Եվրատեսիլ 2008 երգի մրցույթ

(Վերահղված է Եվրատեսիլ 2008ից)

«Եվրատեսիլ 2008 երգի մրցույթը» եղել է հիսուներեքերորդ Եվրատեսիլ երգի մրցույթը և տեղի է ունեցել 2008 թվականի մայիսի 20-ին, 22-ին և 24-ին Բելգրադ քաղաքում (Սերբիա)։ Սերբիան հնարավորություն ստացավ հյուրընկալելու մրցույթը այն բանից հետո, երբ 2007 թվականին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում Սերբիան ներկայացնող Մարիա Շերիֆովիչը իր «Molitva» երգով հաղթեց՝ հավաքելով 268 միավոր։ Այդ տարին առաջինն էր, երբ մրցույթը բաղկացած էր երկու կիսաեզրափակիչներից։ 20 000 նստատեղով Բելգրադ Արենայում կայացած մրցույթը վարել են Յովանա Յանկովիչը և Ժելյկո Յոքսիմովիչը։ Հյուրընկալող հեռուստաալիքն էր RTS[1]։

Եվրատեսիլ 2008 երգի մրցույթ
Изображение логотипа
Confluence of Sound
Ամսաթվեր
1-ին կիսաեզրափակիչՄայիսի 20-ին, 2012
2-րդ կիսաեզրափակիչմայիսի 22
Եզրափակիչմայիսի 24
Հյուրընկալություն
Անցկացման վայրՍերբիա Բելգրադ Արենա,
Բելգրադ, Սերբիա
Հյուրընկալող հեռուստաալիքՍերբիա RTS
ՀաղորդավարներՅովանա Յանկովիչ և Ժելյկո Յոքսիմովիչ
Բացում1-ին Կիսաեզրափակիչ։
Վիդեոն սպանել է ռադիո աստղին
ելույթը
2-րդ Կիսաեզրափակիչ։
Սերբիա սկսնակների համար
Ալեքսանդար Յոսիպովիչի հետ
Եզրափակիչ։ Մարիա Շերիֆովիչ
«Molitva»
Ընդմիջման ելույթ1-ին Կիսաեզրափակիչ։
Մետրոպոլ օրկեստր, Սլոբոդան
Տրկուլյա,
Բալկանոպոլիս, Նովակ Ջոկովիչ
2-րդ Կիսաեզրափակիչ։
Բելգրադի ազգային թատրոն,
Լիզ Ասսիա
Եզրափակիչ։ Գորան Բրեգովիչ,
Վլադե Դիվաց
Մասնակցություն
Երկրների քանակ43
ՄասնակիցներԴիմա Բիլան, Անի Լորակ, Կալոմիրա, Սիրուշո, Մարիա Հաուկաս Սթորենգ, Ելենա Տոմաշևիչ, Mor ve Ötesi?, Էլնուր Հուսեյնով, Սամիր Ջավադզադե, Բոազ Մաուդա, Elvir Laković Laka?, Դիանա Գուրցկայա, Pirates of the Sea?, Vânia Fernandes?, Eurobandið?, Simon Mathew?, Rodolfo Chikilicuatre?, Olta Boka?, Շարլոտա Պերելի, Sébastien Tellier?, Նիկոլետա Մատեի, Վլադ Միրիցե, Kraljevi ulice?, Ladislav Demeterović?, Teräsbetoni?, No Angels?, Tamara Gee?, Andy Abraham?, Rebeka Dremelj?, Geta Burlacu?, Hind Laroussi?, Stefan Filipović?, Դասթին հնդկահավ, Gisela?, Ishtar?, Kreisiraadio?, Միոդիո, Թամարա Թոդևսկա, Adrian Gaxha?, Vrčak?, Deep Zone Project?, DJ Balthazar?, Paolo Meneguzzi?, Margerita Camilleri Fenech?, Եվդոկիա Կադի, Jeronimas Milius?, Ruslan Alekhno?, Tereza Kerndlová? և Չեզի
ԱռաջնելույթԱդրբեջան Ադրբեջան
Սան Մարինո Սան Մարինո
Վերադարձել ենչկա
Մեկնել ենԱվստրիա Ավստրիա
Քվեարկություն
Քվեարկության համակարգԱմեն երկիր գնահատում է 10
մասնակիցներին 1-8, 10, 12
միավորներով SMS և հեռախոսա
յին քվեարկության միջոցով։
Հաղթական երգՌուսաստան «Believe»
Զրո միավորչկա
     Մասնակցող երկրներ

