Լյուդվիգ Մինկուս
Լյուդվիգ Ֆեոդորովիչ Մինկուս (Minkus) (իսկական անունը Ալոիզի Լյուդվիգ) (մարտի 23, 1826[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն և Վելկե-Մեզիրժիչկի[4] - դեկտեմբերի 17, 1917 կամ դեկտեմբերի 7, 1917[1][4], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]), կոմպոզիտոր և ջութակահար։ Ազգությամբ չեխ։
Լյուդվիգ Մինկուս | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Ludwig Minkus |
Ծնվել է | մարտի 23, 1826[1][2][3][…] Վիեննա, Ավստրիական կայսրություն կամ Վելկե-Մեզիրժիչկի[4] |
Երկիր | ![]() |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1917 (91 տարեկան) կամ դեկտեմբերի 7, 1917[1][4] (91 տարեկան) Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Գերեզման | Döbling Cementery |
Ժանրեր | բալետ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, պարուսույց, ջութակահար, երաժիշտ և instrumentalist |
Գործիքներ | ջութակ |
![]() |
1850-ական թվականների սկզբից ապրել է Ռուսաստանում։ 1862 թվականից մոսկովյան թատրոնների երաժշտության տեսուչ, 1866—1872 թվականներին Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1872 թվականից Պետերբուրգի կայսերական թատրոնի բալետային երաժշտության կոմպոզիտոր։ 1890 թվականից ապրել է Վիեննայում։ Հեղինակ է բազմաթիվ բալետների, դրանց թվում՝ «Ֆիամետտա կամ Սիրո հաղթանակ» (բեմականացում 1864), «Դոն Կիխոտ» (բեմականացում 1869), «Բայադերկա» (բեմականացում 1877), ջութակի երկերի (12 էտյուդներ)։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 561)։ |