Գորան Բրեգովիչ (սերբ.՝ Горан Бреговић, Goran Bregović, ծնվ.՝ մարտի 22, 1950(1950-03-22)[1], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]), երաժիշտ և երգահան։ Հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։ 2010 թվականի նոյեմբերին հյուրախաղերով եղել է Հայաստանում՝ նոյեմբերի 15-ին համերգ տալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում[4]։

Գորան Բրեգովիչ
Բնօրինակ անունսերբախորվաթ․՝ Горан Бреговић
Ծնվել էմարտի 22, 1950(1950-03-22)[1] (74 տարեկան)
Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[2]
Երկիր Ֆրանսիա
Ժանրերֆոլկ ռոք, հարդ ռոք և ժամանակակից ժողովրդական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոդերասան և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ[3] և բաս կիթառ
ԼեյբլWrasse Records?, Jugoton?, Diskoton? և Մերկուրի Ռեքորդս
ԱնդամակցությունBijelo Dugme?, Kodeksi?, Jutro? և Weddings and Funerals Orchestra?
ԱմուսինDženana Sudžuka?
Կայքgoranbregovic.rs
 Goran Bregović Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

 
Բրեգովիչը Քարնեգի հոլում, Նյու Յորք, 19 հոկտեմբեր, 2011

Գորանը ծնվել է Սարաևոյում, ՀՍՖՀ, 1950 թվականի մարտի 22-ին։ Հայրը՝ Ֆրանյո Բրեգովիչը, խորվաթ է, իսկ մայրը՝ Բորկա Պերիչին՝ սերբ[5][6]։ Գորանն ունի կրտսեր քույր և եղբայր՝ Դայանան և Պրեդրան։ Հայրը Խորվաթիայի Զագորե կոչվող շրջանից էր, մասնավորապես Կրիժևցի քաղաքին մոտ գտնվող Sveti Petar Čvrstec գյուղից։ Մայրը ծնվել է Վիրովիտիցա քաղաքում։ Բորկա Պերիչիի ծնողները Բորկայի ծնվելուց կարճ ժամանակ անց տեղափոխվում են մոտակա գյուղ՝ Čemernica։ Գորանի մորական պապը, Առաջին աշխարհամարտի տարիներին կռվել է Սաոնիկի ռազմաճակատում և որպես պարգևատրություն ստացել հողատարածք Սլավոնիայում, որտեղ էլ շուտով տեղափոխվում է ընտանիքը[7]։

Գորանի ծնողները հանդիպել են Երկրորդ համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ անց Վիրովիտիցայում, որտեղ ապրել է մայրը, իսկ հայրն այցելել էր Yugoslav People's Army (JNA) ռազմական դպրոց[7]։ Շուտով Ֆրանյոն ստացել է իր առաջին աշխատանքը․ Սարաևոյի ռազմական դպրոցում դասավանդել է ձգաբանություն[7]։ Զույգի առաջին զավակը՝ Գորանը, ծնվել է 1950 թվականին Սարաևոյում։

Գորանը 10 տարեկան էր, երբ ծնողները բաժանվեցին։ Հետագա հարցազրույցներում նա նշել է, որ ծնողների բաժանման հիմք է հանդիսացել հոր կախվածությունը խմիչքից[7]։ Բաժանումից հետո հայրը տեղափոխվել է Լիվնո՝ իր հետ տանելով Գորանի կրտսեր եղբորը։ Գորանը մոր հետ ապրել է Սարաևոյում։ Ամեն ամառ Գորանն այցելել է Լիվնո՝ տեսնելու հորը և եղբորը[7]։ Թոշակի անցնելուց հետո հայրն ի վերջո տեղափոխվել է իր հայրենի գյուղ՝ Զագորյե։ Իսկ եղբայրն ավելի ուշ տեղափոխվում է Սարաևո ուսման նպատակով[7]։

Գորանն այցելել է երաժշտական դպրոց, նվագել ջութակ։ Սակայն շուտով նրան հեռացնում են դպրոցից։ Այսպիսով նրա երաժշտական կրթությունը կիսատ է մնում։ Գորանը շարունակում է պարապել ընկերոջ հետ, մինչև որ մայրը գնում է պատանու առաջին կիթառը։

Բրեգովիչը ցանկացել է սովորել գեղարվեստի ավագ դպրոցում, բայց մորաքույրը պատմել է մորը, որ այն ենթադրաբար լի է համասեռամոլներով։ Գորանն ընդունվում է տեխնիկայի (երթևեկության) դպրոց։ Որպես տղայի ցանկությունը չկատարելու փոխզիջում, մայրը նրան թույլ է տալիս մազերը երկարեցնել։

Վաղ կարիերա խմբագրել

 
Բրեգովիչի համերգը Թբիլիսիում, Վրաստան, 3 հոկտեմբեր, 2007

Միջնակարգ դպրոց ընդունվելիս դեռահաս Բրեգովիչը միանում է Izohipse դպրոցական խմբին, որտեղ սկսում է բաս կիթառ նվագել։ Սակայն շուտով նրան այստեղից էլ են հեռացնում (այս անգամ վատ վարքի համար․ նա բախվել էր դպրոցին պատկանող Mercedes-Benz ավտոմեքենային)։ Այնուհետև Բրեգովիչն ընդունվում է տարրական դպրոց։ Այստեղ էլ նա միանում է Beštije խմբին որպես բասկիթառահար։ 16 տարեկանում մայրը լքում է նրան։ Գորանը ստիպված էր հոգ տանել իր մասին։ Տղան նվագում է ազգային երաժշտութուն Կոնից կոչվող քաղաքի կաֆանաներում, աշխատում շինհրապարակներում և վաճառում թերթեր։

1969 թվականին Beštije-ի համերգին երաժիշտ Բեբեկ Ժելկոն նկատել է 18 տարեկան Գորանին և հրավիրել իր Kodeksi կոչվող խումբ որպես բասկիթառահար։ Գորանն ուրախությամբ ընդունել է առաջարկը։

Kodeksi խմբագրել

Ի վերջո Բրեգովիչը բաս կիթառից անցնում է սոլո կիթառի։ Խմբի անդամները շուտով դարձան Bijelo Dugme խմբի անդամ։ Այդ ժամանակ նրանք ազդեցություն ունեին Լեդ Զեփելին և Բլեք Սաբաթ խմբերից։ 1970 թվականի աշնանը Բեբեկը լքեց խումբը։ Տարվա վերջում Գորանի մայրը նրան վերադարձնում է Սարաևո։

Սոլո կարիերա խմբագրել

Շուտով Գորանը սկսում է զբաղվել կինոնկարների երաժշտական ուղեկցության համար գրվող երաժշտությամբ։ Իր առաջին նախագիծը Էմիր Կուստուրիցայի «Գնչուների ժամանակը» ֆիլմն էր (1989)։ Սա մի մեծ հաջողություն էր։ Գորանը և էմիրը ստեղծեցին երաժտություն նաև էմիրի հաջորդ՝ «Արիզոնական երազանք» ֆիլմի համար (1993)։ Բոսնիա և Հերցեգովինայի պատերազմական շրջանում Գորանն ապրում էր Փարիզում։ Ապրել է նաև Բելգրադում։ Նրա հաջորդ մեծ նախագիծը՝ Պատրիս Շերոյի «La Reine Margot» ֆիլմի երաժշտությունը, նույնպես մեծ հաջողություն էր։ Արդյունքում 1994 թվականին «Կաննի կինոփառատոնում» ֆիլմն արժանացավ երկու մրցանակի։ Հաջորդ տարի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկյա արմավենու ճյուղը» շնորհվեց «Ընդհատակ» ֆիլմին, որի երաժշտությն հեղինակը Գորան Բրեգովիչն էր։

1997 թվականին Գորանն աշխատել է թուրք երգչուհի Սեզեն Աքսուի հետ վերջինիս «Düğün ve Cenaze» կոչվող ալբոմի վրա։ Դրանից հետո նա շարունակեց աշխատել այլ երաժիշտների հետ։

Եվրատեսիլ խմբագրել

2008 թվականին Սերբիայում տեղի ունեցող Եվրատեսիլ մրցույթի եզրափակչում Գորանը ելույթ է ունեցել փոքր մասշտաբի համերգով[8]։ Նա նաև 2010 թվականի Եվրատեսիլին Սերբիայի մուտքի երգի՝ «Ovo Je Balkan»-ի հեղինակն է։

Երաժշտական ոճ խմբագրել

Բրեգովիչի ստեղծագործությունները, որոնք տարածում են Բալկանյան երաժշտական ոգեշնչումները նորարարական ծայրահեղություններով, հիմնված են եվրոպական դասականության և բալկանյան ռիթմերի վրա[9]։ Բրեգովիչի երաժշտությունն ունի բոսնիական, բուլղարական, խորվաթական, հունական, ռումինական, սերբիական, ալբանական, իտալական և թուրքական թեմատիկա։

Սկավառակագրություն խմբագրել

Ֆիլմերի սաունդտրեկներ խմբագրել

Հավաքածուներ խմբագրել

Այլ ալբոմներ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #123552095 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Montreux Jazz Festival Database
  4. https://www.azatutyun.am/a/2220778.html
  5. Strogo kontrolisano disidentstvo;Naša Borba, 18 May 1997
  6. http://www.goranbregovic.rs/biography/
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Grujić, Nenad; Nikčević, Tamara (2012 թ․ դեկտեմբերի 27). «Cigani, juriš!». Vreme. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. Տեսանյութը ՅուԹյուբում (չաշխատող հղում)
  9. Lincoln Center Festival website
  10. Received a copy of the key of the city of Tirana Արխիվացված 5 Հոկտեմբեր 2011 Wayback Machine
  11. «Dom za vesanje (1989)». Swedish Film Institute. 2014 թ․ մարտի 16.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորան Բրեգովիչ» հոդվածին։