Դիմա Բիլան

Ռուս երգիչ, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, մոդել և դերասան

Դիմա Նիկոլայի Բիլան[1] (ծննդյան օրվանից անունը մինչ 2008 թվականի հունիս՝ Վիկտոր Նիկոլայի Բելան, ծնվ. 1981 թվականի դեկտեմբերի 24, գյուղ Մոսկովսկի, Ուստ Ջեգուտա քաղաքի մաս[1], Կարաչայ-Չերքեզիա, Ռուսաստան, ԽՍՀՄ), ռուս երգիչ, առավել հայտնի որպես Դիմա Բիլան։ 2008 թվականի հունիսին մականունը դարձել է իր իսկական անունն ու ազգանունը[2]։

Դիմա Բիլան
Dima Bilan 2008 Eurovision 2.jpg
Դիմա Բիլանը 2008 թվականի Եվրատեսիլից հետո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունДима Билан
Ի ծնե անունՎիկտոր Նիկոլաևիչ Բիլան
Ծնվել էդեկտեմբերի 24, 1981 (41 տարեկան)
Մոսկովսկի, Ուստ Ջեգուտա, Կարաչայ-Չերքեզիա ինքնավար մարզ, Ստավրոպոլի երկրամաս, ԽՍՀՄ
ԵրկիրՌուսաստան
Ժանրերփոփ, R&B, սինտի փոփ
Մասնագիտություներգիչ, երգահան, դերասան
Գործիքներստեղնաշարային գործիքներ և վոկալ
Գործունեություն2000 - այժմ
Լեյբլ«Gala Records» (2003-2007)
«EMI» (2006, 2008)
«Мистерия звука» (2008)
«Universal Music Group
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա
ԿապվածԹիմբալենդ
Անասթեյշա
Նելի Ֆուրտադո
Ջիմ Բինզ
Danja
Ռայան Թեդեր
Էդվին Մարտոն
Եվգենի Պլյուշչնեկո
Յանա Ռուդկովսկայա
Յուլիա Վոլկովա
Պարգևներ
Կայքbilandima.ru
Commons-logo.svg Dima Bilan Վիքիպահեստում

Դիմա Բիլանը ներկայացրել է Ռուսաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում երկու անգամ. 2006 թվականին «Never Let You Go» երգով՝ գրավելով երկրորդ հորիզոնական, և 2008 թվականին «Believe» երգով՝ գրավելով առաջին հորիզոնականը և դառնալով առաջին ռուս երգիչը, որ հաղթել է Եվրատեսիլ մրցույթը։

Դիմա Բիլանը Կաբարդա-Բալկարիայի (2006), Չեչնիայի (2007), Ինգուշիայի (2007) վաստակավոր արտիստ է և Կաբարդա-Բալկարիայի ժողովրդական արտիստ (2008

Դիմա Բիլանը ծրագրում է դառնալ կոսմիկ զբոսաշրջիկ[3]։

ԿենսագրությունԽմբագրել

ԸնտանիքԽմբագրել

  • Հայրը՝ Նիկոլայ Միխայիլի Բելան, աշխատել է մեխանիկ[1], ճարտարագետ[4]:
  • Մայրը՝ Նինո Դմիտրիի Բելան, աշխատել է ջերմոցներում[1], ապա՝ սոցիալական ոլորտում[4]։
    • Ավագ քույրը՝ Ելենա Բելան-Զիմինա (ծնվ. 1980), մոդելյեր, աշխատել է մատուցողուհի, ամուսնացել է 2006 թվականին Գենադի Զիմինի հետ[4][5]։
    • Կրտսեր քույրը՝ Աննա Բելան (ծնվ. 1994)[5]:

ՄանկությունԽմբագրել

Վիտյա Բելանը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 24-ին Ուստ Ջեգուտա քաղաքում (Կարաչայ-Չերքեզիա)։ Մեկ տարի անց ընտանիքը տեղափոխվել է Նաբերեժնի Չելնի, ևս 5 տարի անց՝ Մայսկի քաղաք (Կաբարդա-Բալկարիա), որտեղ Վիտյան մինչև 9-րդ դասարան սովորել է երկրորդ դպրոցում, հետո ավարտել է միջնակարգ կրթությունը № 14 դպրոցում[4]։

Հինգերորդ դասարանում Վիկտորն ընդունվել է երաժշտական դպրոց, որտեղ ավարտել է ակորդեոնի դասարան[6]։ Մասնակցել է տարբեր երաժշտական մրցույթների և փառատոնների։ 1999 թվականին տեղափոխվել է Մոսկվա «Չունգա Չանգա» փառատոնին մասնակցելու համար, որը նվիրված է եղել Յուրի Էնտինի և Դավիդ Տուխմանովի ստեղծագործությանը։ Վիտյա Բելանը ստացել է դիպլոմը Իոսիֆ Կոբզոնի ձեռքից[6]։

Երաժշտական կրթությունԽմբագրել

2000-2003՝ Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարան։ Մասնագիտություն՝ դասական վոկալ։
2001-2002՝ դարձել է «Ֆեստոս» փառատոնի մրցանակակիր։
2003-2005՝ ԳԻՏԻՍ (ընդունվել է միանգամից 2-րդ կուրս)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 ««Շնորհակալություն, Դիմա Նիկոլաևիչ!»»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 15 
  2. «Լինել այնպիսին, ինչպիսին աս. Բիկտոր Բելանը փոխել է անձնագրային տվյալները»։ ՌԻԱ Նովոստի։ 30 հունիսի 2008։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին։ Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 7 
  3. «Դիմա Բիլանը ծրագրում էդառնալ առաջին զբոսաշրջիկ արտիստը»։ Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 15 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Вести. Ru // Բիլան Դիմա
  5. 5,0 5,1 «Դիմա Բիլանի ամուսնություն»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 15 
  6. 6,0 6,1 «Կենսագրությունը Պաշտոնական կայքում» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին։ Վերցված է 2010 թ․ մարտի 10 

Արտաքին հղումներԽմբագրել