     Անցած տարիների մասնակիցներ

     Չեն անցել եզրափակիչ փուլ
Ժամանակագրություն
eurovision.tv/event/belgrade-2008

Ընդհանուր 272 միավորով Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանը հռչակվեց մրցույթի հաղթող իր «Believe» երգով, որի հեղինակներն էին ամերիկացի երգահան Ջիմ Բինզն ու հենց Դիմա Բիլանը։ Այս մրցույթներում սա եղել է Ռուսաստանի առաջին հաղթանակն էր։

Մրցույթում Ուկրաինան զբաղեցրեց երկրորդ տեղը, Հունաստանը՝ երրորդ, Հայաստանը՝ չորրորդ (մինչ օրս՝ լավագույն արդյունքը) և հինգերորդը՝ Նորվեգիան։

Այդ տարի նաև առաջին անգամ հնարավոր էր դիտել երկրների նախընտրական փուլերը ուղիղ միացումով Եվրատեսիլի պաշտոնական կայքում։

2008 թվականի հունվարի 30-ին Եվրատեսիլի պաշտոնական կայքում՝ Eurovision.tv-ում ցուցադրվեց մրցույթի լոգոն՝ «Confluence of Sound»[2] («Ձայների միախառնում»), որը ստեղծված էր ոգեշնչված լինելով Բելգրադի դիրքից՝ այն տեղակայված է Սավա և Դանուբ գետերի միաձուլման տեղում։

Անցկացման տեղը խմբագրել

 ##
Բելգրադ (Սերբիա)
Հյուրընկալող քաղաքի գտնվելու վայրը Սերբիայում

Բելգրադը Սերբիայի մայրաքաղաքն է։ Բելգրադ թարգմանվում է «Սպիտակ քաղաք»։ Բուն քաղաքն ունի 1,1 միլիոն բնակչություն, մինչդեռ արվարձաններով հանդերձ Բելգրադի բնակչությունը հասնում է շուրջ 1.64 միլիոնի, դարձնելով այն Արևելյան Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն քաղաքներից մեկը։

Բելգրադ Արենան ընտրվեց որպես մրցույթի անցկացման վայր։ Այս արենան Եվրոպայի խոշորագույն փակ արենաներից մեկն է։ Արենայի առավելագույն տարողությունը կարող է լինել 20 000-ից մինչև 25 000։ 2007 թվականի սեպտեմբերի 14-ին Հելսինկիի քաղաքապետը հանձնեց «Եվրատեսիլի բանալիները» Բելգրադի պատգամավորին։ Այս արարողությունը որոշվեց 2008 թվականից դարձնել Եվրատեսիլի ավանդույթ։

2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի միակողմանի անկախություն հռչակմանից հետո Բելգրադում առաջացան խնդիրներ և անկարգություններ։ Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) որոշեց անցկացնել հեռախոսային կոնֆերանսներ մրցույթը մեկ այլ երկիր տեղափոխելու համար։ Ուկրաինան համարվում էր տարբերակներից մեկը, քանի որ նրանք եղել են երկրորդը Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում։ Մյուս տարբերակը Ֆինլանդիան էր, քանի որ նախորդ տարվա մրցույթը տեղի է ունեցել Հելսինկիում։ Հունական ERT հեռուստաալիքին առաջարկվել է ԵՀՄ-ի կողմից անցկացնել մրցույթը Աթենքում, կրկին Հունաստանում։ Ավելի ուշ որոշվեց, որ մրցույթը մնալու է Բելգրադում։ RTS հեռուստաալիքը տվել է երաշխիք, որ ապահովված է լինելու անվտանգություն բոլոր այցելուների և մրցույթի մասնակիցների համար։ Ալբանիայի, Խորվաթիայի և Իսրայելի պատվիրակությունները ունեին հատուկ անվտանգություն։

