Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում

Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է սկսած 2006 թվականից։ Հայաստանում մրցույթը հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը։

Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում
EuroArmenia.svg
ԵրկիրՀայաստան
ՀեռուստաալիքPublic Television of Armenia.svg Առաջին ալիք
Նախընտրական փուլԱզգային (2007-2011, 2013, 2017, 2018, 2020) Ներքին (2006, 2008, 2011, 2013-2016, 2019)
Ելույթներ
Մասնակցումներ13 (10-ը եզրափակչում)
Առաջին ելույթ2006
Լավագույն արդյունք4-րդ (2008, 2014)
Վատագույն արդյունք16-րդ (Կիսաեզրափակիչ։2019)
ԵՀՄ
Հայաստանի էջը Eurovision.tv կայքում

ՊատմությունԽմբագրել

Մասնակցության տարիներԽմբագրել

Հայաստանում մրցույթը հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցելու համար առաջին անգամ հայտ է ներկայացրել 2005 թվականին, սակայն հետագայում հետ վերցրեց այն և չմասնակցեց 2005 թվականի մրցույթին։ 2006 թվականին Հանրային հեռուսատաընկերությունը պաշտոնապես հաստատեց իր մասնակցությունը 2006 թվականի մրցույթում։ Հայաստանի առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն «Without Your Love» երգով։ Հայաստանը նախկինում երբեք չէր մասնակցել մրցույթին, ուստի ստիպված էր հանդես գալ կիսաեզրափակչում։ Առաջին ելույթը բավականին հաջողակ ստացվեց Հայաստանի համար։ Անդրեն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, ինչը թույլ տվեց, որ Եվրատեսիլ 2007 երգի մրցույթում երկիրը հանդես գա միանգամից եզրափակիչ փուլում և այդ տարի Հայաստանը ներկայացրեց Հայկոն «Anytime You Need» երգով և կրկնեց նախորդ տարվա արդյունքը, զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։

2009 թվականին Հայաստանը ներկայացրել են Ինգա և Անուշ Արշակյանները «Ջան Ջան» («Նոր պար») երգով և զբաղեցրել են 10-րդ հորիզոնականը։

2010 թվականին Հայաստանը ներկայացրել է Եվա Ռիվասը «Apricot Stone» երգով և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

Մինչ մրցույթում սկսվեցին կիրառվել եզրափակիչները, Հայաստանը այն երեք հաջողակ երկրներից էր, որը մշտապես գտնվում էր լավագույն 10-նյակում, սակայն Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին «Boom Boom» երգով չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը. ընդամենը 1 միավորի բացակայության պատճառով դուրս մնաց եզրափակչից։

2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարեց, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։

Մեկ տարվա բացակայությունից հետո Հայաստանը վերադարձավ 2013 թվականի մրցույթին, որը տեղի ունեցավ Մալմյոում։

2014-ին 4 տարվա բացակայությունից հետո երկիրը կրկին հայտնվեց լավագույն 10-նյակում Արամ Mp3«Not Alone» երգով։ Երգը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով Հայաստանի լավագույն արդյունքը, որը սահմանել էր Սիրուշոն «Քելե Քելե» երգով 2008-ին, ով նաև քվեարկության նոր համակարգով հավաքել է՝ 272 միավոր, ինչը Հայաստանի մասնակցության ամբողջ պատմության ընթացքում ամենաշատ միավորն է։

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանը ներկայացրեց Genealogy երաժշտական սուպերխումբը, որի 5 անդամները հայկական արմատներով երաժիշտներ են տարբեր աշխարհամասերից, իսկ 6-րդ անդամը Հայաստանից է։ Խումբը կատարեց «Face the Shadow» երգը և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը 34 միավորով, ինչը սակայն Հայաստանի ամենաքիչ միավորն է մրցույթի եզրափակչում։ Genealogy-ի անդամները խորհրդանշում են անմոռուկ ծաղիկը։ Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականից։

2016 թվականին Հայաստանը ներկացնող գերմանահայ երգչուհի Իվետա Մուկուչյանը հավաքել է 249 միավոր և զբաղեցրել լավագույն 10-նյակի 7-րդ հորիզոնականը «LoveWave» երգով։

