Լոպե դե Վեգա (իսկական անունը՝ Ֆելիքս Լոպե դե Վեգա Կարպյո, իսպ.՝ Félix Lope de Vega y Carpio, նոյեմբերի 25, 1562[1][2][3][…], Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[3][1][4][…] - օգոստոսի 27, 1635(1635-08-27)[2][3][1][…], Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[4]), իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր։ Հեղինակել է մոտ 3000 սոնետներ և մոտ 2000 պիեսներ, որոնցից պահպանվել է 426-ը։

Լոպե դե Վեգա
իսպ.՝ Lope de Vega
Ծննդյան անունիսպ.՝ Félix Lope de Vega Carpio
Ծնվել էնոյեմբերի 25, 1562[1][2][3][…]
ԾննդավայրՄադրիդ, Կաստիլիա և Լեոն[3][1][4][…]
Վախճանվել էօգոստոսի 27, 1635(1635-08-27)[2][3][1][…] (72 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Կաստիլիա և Լեոն[4]
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, գրող, թարգմանիչ և կաթոլիկ քահանա
Լեզուիսպաներեն
ՔաղաքացիությունԻսպանիա[5]
ԿրթությունԱլկալի համալսարան
Ժանրերպոեզիա և թատրոն
Գրական ուղղություններԻսպանական ոսկեդար
Ուշագրավ աշխատանքներFuenteovejuna?
ԱնդամակցությունCongregation of Secular Priests of Saint Peter the Apostle?
Պարգևներ
Knight of the Sovereign Military Order of Malta
ԱմուսինJuana de Guardo? և Isabel de Alderete y Urbina?
ԶավակներSor Marcela de San Felix?
Изображение автографа
Լոպե դե Վեգա Վիքիքաղվածքում
 Lope de Vega Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մադրիդում։ Նրա հայրը, որ ծագումով աստուրիական գյուղացիական ընտանիքից էր, Մադրիդում ունենալով ոսկեկարի սեփական արհեստանոց, բավական կարողություն էր ստեղծել։ Նա որդուն տվել է բարձրագույն կրթություն և նույնիսկ պարգևել ազնվականություն, այն ժամանակվա սովորությամբ գնելով ազնվականի տիտղոսի արտոնագիր։

Լոպե դե Վեգան սովորել է համալսարանում, միառժամանակ դասախոսություններ լսել մաթեմատիկական գիտությունների Թագավորական ակադեմիայում։ Գրել սկսել է վաղ հասակից, իր իսկ վկայությամբ՝ 11 տարեկանից։ Լավ իմացել է օտար լեզուներ։

Արդեն ամբողջ երկրով մեկ հռչակված բազմաշնորհ բանաստեղծն ընդամենը քարտուղարի պաշտոնով ծառայել է Իսպանիայի ազնվատոհմ անձանց՝ դուքս Ալբային, դուքս Մեսսին, մարկիզ դե Մալպիկին և այլոց։

Լոպե դե Վեգան մասնակցել է 1588-ի իսպանական նավատորմի («Անհաղթ Արմադայի») դեպի Անգլիայի ափերը կատարած անփառունակ արշավանքին, որի ընթացքում նա ընդօրինակելով Արիոստոյին, գրել է «Անժելիկայի գեղեցկությունը» պոեմը։

Նա գրել է մի քանի չարամիտ էպիգրամներ, ուղղված իր սիրուհուն՝ դերասանուհի Ելենա Օսորյոյին, որն իրեն լքել էր, գտնելով հարուստ սիրեկան։ Բանաստեղծը դատապարտվել է, մեղադրվելով զրպարտության մեջ և ութ տարի աքսորվել Մադրիդից։

1609-ին իսպանական կաթոլիկ եկեղեցին նրան վստահության նշաններ արեց՝ շնորհելով «սրբազան ինկվիզիցիայի մերձեցյալի» կոչում, իսկ ավելի ուշ՝ հոգևորականի աստիճան։

Վախճանվել է 1635-ին։ Հարյուր հիսունհինգ իսպանացի բանաստեղծներ հանգուցյալ հանճարին ձոնեցին հիացական ներբողներ «Ետմահու փառաբանություն» ժողովածուի մեջ, իսկ հարյուր չորս իտալացի բանաստեղծներ արձագանքեցին իրենց ժամանակակցի գույժին («Բանաստեղծական հուղարկավորություն» ժողովածու)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Vega Carpio, Lope Felix de // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 27.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 М. В. Лопе де Вега (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIII. — С. 4—6.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Плавскин З. И. Вега Карпьо // Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
  5. LIBRIS — 2016.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Լոպե դե Վեգա հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոպե դե Վեգա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոպե դե Վեգա» հոդվածին։