Թամարա Թոդևսկա (մակեդոներեն՝ Тамара Тодевска, հայտնի է նաև որպես Թամարա, հունիսի 1, 1985(1985-06-01), Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի երգչուհի, մակեդոնացի մեկ այլ հայտնի երգչուհի Տիյանա Թոդևսկա-Դապչևիչի քույրը։

Թամարա Թոդևսկա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունТамара Тодевска
Ծնվել էհունիսի 1, 1985(1985-06-01) (38 տարեկան)
Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ԺանրերՓոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Tamara Todevska Վիքիպահեստում

Վաղ տարիները խմբագրել

Թամարան ծնվել է 1985 թվականի հունիսի 1-ին Մոլդովայի Սկոպյե քաղաքում՝ երաժիշտների ընտանիքում։ Հայրը (մակեդոնացի)՝ Վելկո Թոդևսկին, երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է, մայրը (թրքուհի)՝ Բրանկա Թոդևսկան՝ օպերային երգչուհի։

Երաժշտական կարիերան խմբագրել

Կարիերայի սկիզբը խմբագրել

Թամարա Թոդևսկան իր առաջին երգը՝ «Игра луда» («Խելագար խաղեր») կատարել է 1997 թվականին՝ քրոջ հետ դուետով։ Սակայն նրա երաժշտական կարիերան սկսվել է ավելի ուշ՝ 2003 թվականին, երբ նա մասնակցեց Չեռնոգորիայի «Suncane Skale» փառատոնին և կատարեց «1003» երգը (մակեդոներեն՝ Илјада и три)՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։

«Сино» (2005) խմբագրել

2005 թվականին Թամարա Թոդևսկան թողարկեց իր առաջին ալբոմը՝ «Сино» («Կապույտ»)։ Ալբոմի պրոդյուսերն Ալեքսանդր Մասևսկին էր, որը հետագայում՝ սկսած 2007 թվականից, սերտորեն համագործակցում է երգչուհու հետ։ Ալբոմից մի քանի երգեր՝ «1003», «Најдобри Пријатели», «Седмо небо» (Վրչակի հետ դուետ) և այլն, Մակեդոնիայում դարձան հիթեր։

Национален Евросонг 2007 խմբագրել

2007 թվականին Թամարան մասնակցեց «Եվրատեսիլ» մրցույթի Մակեդոնիայի ազգային ընտրությանը։ Նա կատարեց «Кажи кој си ти» («Ասա ինձ՝ ով ես դու») երգը, որի հեղինակն Ալեքսանդր Մասևսկին էր։ Եզրափակչում երգչուհին հավաքեց 105 միավոր և զբաղեցրեց երկրորդ տեղը։

Skopje Fest 2008 խմբագրել

2008 թվականի փետրվարին Թամարան նորից է մասնակցում «Եվրատեսիլ» մրցույթի ազգային ընտրությանը, բայց այս անգամ Ռադե Վրչակովսկու և Ադրիան Գաջայի հետ։ Նրանք ներկայացրին «Во име на лјубовта» երգը[1], որն էլ հաղթող ճանաչվեց և շուտով հիթ դարձավ Բալկաններում։ Երգը ձայնագրվել էր մակեդոներեն, ալբաներեն, սերբերեն, թուրքերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ «Let me love you» երգի անգլերեն տարբերակն էլ կատարվեց «Եվրատեսիլ 2008» մրցույթում։ Երգի տեսահոլովակը նկարահանվել էր մակեդոնացի ռեժիսոր Դեյան Միլիցևիչի կողմից։

 

Մասնակցությունը Եվրատեսիլին խմբագրել

Եռյակը «Let me love you» երգը կատարեց երկրորդ կիսաեզրափակչում՝ ելույթ ունենալով 18-րդը։ Զբաղեցրին 10-րդ տեղը, ինչի պատճառով չանցան եզրափակիչ։ Եզրափակչում նրանց փոխարեն հանդես եկավ Շառլոտա Պերելլին, որը զբաղեցրել էր 13-րդ տեղը։

Եվրատեսիլ 2014 խմբագրել

Թամարան «Եվրատեսիլ 2014»-ին մասնակցեց որպես քրոջ՝ Տիյանայի բեք-վոկալիստ։ Քույրը ներկայացնում էր Մակեդոնիան։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • Сино (2005)

Սինգլներ խմբագրել

  • Игра луда (1997, feat. Տիյանա Թոդևսկա-Դապչևիչ)
  • Дали знам (2002)
  • Кога би мозела (2002, feat. Բրանկա Թոդևսկա)
  • 1003 (2003)
  • Sex (2004)
  • Најдобри Пријатели (2005, feat. Վրչակ)
  • Лоса Девојка (2006)
  • Седмо небо (2006, feat. Վրչակ)
  • Кажи кој си ти (2007)
  • Луда (2007, feat. DNK, Վրչակ, Komandant Koki)
  • За Македонија (2007, feat. Toni Zen)
  • Смешно зар не (2007)
  • Во име на лјубовта (անգլ.՝ Let me love you/սերբ.՝ Тебе волим/թուրքերեն՝ Yoksun/ռուս.՝ Во имя любви/ալբ․՝ Dashuri Mistike (2008; feat. Վրչակ & Ադրիան Գաջա)
  • Со маки сум се родила (2008 - մակեդոնական ազգային երգի տեխնոմշակում)
  • Дајем ти све (2008)
  • Усне ко крв (2009)
  • Una magia Pandev (2009, feat. Toni Zen)
  • Шарена Песма (2009)
  • Давам Jас Се (2009)

Հավաքածուներ խմբագրել

  • Македонија навива (2008)
  • Македонија засекогаш (2008)
  • Kirilico Ispeana (2009)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամարա Թոդևսկա» հոդվածին։