2017 թվականին Հայաստանը ներկայացրեց Արծվիկը «Fly With Me» երգով և զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, կրկնելով Հայաստանի վատագույն արդյունքը եզրափակչում, որը սահմանել էր Դորիանսը «Lonely Planet» երգով 2013-ին։

2018 թվականին Հայաստանը ներկայացրել է երգիչ Սևակ Խանաղյանը «Քամի» երգով, որով 2011 թվականից սկսած երկիրը առաջին անգամ դուրս է մնացել եզրափակիչ փուլից և իր մասնակցության ամբողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ չի անցել եզրափակիչ փուլ:

2019 թվականին Հայաստանը ներկայացրել է Սրբուկը «Walking Out» երգով, սակայն չհավաքելով բավարար միավորներ չի անցել եզրափակիչ փուլ: Սա Հայաստանի մասնակցության երրորդ դեպքն է, երբ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ:

2020 թվականին Հայաստանը պետք է ներկայացներ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains On You» երգով, սակայն մրցույթը չեղարկվեց COVID-19-ի համավարակի պատճառով։

Ընդհանուր 13 տարվա մասնակցության ընթացքում՝ Հայաստանը 7 անգամ հայտնվել է լավագույն տասնյակում։

Հայաստանն իր մասնակցության ամբողջ պատմության ընթացքում հավաքել է` 1276 միավոր[1]:

AMPTV-ն ունի մի ծրագիր` «Եվրատեսիլի օրագիր» անվանմամբ, որը մշակված է հատուկ Եվրատեսիլի հայաստանյան մասնակիցների և նրանց փորձի համար: Ծրագիրը սկսվում է ամեն տարի, երբ ընտրվում է ներկայացնող արտիստը և ավարտվում է Եվրատեսիլի եզրափակչով:

Ազգային ընտրությունԽմբագրել

 
«Դեպի Եվրատեսիլի» լոգոն

Հայաստանում մրցույթը հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը առաջին անգամ Եվրատեսիլի ազգային եզրափակիչ կազմակերպել է 2007 թվականին։ Այս նույն ձևաչափը կիրառվել է նաև 2009, 2010 թվականներին, իսկ 2008, 2011 և 2013 թվականներին ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկությամբ ընտրվել է միայն երգը։ 2006, 2014, 2015, 2016 և 2019 թվականներին և՛ մասնակիցը, և՛ երգը ընտրվել են ներքին քվեարկությամբ։ 2017 թվականից Հանրային հեռուստաընկերությունը սկիզբ է դրել «Դեպի Եվրատեսիլ» ազգային եզրափակիչին, որը կիրառվել է նաև 2018 և 2020 թվականներին։

Երգերի լեզունԽմբագրել

Հայաստանը Եվրատեսիլում մինչև այժմ ներկայացրել է 13 երգ, որոնցից 9-ը ամբողջությամբ անգլերենով են, մյուս 3-ը անգլերեն և հայերեն, իսկ 1-ը ամբողջությամբ հայերեն։

