Աքքադերեն
(Վերահղված է Ասուրերենից)
Աքքադերեն (այլ անվամբ՝ ասորեստաներեն, ակկադերեն, քաղդեարեն, քաղդիերեն), աքքադերենի երկու բարբառներից մեկը, որ տարածված է եղել Աքքադի հյուսիսային մասում և հին աքքադերենի շրջանի վերջից ստացել է ինքնուրույն արժեք։ Անցել է զարգացման 3 շրջան՝ հին (մ.թ.ա. XX դ. սկզբից մինչև XVII դ. կեսը), միջին (մ.թ.ա. II հազարամյակի երկրորդ կեսը) և նոր (մ. թ. ա. X—VII դդ.)։ Նոր շրջանում, որ բնութագրվում է հոլովական վերջավորությունների անկմամբ, ասուրերենը որպես գրակաև լեզու արտամղվում է բաբելերենի կողմից։ Հետագայում կրել է արամեերենի ուժեղ ազդեցություևը, որը հանգեցրել է ասուրերենի մահացմանը։
Աքքադերեն | |
---|---|
Տեսակ | մեռած լեզու և հին լեզու |
Ենթադաս | արևելասեմական լեզուներ և Սեմական լեզուներ[1] |
Երկրներ | Աքքադ, Բաբելոնի թագավորություն և Ասորեստան |
Խոսողների քանակ | 0 մարդ |
Գրերի համակարգ | սեպագիր[1] |
IETF | akk |
ԳՕՍՏ 7.75–97 | акк 028 |
ISO 639-2 | akk |
ISO 639-3 | akk |
Akkadian language Վիքիպահեստում |
Տարբերում են հին աքքադերեն՝ մ.թ.ա. 2800 թվից մինչև մ.թ.ա. 650 թվականը, որ ասուրերենն է, և նոր աքքադերեն' մ.թ.ա. 650-ից մինչև մեր թվարկության սկիզբը, որ բաբելերենն է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Crystal D. The Cambridge Encyclopedia of Language — Cambridge University Press, 1987. — P. 316. — ISBN 978-0-521-42443-1
Աղբյուրներ
խմբագրել- Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 40։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 598)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 168)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքքադերեն» հոդվածին։ |