«Baila el Chiki-chiki» (անգլ.՝ "Dance the Chiki-chiki"), Ռոդոլֆո Չիկիլիկուատրեի կատարմամբ Իսպանիայի երգը Բելգրադում (Սերբիա) կայացած Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում[2]։ Երգի բառերի հեղինակներն են Ռոդոլֆո Չիկիլիկուատրեն և Ընկերները[1]։ Երգը միանգամից մասնակցել է մրցույթի եզրափակիչ փուլին և հավաքած 55 միավորով գրավել է 16-րդ հորիզոնականը։

Baila el Chiki-chiki
David Fernández Ortiz - Rodolfo Chikilicuatre - ESC 2008.jpg
Եվրատեսիլ 2008-ի երգ
ԵրկիրԻսպանիա
Երգիչ(ներ)Ռոդոլֆո Չիկիլիկուատրե
ԼեզուԻսպաներեն
Լեզուներիսպաներեն
անգլերեն
Երգահան(ներ)Ռոդոլֆո Չիկիլիկուատրե և Ընկերներ[1]
Բառերի հեղինակ(ներ)Ռոդոլֆո Չիկիլիկուատրե և Ընկերներ
Արդյունքներ
Եզրափակչի արդյունք16
Եզրափակչի միավորներ55
Ներկայանալու ժամանակագրություն
◄ I Love You Mi Vida (2007)   
La noche es para mí (2009) ►

ՊատմությունԽմբագրել

Երգի չորս քայլերը
1 2
Brikindans Crusaíto
3 4
Maiquelyason Robocop

Երգն իրենից ներկայացնում էր ռեգետոն ժանրի երաժշտություն, որը լի էր Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսին և Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյին ուղղված կատակներով և մեջբերումներով[3]։ Սակայն երգի բառերը ենթարկվել են փոփոխման, քանի որ Եվրոպական հեռարձակողների միությունը չի թույլատրում այնպիսի երգերի մասնակցությունը մրցույթին, որոնց մեջ կան քաղաքական ակնարկներ։

Երգի վերջնական տարբերակն[4][5] ներառում է ակնարկներ հայտնի իսպանացիների (Ֆեռնանդո Ալոնսո, Խավիեր Բարդեմ, Անտոնիո Բանդերաս, Պեդրո Ալմոդովար, Պաու Գասոլ), 1995 թվականի իսպանական «La Macarena» երգի, Մայքլ Ջեքսոնի և Ռոբոկոպի մասին։

Հիթ շքերթներԽմբագրել

Շաբաթական հիթ շքերթներԽմբագրել

Հիթ շքերթ (2008) Զբաղեցրած
հորիզոնականը
  Հունաստան (Digital Singles Chart)[6] 1
  Իսպանիա (Download Chart)[7] 1
  Իսպանիա (Original Ringtones Chart)[7] 1
  Շվեդիա (Singles Chart)[8] 12
  Ֆրանսիա (Singles Chart) 20

Հիթ շքերթները տարվա ավարտինԽմբագրել

Հիթ շքերթ (2008) Զբաղեցրած
հորիզոնականը
  Իսպանիա (PROMUSICAE)[9] 4

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել