Հունաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում
Հունաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում հանդես է եկել 41 անգամ՝ առաջին անգամ ելույթ ունենալով 1974 թվականին և բաց թողնելով մրցույթը 6 անգամ (1975, 1982, 1984, 1986, 1999 և 2000 թվականներին)։ 2005 թվականին Կիևում նրան հաջողվել է մեկ անգամ հաղթել մրցույթում. հաղթանակը բերել է ծնունդով շվեդուհի Ելենա Պապարիզուն, որը կատարել է «My Number One» երգը։
Հունաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում | |
---|---|
Երկիր | Հունաստան |
Հեռուստաալիք | NERIT |
Ելույթներ | |
Մասնակցումներ | 35 |
Առաջին ելույթ | 1974 |
Լավագույն արդյունք | 1 (2005) |
Վատագույն արդյունք | 16-րդ (Կիսաեզրափակիչ։2016) |
ԵՀՄ | |
Հունաստանի էջը Eurovision.tv կայքում |
Մրցույթի տեղական հեռարձակողը հունական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան է, որը չի գործել 2013-2015 թվականներին (նրա տեղը զբաղեցրել է ՆԵՐԻՏ հեռուստառադիոընկերությունը)[1]։ Նա պատասխանատու է ընտրական մրցույթի կազմակերպման համար (ներքին ընտրություն կամ ազգային եզրափակիչ), Եվրատեսիլ երգի մրցույթի կիսաեզրափակիչների և եզրափակչի ցուցադրման համար[2]։
Հունաստանը 20-րդ դարում ընդամենը երկու անգամ ընդգրկվել է Եվրատեսիլի թոփ-5-ում՝ 1977 և 1992 թվականներին զբաղեցրել է 5-րդ տեղը։ 21-րդ դարում, բացի 2005 թվականին տարած հաղթանակից, Հունաստանը երեք անգամ զբաղեցրել է երրորդ տեղը՝ 2001 (Antique Group), 2004 (Սակիս Ռուվաս) և 2008 թվականներին (Կալոմիրա)։
2014-2019 թվականներին Հունաստանը զբաղեցրել է թոփ-10-ից ցածր հորզոնականները՝ երկու անգամ չանցնելով մրցույթի եզրափակիչ փուլ (2016 և 2018)։ Հունաստանի վատագույն արդյունքը Եվրատեսիլ 2016 երգր մցրույթի կիսաեզրափակչում 16-րդ հորիզոնականն է (եզրափակիչներում Հունաստանը 2019 թվականին զբաղեցրել է 21-րդ տեղը)։ Բացասական միտումը հաջողվեց ընդհատել 2021 թվականին, երբ Ստեֆանիան եզրափակչում Հունաստանին բերեց 10-րդ տեղը։
Երկու անգամ մրցույթներին մասնակցել են Աննա Վիսսին (1980 և 2006) և Սակիս Ռուվասը (2004 և 2009), ընդորում Ռուվասը մրցույթը վարել է 2006 թվականին։
41 տարվա մասնակցության ընթացքում Հունաստանը եզրափակիչներում ստացել է 3061, իսկ կիսաեզրափակիչներում՝ 1578 միավոր։
Մասնակիցներ
խմբագրել- XX կիսաեզրափակիչներում նշանակում են ավտո-որակավորում։ Սա կարող է լինել արդյունք հետևյալ երկու պատճառներից։ Եթե երկիրը հաղթել է նախորդ տարվա մրցույթը, հաջորդ տարի նա չի մրցելու որևէ կիսաեզրափակչում։ Մյուս պատճառն այն է, որ Մեծ Քառյակի (Հնգյակի) երկիր-անդամները չեն մասնակցում որևէ կիսաեզրափակիչ փուլում։
- XX եզրափակիչներում նշանակում է, որ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Грецию «бортонули» с Евровидения Արխիվացված 2014-09-24 Wayback Machine(ռուս.)
- ↑ Paravantes, Maria. (2005-06-11). Joy In Greece Over Eurovision Win. Billboard 117(24), 17-17. Retrieved on 2009-01-16.