Ալֆոնսո X
Ալֆոնս X Կաստիլացի (իսպ.՝ Alfonso X de Castilla) կամ Ալֆոնս X Իմաստուն ու Ալֆոնս Իմաստուն (իսպ.՝ Alfonso X el Sabio) (նոյեմբերի 23, 1221[1], Տոլեդո, Իսպանիա - ապրիլի 4, 1284[1], Սևիլյա, Կաստիլիա և Լեոն), Կաստիլիայի ու Լեոնիայի թագավոր 1252-ից մինչև 1284 թվականները։
Ալֆոնսո X | |||
Մանրանկար «Խաղերի գիրքից» (1283 թվական) | |||
| |||
---|---|---|---|
1252 թվականի մայիսի 30 - 1284 թվականի ապրիլի 4 | |||
Նախորդող | Ֆերդիանդ III Սուրբ | ||
Հաջորդող | Սանչո IV Կաստիլացի | ||
| |||
1257 - 1273 | |||
Հաջորդող | Ռուդոլֆ I-ին | ||
Մասնագիտություն՝ | գրող, աստղագետ, կառավարիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, պատմաբան և իրավաբան | ||
Դավանանք | կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | նոյեմբերի 23, 1221[1] | ||
Ծննդավայր | Տոլեդո | ||
Վախճանի օր | ապրիլի 4, 1284[1] (62 տարեկան) | ||
Վախճանի վայր | Սևիլիա | ||
Թաղված | Սևիլյայի տաճար | ||
Դինաստիա | Բուրգունդյան դինաստիա | ||
Քաղաքացիություն | Կաստիլիա և Լեոն | ||
Հայր | Ֆերդինանդ III Կաստիլացի | ||
Մայր | Ելիզավետա Հոհենշտաուֆեն | ||
Ամուսին | Վիոլանտա Արագոնացի | ||
Զավակներ | որդիներ՝ Ֆերնանդո, Ֆերդիանդ դե լա Սերդա, Սանչո IV Կաստիլացի, Պեդրո, Խուան, Խայմե դուստրեր՝ Բերենգարիա, Բեատրիսա, Լեոնորա, Կոնստանցիա, Իզաբելլա, Վիոլանտա | ||
Պարգևներ | |||
Ավագ որդին է՝ Ֆերդինանդ III Կաստիլացու և Ելիզավետա Հոհենշտաուֆենի։ Թագավորին նաև անվանում էին՝ Ալֆոնս Կրթված կամ Ալֆոնս Աստղագետ։
Կենսագրություն
խմբագրելԱլֆոնսոն, որն 1252 թվականին դարձավ Կաստիլիայի և Լեոնի թագավոր, չհաջողվեց վերջացնել խաչակրաց արշավանքը, որն սկսել էր նրա հայրը՝ Ֆերդինանդ III Կաստիլացին ընդդեմ Հարավային Իսպանիայի մավրերի։
1257 թվականի ապրիլի 1-ին Ալֆոնս Իմաստունը դարձավ Գերմանիայի թագավոր, բայց երբեք չէր եղել իր նոր թագավորությունում։ Նա ծախսեց գրեթե 20 տարի, որպեսզի դառնա Սրբազան Հռոմեական կայսրության կայսր, հակազդելով անգլիացի հավակնորդին՝ Ռիչարդին, մինչև նա չմահացավ 1272 թվականին և Գրիգորիոս X-ն համոզեց Ալֆոնսին թողնել իր հավակնությունները գերմանական գահի նկատմամբ։
1270 թվականին Ալֆոնս X-րդն սահմանեց ասպետական Իսպանիայի Մարիամ Աստվածածնի շքանշանը, որով նպատակ ուներ ամրապնդել Կաստիլիայի և Լեոնի ծովային սահմանների պաշտպանությունը։
1275 թվականին մահացավ թագավորի ավագ որդին՝ ինֆանտ Ֆերնանդոն։ Համաձայն նոր կոդեքսի գահի ժառանգ պետք է ճանաչվեր Ալֆոնսի ավագ թոռը, մինչդեռ հին կաստիլական ավանդույթների համաձայն ժառանգորդ պետք է ճանաչվեր նրա երկորդ որդին՝ Սանչո IV Կաստիլացին։ Զիջելով ազնվականների պահանջներին Ալֆոնսոն որպես իր ժառանգ ճանաչեց որդուն, բայց սրա հետ համաձայն չէր Ֆերնանդոյի այրին՝ Բլանկան։ Նա օգնության համար դիմեց իր եղբորը Ֆրանսիայի թագավոր՝ Ֆիլիպ III-ին և նա ուղարկեց իր զորքերը դեպի Իսպանիա, որն մի քանի տարի ավերում էր Կաստիլիային պատկանող Նավարրա մարզի սահմանամերձ բնակավայրերը։ Ալֆոնսը ստիպված էր զիջումների գնալ և առանձնացնել թոռան համար առանձին թագավորություն՝ Խաեն, որն գտնվում էր վասսալական ենթակայության տակ Կաստիլիայից։ Սակայն այսպիսի տարանջատման դեմ դուրս եկավ Սանչոն։ Նա վիճեց հոր հետ և 1281 թվականին նրանց միջև սկսվեց բացահայտ պատերազմ։ Ազնվականության մեծամասնությունը կանգնեց թագաժառանգի կողքին։
1282 թվականին Վալյադոլիդում հավաքված կորտեսները հայտարարեցին Ալֆոնսին տապալված ու փոխանցեցին գահը Սանչոյին։ Որպես պատասխան հայրը անիծեց որդուն, զրկեց ժառանգորդության իրավունքից և օգնության համար դիմեց մավրերին, որոնք սկսեցին թալանել Կաստիլիան ֆրանսիացիների հետ մեկտեղ։ Այս պատերազմի թեժ պահին Ալֆոնսոն հիվանդացավ և մահացավ։ Իր ժառանգությամբ նա էլ ավելի խառը իրավիճակ ստեղծեց։ Կաստիլիայի գահի ժառանգորդ նա հայտարարում էր իր երկրորդ թոռանը՝ Ֆերնանդոյին, իսկ փոքր թոռներին տվեց առանձին թագավորություններ՝ Սևիլիան, Բադախոսը և Մուրսիան։
Ալֆոնս X-րդի օրոք հրատարակվեց օրենքների մի հավաքածու ու աստղագիտական աղյուսակներ, որոնք ստացան «Ալֆոնսյան» անվանումը։
Նա պատմության մեջ մտավ նաև որպես պոետ, պորտուգալացի գրականագետները անվանում են նրան «միջնադարյան գուսան»[3], նրա թոռը՝ Պորտուգալիայի թագավոր Դինիշ I-ը հայտնի դարձավ որպես՝ «գուսան թագավոր»։ Ալֆոնսի կառավարման ընթացքում կազմվեցին ժողովածուներ՝ Մարիամ Աստվածածնի մասին փառաբանությունները[es]: Ջոզեֆ օ'Քալլագանը (Joseph F. O'Callaghan) մեջբերել է Ալֆոնս X-ի նախերգանքը, որում թագավորն իրեն անվանում էր Մայր Աստվածածնի տրուբադուր՝ «quero seer oy mais seu trobador» (Prólogo)[4]: Այս կոդեքսների նկատմամբ հեղինակային իրավունքը դեռևս քննարկվում է մասնագետների շրջանակներում։ Ժամանակակից հետազոտողները ենթադրում են, որ թագավորն ինքն է հորինել այս անթոլոգիայի ութից մինչև տաս կանտինգները։
1283 թվականին թագավորական արքունիքում կազմվեց հարուստ զարդարված հին մատենագիրք, որն հայտնի է «Խաղերի գիրք» (իսպ.՝ Libro de los juegos անվամբ, որն իր մեջ էր ներառում մոտավորապես հարյուր շախմատային խնդիրներ և խաղի կանոնները, որն վկայում էր այն մասին, որ արաբական շաթրանջ խաղը աստիճանաբար վերափոխվում էր՝ շախմատի[5]։
Հիշատակ
խմբագրելԱլֆոնսի պատվին են անվանվել՝
- Աստերոիդ Ալֆոնսիան,
- Բարսելոնայի մետրոյի կայարանը «Ալֆոնս X»:
Ամուսնություններ և երեխաներ
խմբագրելԿին՝ 1249 թվականի հունվարի 19-ից Վիոլետա Արագոնացի։ Նրանք լույս աշխարհ են բերել 12 երեխաների։
- Ֆերնանդո (մահացել է մանկահասակ տարիքում),
- Բերենգելա (1253 թվականի հոկտեմբերի 10/նոյեմբերի 25 - 1300 թվական),
- Բեատրիս (1254 թվական նոյեմբերի 5/դեկտեմբերի 6 - մոտավորապես 1286 թվական), ամոուսին՝ Վիլհելմ VII-րդ,
- Ֆերնանդո դե լա Սերդա (1255 թվականի հոկտեմբերի 23 — 1275 թվականի հուլիսի 25),
- Սանչո IV Խիզախ (1258 թվականի մայիսի 12 — 1295 ապրիլի 25), Կաստիլիայի և Կեոնի թագավոր 1284 թվականից
- Կոստանցա (1259 թվականի փետրվար/հոկտեմբեր — 1280 թվականի հուլիսի 23), միանձնուհի Լաս Խուելգասեյում
- Պեդրո (1260 թվականի մայիսի 15/հուլիսի 25 — 1283 հոկտեմբերի 20),
- Խուան (1260 թվականի մայիսի 15/հուլիսի 25 — 1319 թվականի հունիսի 25),
- Իզաբելլա (1263 թվականի հունվար/1264 թվականի դեկտեմբեր — մահացել է մանկահասակ տարիքում)
- Վիոլանտա (1265 թվական — 1287 թվականի մարտի 12 - 1308 թվականի հունվարի 30); ամուսին՝ 1282 թվականից Դիեգո Լոպես դե Արո,
- Խայմե (մոտավորապես 1266 թվական — 1284 թվական օգոստոսի 9),
- Լեոնորա (1274/1275 թվականներից հետո մահացել է)։
Բացի այդ՝ Ալֆոնս X-ն ուներ մի քանի անօրինական երեխաներ։
Մարիա Ալֆոնսո դե Լեոն-ի հետ կապի արդյունքում՝
- Բերենելա Ալֆոնսո, ամուսին՝ Պեդրո Նունես դե Գուսման (1264 թվականից հետո մահացել է)։
Էլվիրա Ռոդրիգես դե Վիլյադ-ի հետ կապի արդյունքում՝
- Ալֆոնսո Ֆերնանդես (մոտավորապես 1243—1281 թվականներ)։
Մարիա Խիլեն դե Գուսման-ի հետ կապի արդյունքում՝
- Բեատրիս Ալֆոնսո (1242 թվական — 1303 թվական հոկտեմբերի 27), ամուսին Պորտուգալիայի թագավոր՝ Ալֆոնսու III-րդ (1210 թվականի մայիսի 5 — 1279 թվականի փետրվարի 16)։
Անհայտ սիրուհիներից՝
- Ուրրակա Ալֆոնսո, ամուսին՝ Ալվարո Պերես դե Գուսման (մահացել է 1280 թվականից հետո)
- Մարտին Ալֆոնսո, վանահայր Վալիադոլիդում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #11864811X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://academia.gal/letras-galegas/1980/alfonso-x-o-sabio
- ↑ Lopes
- ↑ O'Callaghan, 1998, Chapter Two. The Troubadour of Our Lady, էջ 15
- ↑ Hooper, D., Whyld, K. The Oxford Companion to Chess. — 1st. — Oxford, New York: Oxford University Press, 1984. — P. 9. — 407 p. — ISBN 0-19-217540-8
Արտաքին հղումներ
խմբագրել- «Альфонс X». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Анонимные авторы. (2011 թ․ օգոստոսի 24). «Испанские средневековые хроники: Хроника Карденьи I. Хроника Карденьи II. Анналы Толедо I. Анналы Толедо II. Анналы Толедо III». www.kuprienko.info (А. Скромницкий). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
- Lopes, Graça Videira; Ferreira, Manuel Pedro; և այլք:. «Afonso X». Cantigas Medievais Galego-Portuguesas (պորտուգալերեն). Instituto de Estudos Medievais, FCSH/NOVA. Վերցված է 2018 թ․ փետրվարի 4-ին.
{{cite web}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո X» հոդվածին։ |