Ձևաչափը խմբագրել

2007 թվականի մայիս ամսին մամուլի ասուլիսի ժամանակ Հելսինկիում Սվանտե Ստոքսելիուսը՝ մրցույթի գործադիր տնօրենը, հայտարարեց, որ մրցույթի ֆորմատը կարող է ընդլայնվել երկու կիսաեզրափակիչով 2008 կամ 2009 թվականին։ 2007 թվականի սեպտեմբերի 28-ին հայտարարվեց որ Եվրոպական հեռարձակողների միությունը հաստատել է երկու կիսաեզրափակիչների ծրագիրը 2008 թվականի համար։

Ամեն հեռարձակող պիտի հեռարձակեր այն կիսաեզրափակիչը, որում նրանք մասնակցում էին, ինչպես նաև հեռարձակեր մյուս կիսաեզրափակիչը ըստ ցանկության։ Բաշխումն ըստ կիսաեզրափակիչների տեղի ունեցավ Belgrade City Hall-ում 2008 թվականի հունվարի 28-ին, CET (Կենտրոնաեվրոպական ժամանակով) ժամը 13։00-ին և անցկացվեց ԿՈԼՈ ազգային պարային անսամբլի ուղեկցությամբ։

Ավտոմատ-ֆինալիստ երկրները ընտրում էին թե արդյոք նրանք կհեռարձակեն երկու կիսաեզրափակիչներն էլ, թե միայն մեկը, սակայն այդ երկրի բնակիչները կարող էին քվեարկել միայն մեկ կիսաեզրափակիչում։ Կիսաեզրափակիչները հեռարձակվում էին նաև ինտերնետում՝ Եվրատեսիլի պաշտոնական կայքում ուղիղ եթերով։ Հեռուստադիտողների քվեարկությամբ որոշված լավագույն ինը երգերը անցել են եզրափակիչ փուլ, և տասներորդ երգը որոշվեց ժյուրիի կողմից։ Քսանհինգ երգ մրցեցին եզրափակչում։

Վիզուալ դիզայն խմբագրել

Վիճակահանություն խմբագրել

Վիճակահանությունը անցել է 2008 թվականի հունվարի 24-ին Բելգրադում։ Այդ օրը որոշվել է թե որ երկրները որ կիսաեզրափակչում են հանդես գալու։ Որոշվել է նաև թե որ կիսաեզրափակչում կբաշխեն իրենց ձայները «Մեծ Քառյակը» և հյուրընկալող երկիրը Սերբիան։

Վիճակահանությունը, որը որոշեց թե որ երկիրը որ համարի տակ է հանդես գալու, կատարվեց պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ՝ այդ թվականի մարտի 17-ին։

1-ին արկղ 2-րդ արկղ 3-րդ արկղ 4-րդ արկղ 5-րդ արկղ 6-րդ արկղ

Արդյունքները խմբագրել

1-ին կիսաեզրափակիչ խմբագրել

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Ար-
դյունք
Միա-
վոր
01   Չեռնոգորիա չեռնոգորերեն Stefan Filipović "Zauvijek volim te" I love you forever 14 23
02   Իսրայել եբրայերեն, անգլերեն Boaz Ma'uda "The Fire in Your Eyes" - 5 104
03   Էստոնիա սերբերեն, գերմաներեն, ֆիններեն Kreisiraadio "Leto svet" Summer light 18 8
04   Մոլդովա անգլերեն Geta Burlacu "A Century of Love" - 12 36
05   Սան Մարինո իտալերեն Miodio "Complice" Accomplice 19 5
06   Բելգիա երևակայական[3] Ishtar "O Julissi" - 17 16
07   Ադրբեջան անգլերեն Elnur and Samir "Day After Day" - 6 96
08   Սլովենիա սլովեներեն Rebeka Dremelj "Vrag naj vzame" To hell with it 11 36
09   Նորվեգիա անգլերեն Maria Haukaas Storeng "Hold On Be Strong" - 4 106
10   Լեհաստան անգլերեն Isis Gee "For Life" - 10 42
11   Իռլանդիա անգլերեն, ֆրանսերեն [A] Dustin the Turkey "Irelande Douze Pointe" Ireland, twelve points 16 22
12   Անդորրա անգլերեն, կատալաներեն Gisela "Casanova" - 15 22
13   Բոսնիա և Հերցեգովինա բոսնիերեն Laka "Pokušaj" Try 9 72
14   Հայաստան անգլերեն Սիրուշո Քելե Քելե 2 139
15   Նիդերլանդներ անգլերեն Hind "Your Heart Belongs to Me" - 13 27
16   Ֆինլանդիա ֆիններեն Teräsbetoni "Missä miehet ratsastaa" Where men ride 8 79
17   Ռումինիա ռումիներեն, իտալերեն Nico and Vlad "Pe-o margine de lume" On an edge of the world 7 94
18   Ռուսաստան անգլերեն Dima Bilan "Believe" - 3 135
19   Հունաստան անգլերեն Կալոմիրա "Secret Combination" - 1 156

2-րդ կիսաեզրափակիչ խմբագրել

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Ար-
դյունք
Միա-
վոր
01   Իսլանդիա անգլերեն Euroband "This Is My Life" - 8 68
02   Շվեդիա անգլերեն Charlotte Perrelli "Hero" - 12 54
03   Թուրքիա թուրքերեն Mor ve Ötesi "Deli" Crazy 7 85
04   Ուկրաինա անգլերեն Ani Lorak "Shady Lady" - 1 152
05   Լիտվա անգլերեն Jeronimas Milius "Nomads in the Night" - 16 30
06   Ալբանիա ալբաներեն Olta Boka "Zemrën e lamë peng" Hearts trapped in time 9 67
07   Շվեյցարիա իտալերեն Paolo Meneguzzi "Era stupendo" It was wonderful. 13 47
08   Չեխիա անգլերեն Tereza Kerndlová "Have Some Fun" - 18 9
09   Բելառուս անգլերեն [B] Ruslan Alekhno "Hasta la Vista" See You Soon 17 27
10   Լատվիա անգլերեն Pirates of the Sea "Wolves of the Sea" - 6 86
11   Խորվաթիա խորվաթերեն Kraljevi ulice and 75 cents "Romanca" Romance 4 112
12   Բուլղարիա անգլերեն Deep Zone and Balthazar "DJ, Take Me Away" - 11 56
13   Դանիա անգլերեն Simon Mathew "All Night Long" - 3 112
14   Վրաստան անգլերեն Diana Gurtskaya "Peace Will Come" - 5 107
15   Հունգարիա անգլերեն, Hungarian Csézy "Candlelight" - 19 6
16   Մալթա անգլերեն [C] Morena "Vodka" - 14 38
17   Կիպրոս հունարեն Evdokia Kadi "Femme Fatale" Fatal woman 15 36
18   Մակեդոնիա անգլերեն Tamara Todevska, Vrčak & Adrian "Let Me Love You" - 10 64
19   Պորտուգալիա պորտուգալերեն Vânia Fernandes "Senhora do mar (Negras águas)" Lady of the sea (Dark Waters) 2 120

Եզրափակիչ խմբագրել

Ֆինալիստներն էին։

  • «Մեծ Քառյակը»՝ Գերմանիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։
  • Հյուրընկալող երկիրը՝ Սերբիան։
  • Լավագույն ինը երկրները առաջին կիսաեզրափակչից և մեկ երկիր ժյուրիի կողմից ընտրված։
  • Լավագույն ինը երկրները երկրորդ կիսաեզրափակչից և մեկ երկիր ժյուրիի կողմից ընտրված։

Եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 24-ին, 2008 թ։

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Ար-
դյունք
Միա-
վոր
01   Ռումինիա ռումիներեն, իտալերեն Nico and Vlad "Pe-o margine de lume" On an edge of the world 20 45
02   Մեծ Բրիտանիա անգլերեն Andy Abraham "Even If" - 25 [D] 14
03   Ալբանիա ալբաներեն Olta Boka "Zemrën e lamë peng" Hearts trapped in time 17 55
04   Գերմանիա անգլերեն No Angels "Disappear" - 23 [D] 14
05   Հայաստան անգլերեն Սիրուշո «Քելե Քելե» - 04 199
06   Բոսնիա և Հերցեգովինա բոսնիերեն Laka "Pokušaj" Try 10 110
07   Իսրայել եբրայերեն, անգլերեն Boaz Ma'uda "The Fire in Your Eyes" - 09 124
08   Ֆինլանդիա ֆիններեն Teräsbetoni "Missä miehet ratsastaa" Where men ride 22 35
09   Խորվաթիա խորվաթերեն Kraljevi Ulice and 75 cents "Romanca" Romance 21 44
10   Լեհաստան անգլերեն Isis Gee "For Life" - 24 [D] 14
11   Իսլանդիա անգլերեն Euroband "This Is My Life" - 14 64
12   Թուրքիա թուրքերեն Mor ve Ötesi "Deli" Crazy 07 138
13   Պորտուգալիա պորտուգալերեն Vânia Fernandes "Senhora do mar (Negras águas)" Lady of the sea (Dark waters) 13 69
14   Լատվիա անգլերեն Pirates of the Sea "Wolves of the Sea" - 12 83
15   Շվեդիա անգլերեն Charlotte Perrelli "Hero" - 18 47
16   Դանիա անգլերեն Simon Mathew "All Night Long" - 15 60
17   Վրաստան անգլերեն Դիանա Գուրցկայա "Peace Will Come" Խաղաղությունը կգա 11 83
18   Ուկրաինա անգլերեն Անի Լորակ "Shady Lady" - 02 230
19   Ֆրանսիա անգլերեն, ֆրանսերեն Sébastien Tellier "Divine" - 19 47
20   Ադրբեջան անգլերեն Էլնուր և Սամիր "Day After Day" Օրից օր 08 132
21   Հունաստան անգլերեն Կալոմիրա "Secret Combination" - 03 218
22   Իսպանիա իսպաներեն, անգլերեն Rodolfo Chikilicuatre "Baila el Chiki-chiki" Dance the Chiki-chiki 16 55
23   Սերբիա սերբերեն Ելենա Տոմաշևիչ
և Bora Dugić
"Oro" Hora 06 160
24   Ռուսաստան անգլերեն Դիմա Բիլան "Believe" Հավատա 01 272
25   Նորվեգիա անգլերեն Մարիա Հաուկաս Սթորենգ "Hold On Be Strong" - 05 182

Քվեարկության աղյուսակներ խմբագրել

1-ին կիսաեզրափակիչ խմբագրել

2-րդ կիսաեզրափակիչ խմբագրել

Եզրափակիչ խմբագրել

12 Միավոր խմբագրել

12 միավոր եզրափակիչում ստացած երկրների աղյուսակը՝

N. Ստացող երկիր Քվեարկող երկիր
8 Հայաստան Բելգիա, Չեխիա, Ֆրանսիա, Վրաստան, Հունաստան, Նիդերլանդներ, Լեհաստան, Ռուսաստան
7 Ռուսաստան Հայաստան, Բելառուս, Էստոնիա, Իսրայել, Լատվիա, Լիտվա, Ուկրաինա
6 Հունաստան Ալբանիա, Կիպրոս, Գերմանիա, Ռումինիա, Սան Մարինո, Մեծ Բրիտանիա
4 Սերբիա Բոսնիա և Հերցեգովինա, Չերնոգորիա, Սլովենիա, Շվեյցարիա
2 Ադրբեջան Հունգարիա, Թուրքիա
Բոսնիա և Հերցեգովինա Խորվաթիա, Սերբիա
Դանիա Իսլանդիա, Նորվեգիա
Նորվեգիա Ֆինլանդիա, Շվեդիա
Ռումինիա Մոլդովա, Իսպանիա
1 Ալբանիա Մակեդոնիա
Գերմանիա Բուլղարիա
Իսլանդիա Դանիա
Լատվիա Իռլանդիա
Իսպանիա Անդորրա
Շվեդիա Մալթա
Թուրքիա Ադրբեջան
Ուկրաինա Պորտուգալիա

Ձայների հայտարարման կարգ խմբագրել

Ամենափոքր միավորները (1-7) առանձին չէին հայտարարվում, այլ ցուցադրվում էին աղյուսակում։ Բանավոր կերպով հայտարարվում էին 8, 10 և 12 միավորները։ Երկրները հայտարարել են քվեարկության արդյունքները հետևյալ հերթականությամբ[4]՝

  1.   Մեծ Բրիտանիա
  2.   Մակեդոնիա
  3.   Ուկրաինա
  4.   Գերմանիա
  5.   Էստոնիա
  6.   Բոսնիա և Հերցեգովինա
  7.   Ալբանիա
  8.   Բելգիա
  9.   Սան Մարինո
  10.   Լատվիա
  11.   Բուլղարիա
  12.   Սերբիա
  13.   Իսրայել
  14.   Կիպրոս
  15.   Մոլդովա

  1.   Իսլանդիա
  2.   Ֆրանսիա
  3.   Ռումինիա
  4.   Պորտուգալիա
  5.   Նորվեգիա
  6.   Հունգարիա
  7.   Անդորրա
  8.   Վրաստան
  9.   Սլովենիա
  10.   Հայաստան
  11.   Չեխիա
  12.   Իսպանիա
  13.   Նիդերլանդներ
  14.   Մալթա

  1.   Թուրքիա
  2.   Իռլանդիա
  3.   Շվեյցարիա
  4.   Ադրբեջան
  5.   Հունաստան
  6.   Ֆինլանդիա
  7.   Շվեդիա
  8.   Խորվաթիա
  9.   Բելառուս
  10.   Լիտվա
  11.   Ռուսաստան
  12.   Չեռնոգորիա
  13.   Լեհաստան
  14.   Դանիա

Վերադարձած մասնակիցներ խմբագրել

Դրոշ Երկիր Արտիստ Տարի
  Լատվիա Ռոբերտո Մելոնի (Pirates of the Sea խմբի անդամ) 2007 (Bonaparti.lv խմբի անդամ)
  Շվեդիա Շարլոթ Պերելլի 1999 (հաղթող)
  Ռուսաստան Դիմա Բիլան 2006

Մեկնաբաններ խմբագրել

Հեռարձակում խմբագրել

Կիսաեզրափակիչների հեռարձակում խմբագրել

Միջազգային հեռարձակում խմբագրել

  Ավստրալիա։ տեքստ
  Ավստրիա։
  Իտալիա։

Բարձր որակի հեռարձակում խմբագրել

Նշումներ խմբագրել

  • A ^ "Irelande Douze Pointe" երգը հիմնականում անգլերեն լեզվով է, բայց ներառում է բառեր և արտահայտություններ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով։
  • B ^ "Hasta la Vista" երգը անգլերեն լեզվով է, բայց պարունակում է երեք բառ իսպաներեն լեզվով։
  • C ^ "Vodka" երգը անգլերեն լեզվով է, բայց ներառում է նաև ռուսերեն երկու բառ բացառությամբ 'vodka' բառը՝ На здоровье/Na zdorovye (Առողջ).
  • D ^ Լեհաստանը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բոլորը ստացել են ընդհանուր 14 միավոր։ Սակայն Գերմանիային հասավ 23-րդ հորիզոնականը, քանի որ նա ավելի շատ 12 միավոր է ստացել, քան մյուսները։ Լեհաստանը զբաղեցրեց 24-րդ հորիզոնականը, ստանալով ավելի շատ 10 միավորներ։ Վերջին 25-րդ հորիզոնականը զբաղեցրեց Մեծ Բրիտանիան[42]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Յովանա Յանկովիչը և Ժելյկո Յոքսիմովիչը կլինեն մրցույթի վարողները Արխիվացված 2011-05-19 Wayback Machine(անգլ.)
  2. Բելգրադ 2008:Confluence of Sound(անգլ.)
  3. Belgians create feel good factor | Belgrade 2008 news | Eurovision Song Contest - Moscow 2009
  4. Վիճակահանության արդյունքներ(անգլ.)
  5. «Der "Eurovision Song Contest" am 24. Mai live aus Belgrad». kundendienst.orf.at. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 27-ին.
  6. «Sandrine geeft de Vlaamse punten op het Songfestival». eurosong.be. Վերցված է 2008 թ․ մայիսի 5-ին.
  7. «RTBF - La 1 - Concours Eurovision de la chanson». rtbf.be. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  10. «Πρώτος ημιτελικός, ώρα μηδέν!». eurovisionclub.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9–ին-ին.
  11. «Eurosong / Eurovision Song Contest 2008 — TV program — Česká televize — TV program — Česká televize». Ceskatelevize.cz. 2010 թ․ փետրվարի 19. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9–ին-ին.
  12. «Nicolaj Molbech til beograd». esconnet.dk. Վերցված է 2008 թ․ ապրիլի 30-ին. (չաշխատող հղում)
  13. «Estonia: Sahlene to be ETV's». esctoday.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 9-ին.
  14. Julkaistu To, 29/04/2010 - 10:19 (2010 թ․ ապրիլի 29). «YLE Radio Suomen kommentaattorit | Euroviisut | yle.fi | Arkistoitu». yle.fi. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  15. «Jean-Paul Gaultier to comment Eurovision final». esctoday.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.
  16. «Der ESC 2008 im Fernsehen». NDR.de. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
  17. «Tim Frühling: Protokoll eines Dramas». 2011 թ․ ապրիլի 18. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28–ին-ին.
  18. «Thomas Mohr: Mit Dschinghis Khan im Garten». Eurovision.de. 2011 թ․ մայիսի 14. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28–ին-ին.
  19. «The press conference at the Athens Hilton hotel». Oikitimes.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 22-ին.
  20. «Information on Hungarian broadcasting». eschungary.extra.hu. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 6-ին.
  21. «Fréttablaðið, 24.05.2008». Timarit.is. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9–ին-ին.
  22. «Marty heads to final of 'Celebrity Bainisteoir'». EuroVisionary.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
  23. «RTE so lonely after loss of Gerry - Marty». 2010 թ․ մայիսի 20. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին. «He has been providing commentary for Irish viewers since 2000 and maintains great enthusiasm for the much lampooned contest.»
  24. «Ireland: Eurovision week schedule of events on RTÉ». ESCToday.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 17-ին.
  25. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  26. www.eurovisionartists.nl. «Welkom op de site van Eurovision Artists». Eurovisionartists.nl. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9–ին-ին.
  27. «Hanne Hoftun blir MGP-kommentator». NRK. Վերցված է 2008 թ․ ապրիլի 8-ին.
  28. «EUROWIZJA.COM.PL - Konkurs Piosenki Eurowizji». Վերցված է 2008 թ․ ապրիլի 14-ին.
  29. «Commentator revealed by RTP, updated news». oikotimes.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 1-ին.
  30. «Eurosong finale». b92.net. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  31. «Slovenci padamo na žalostna besedila». rtvslo.si. Վերցված է 2008 թ․ ապրիլի 3-ին.
  32. «Uribarri vuelve a ser la voz de Eurovisión cuatro años después (Uribarri is the voice of Eurovision again after four years)». vertele.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 13-ին.
  33. «SVT tableau». svt.se. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
  34. «Björn gör comeback» (Swedish). Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. «Swedes stay at home with Eurovision fever». The Local. 2009 թ․ մայիսի 16. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29–ին-ին.
  36. «Details zur Sendung». sf.tv. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 9-ին.
  37. «Palinsesto». rtsi.ch. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.(չաշխատող հղում)
  38. «Programme TV». tsr.ch. Վերցված է 2008 թ․ մայիսի 22-ին.
  39. «Eurovision 2008 Şarkı Yarışması Finali». TRT. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 24-ին.
  40. «UK: Caroline Flack to Commentate». esctoday.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 9-ին.
  41. «Eurovision Song Contest 2008: BBC coverage». BBC. Վերցված է 2008 թ․ մայիսի 8-ին.
  42. Rues for the Eurovision Song Contest 2009, p. 7 "Section Five: Procedure in case of a tie"

Արտաքին հղումներ խմբագրել