ՄասնակիցներԽմբագրել

     Հաղթող
     Երկրորդ հորիզոնական
     Երրորդ հորիզոնական
     Չորրորդ հորիզոնական
     Հինգերորդ հորիզոնական
     Վերջին հորիզոնական
     Ավտոմատ անցնելը եզրափակիչ
     Չանցնելը եզրափակիչ
     Չի մասնակցել կամ որակազրկվել է
     Չկայացած մասնակցություն
Տարի Անցկացման վայր Մասնակից Լեզու Երգ Թարգմանություն Եզրափակիչ Միավորներ Կիսաեզրափակիչ Միավորներ
2006   Աթենք Անդրե անգլերեն «Without Your Love» «Առանց քո սիրո» 8 129 6 150
2007   Հելսինկի Հայկո անգլերեն, հայերեն «Anytime You Need» «Ցանկացած ժամանակ դու պետք ես» 8 138 Նախորդ տարվա լավագույն 10-նյակ
2008   Բելգրադ Սիրուշո անգլերեն, հայերեն «Քելե Քելե» «Քելե Քելե» 4 199 2 139
2009   Մոսկվա Ինգա և Անուշ անգլերեն, հայերեն «Ջան Ջան» «Ջան Ջան» 10 92 5 99
2010   Օսլո Եվա Ռիվաս անգլերեն «Apricot Stone» «Ծիրանի կորիզ» 7 141 6 83
2011   Դյուսելդորֆ Էմմի անգլերեն «Boom Boom» «Բում Բում» Չի անցել եզրափակիչ 11 54
2012 Չի մասնակցել
2013   Մալմյո Դորիանս անգլերեն «Lonely Planet» «Միայնակ մոլորակ» 18 41 7 69
2014   Կոպենհագեն Արամ Mp3 անգլերեն «Not Alone» «Միայնակ չէ» 4 174 4 121
2015   Վիեննա Genealogy անգլերեն «Face the Shadow» «Առերեսվի՛ր ստվերին» 16 34 7 77
2016   Ստոկհոլմ Իվետա Մուկուչյան անգլերեն «LoveWave» «Սիրո ալիք» 7 249 2 243
2017   Կիև Արծվիկ անգլերեն «Fly With Me» «Թռիր ինձ հետ» 18 79 7 152
2018   Լիսաբոն Սևակ Խանաղյան հայերեն «Քամի» «Քամի» Չի անցել եզրափակիչ 15 79
2019   Թել Ավիվ Սրբուկ անգլերեն «Walking Out» «Հեռանում եմ» Չի անցել եզրափակիչ 16 49
2020   Ռոտերդամ Աթենա Մանուկյան անգլերեն «Chains On You» «Շղթաներ քեզ վրա» Մրցույթը չեղարկվել է
2021   Ռոտերդամ Աթենա Մանուկյան անգլերեն

Միայն եզրափակչում Հայաստանը ամենաշատ միավորները տվել է

Երկիր Միավորներ
1   Ռուսաստան 109
2   Վրաստան 75
  Հունաստան 75
4   Ուկրաինա 70
5   Ֆրանսիա 60

Կիսաեզրափակչում և եզրափակչում Հայաստանը ամենաշատ միավորները տվել է

Երկիր Միավորներ
1   Ռուսաստան 181
2   Հունաստան 146
3   Վրաստան 141
4   Կիպրոս 121
5   Ուկրաինա 102

Միայն եզրափակչում Հայաստանը ամենաշատ միավորները ստացել է

Երկիր Միավորներ
1   Վրաստան 93
2   Ռուսաստան 91
3   Ֆրանսիա 86
4   Բուլղարիա 80
5   Հունաստան 71

Կիսաեզրափակչում և եզրափակչում Հայաստանը ամենաշատ միավորները ստացել է

Երկիր Միավորներ
1   Ռուսաստան 171
2   Հունաստան 158
3   Վրաստան 146
4   Ֆրանսիա 142
5   Նիդերլանդներ 134

Քվեարկության պատմությունԽմբագրել

12 միավորներԽմբագրել

Տարի Տվել է Ստացել է
Եզրափակիչ Կիսաեզրափակիչ Եզրափակիչ Կիսաեզրափակիչ
2006   Ռուսաստան   Ռուսաստան   Բելգիա
  Ռուսաստան
  Բելգիա
  Կիպրոս
  Ֆրանսիա
  Նիդերլանդներ
  Ռուսաստան
  Իսպանիա
2007   Ռուսաստան   Բելառուս   Վրաստան
  Թուրքիա
Չի մասնակցել կիսաեզրափակչին
2008   Ռուսաստան   Ռուսաստան   Բելգիա
  Չեխիա
  Ֆրանսիա
  Վրաստան
  Հունաստան
  Նիդերլանդներ
  Լեհաստան
  Ռուսաստան
  Բելգիա
  Հունաստան
  Նիդերլանդներ
  Լեհաստան
  Ռուսաստան
2009   Ռուսաստան   Իսլանդիա   Չեխիա   Չեխիա
2010   Վրաստան   Վրաստան   Իսրայել
  Նիդերլանդներ
  Ռուսաստան
  Կիպրոս
  Իսրայել
2011   Ուկրաինա   Ռուսաստան Չի անցել եզրափակիչ
Ոչ մեկից
2013   Ուկրաինա   Վրաստան
Ոչ մեկից
  Ֆրանսիա
2014   Չեռնոգորիա   Ուկրաինա   Վրաստան
  Ֆրանսիա
  Ավստրիա
  Ֆրանսիա
  Ուկրաինա
  Նիդերլանդներ
  Ռուսաստան
2015   Ռուսաստան   Վրաստան   Վրաստան   Բելգիա
  Ռուսաստան
2016   Ֆրանսիա (ժ*)
  Ռուսաստան (հ**)
  Մալթա (ժ)
  Ռուսաստան (հ)
  Բուլղարիա (ժ)
  Իսպանիա (ժ)
  Վրաստան (հ)
  Ֆրանսիա (հ)
  Ռուսաստան (ժ+հ)
  Մալթա (ժ)
  Իսպանիա (ժ)
  Չեռնոգորիա (ժ)
  Չեխիա (հ)
  Նիդերլանդներ (հ)
  Ֆրանսիա (հ)
  Ռուսաստան (ժ+հ)
2017   Պորտուգալիա (ժ)
  Կիպրոս (հ)
  Կիպրոս (ժ+հ)
Ոչ մեկից
  Հունաստան (ժ)
2018   Կիպրոս (հ)

  Շվեդիա (ժ)

  Իսրայել (ժ)

  Կիպրոս (հ)

Չի անցել եզրափակիչ   Բելառուս (հ)
2019   Ռուսաստան (հ)

  Շվեդիա (ժ)

  Ռուսաստան (հ)

  Շվեդիա (ժ)

Չի անցել եզրափակիչ Ոչ մեկից

*ժ - ժյուրի, **հ - հեռուստադիտողներ

Մեկնաբաններ և խոսնակներԽմբագրել

Տարիներ Մեկնաբաններ Խոսնակներ
2006 Գոհար Գասպարյան և Ֆելիքս Խաչատրյան Գոհար Գասպարյան
2007 Գոհար Գասպարյան Սիրուշո
2008 Ֆելիքս Խաչատրյան և Հրաչուհի Ութմազյան Հրաչուհի Ութմազյան
2009 Խորեն Լևոնյան Սիրուշո
2010 Հրաչուհի Ութմազյան և Խորեն Լևոնյան Նազենի Հովհաննիսյան
2011 Արտակ Վարդանյան Լուսինե Թովմասյան
2012 Գոհար Գասպարյան և Արթուր Գրիգորյան (Միայն եզրափակիչը) Հայաստանը չի մասնակցել
2013 Անդրե և Արևիկ Ուդումյան (Կիսաեզրափակիչներ),
Էրիկ Անթառանյան և Աննա Ավանեսյան (Եզրափակիչ)
Անդրե
2014 Էրիկ Անթառանյան և Աննա Ավանեսյան (Կիսաեզրափակիչներ),
Արևիկ Ուդումյան և Տիգրան Դանիելյան (Եզրափակիչ)
Աննա Ավանեսյան
2015 Արամ Mp3 և Էրիկ Անթառանյան (1–ին կիսաեզրափակիչ),
Վահե Խանամիրյան և Հերմինե Ստեփանյան (2–րդ կիսաեզրափակիչ),
Ավետ Բարսեղյան և Արևիկ Ուդումյան (եզրափակիչ)
Լիլիթ Մուրադյան
2016 Ավետ Բարսեղյան Արման Մարգարյան
2017 Ավետ Բարսեղյան և Գոհար Գասպարյան Իվետա Մուկուչյան
2018 Ավետ Բարսեղյան և Ֆելիքս Խաչատրյան Արսեն Գրիգորյան
2019 Ավետ Բարսեղյան և Արամ Mp3 Արամ Mp3

ՊատկերադարանԽմբագրել

Մարսել Բեզենսոնի մրցանակԽմբագրել

Երկրպագուի մրցանակ

Մարսել Բեզենսոնի մրցանակները առաջին անգամ հանձնվեցին Էստոնիայի Տալլին քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ 2002» երգի մրցույթի ժամանակ` եզրափակելով լավագույն մրցակից երգերը: Հիմնադրվել է Քրիստեր Բյորկմանի («Եվրատեսիլ 1992» երգի մրցույթի ժամանակ Շվեդիայի ներկայացուցիչ և Շվեդիայի պատվիրակության ներկայիս ղեկավար) և Ռիչարդ Հերրիի (Herreys-ի անդամ և «Եվրատեսիլ 1984» երգի մրցույթի Շվեդիայի հաղթող) կողմից, մրցանակները տրվում են ամենամյա մրցույթի հեղինակ Մարսել Բեզենսոնի անունից: Մրցանակները բաժանվում են երեք անվանակարգերի. Մամուլի մրցանակ, գեղարվեստական մրցանակ և կոմպոզիտորական մրցանակ[2]:

Տարի Երգ Կատարող Եզրափակչի
արդյունք
Միավորներ Երգահան(ներ)
2008 «Քելե Քելե» Սիրուշո 4-րդ 199 Հ.Ա. Դեր-Հովագիմյան, Սիրուշո

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • 2016 թվականին Իվետա Մուկուչյանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը, հավաքելով 249 միավոր (141 միավոր՝ քվեարկության հին համակարգով), սակայն չի կարողացել գերազանցել Սիրուշոյի արդյունքը — 272 միավոր՝ քվեարկության նոր համակարգով (199 միավոր՝ հին համակարգով)[3]:
  • 2012 թվականի փետրվարի 23-ին մի շարք հայ երգիչներ հանդես եկան Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին չմասնակցելու հիմնավորված հայտարարությամբ[4]:
  • 2011 թվականին հայաստանյան երկրպագուների խոսքով, ազգային ընտրության ժամանակ ընտրված «Boom Boom» ստեղծագործությունը հակասում է մարդկանց մեծամասնության ընտրությանը, այդ թվում` Սփյուռքի հայերի, որոնք իրենց ձայնը տալիս են Հայաստանի համար: Մրցույթի հայ երկրպագուները պահանջել են մինչև մարտի 10-ը չեղյալ հայտարարել մարտի 5-ին կայացած քվեարկությունը և «AYO» երգն ընտրել Էմմիի կողմից «Եվրատեսիլ-2011»-ում կատարելու համար[5]:
  • 2016 թվականին Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը Ստոկհոլմում բարձրացրել է Արցախի դրոշը մարդասիրական մտահոգություններից ելնելով[6]:
  • 2016 թվականին մինչ Եվրատեսիլի մեկնարկը երկնքում սավառնել է «Ղարաբաղ-Իվետա» պաստառը[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հաշվի են առնվում այն միավորները, որոնք ստացել է երկիրը «Եվրատեսիլի» եզրափակչում, բացառությամբ այն մրցույթների, երբ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ:
  2. «Marcel Bezencon award»։ poplight.zitiz.se։ Վերցված է 2018-06-13 
  3. «Old voting system: Australia would have won Eurovision 2016»։ Eurovisionworld (en-US)։ 2016-05-15։ Վերցված է 2018-06-29 
  4. «Հայ երգիչների` «Եվրատեսիլ-2012»-ը բոյկոտելու կոչի ամբողջական տեքստը»։ news.am։ Վերցված է 2018-06-29 
  5. «Հայաստանում համաձայն չեն «Boom-Boom» երգի ընտրության հետ` «Եվրատեսիլ-2011»-ում կատարելու համար»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2018-06-29 
  6. «Իվետա Մուկուչյանն Արցախի դրոշը ցույց է տվել մարդասիրական մտահոգություններից ելնելով. Շվեդիայում ՀՀ դեսպան»։ armenpress.am։ Վերցված է 2018-10-04 
  7. «Մինիչ «Եվրատեսիլի» մեկնարկը երկնքում սավառնել է «Ղարաբաղ-Իվետա» պաստառը»։ Երկիր Մեդիա (ru-RU)։ Վերցված է 2018-10-04 

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել