, նավթավերամշակման, քիմիական, մետաքսի, կաշվի-կոշիկի, բամբակե գործվածքների արդյունաբերություն, նավաշինություն, մոտոցիկլետների ու պահածոների արդյունաբերության սարքավորումների արտադրություն։ Ծովային խոշոր նավահանգիստը Կարթախենան է։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Իսպանիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Իսպանիա | ||||
Վարչկենտրոն | Murcia City? | ||||
Ամենաբարձր կետ | Macizo de Revolcadores? | ||||
ԲԾՄ | 348 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Regional Assembly of Murcia? | ||||
Բնակչություն | ▲1 518 486 մարդ (2021)[1] | ||||
Տարածք | 11 313 կմ² | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1982 թ. | ||||
Սահմանակցում է | Վալենսիա, Անդալուզիա և Կաստիլիա-Լա Մանչա | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Նախորդ | Region of Murcia? | ||||
ISO 3166-2 կոդ | ES-MC | ||||
carm.es(իսպ.) |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |