Եվդոկիա Կադի
Եվդոկիա Կադի (հուն․՝ Ευδοκία Καδή, անգլ.՝ Evdokia Kadi), փետրվարի 27, 1981, Նիկոսիա, Կիպրոս)[1], հույն կիպրացի երգչուհի, ով «Femme Fatale» երգով Կիպրոսը ներկայացրել է Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում[2][3]։ Նա ելույթ է ունեցել երկրորդ կիսաեզրափակչում և չի անցել եզրափակիչ փուլ։
Եվդոկիա Կադի | |
---|---|
Եվդոկիա Կադի (2008) | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Ευδοκία Καδή |
Ծնվել է | 1981 (42– 43 տարեկան) Նիկոսիա, Կիպրոս |
Երկիր | Կիպրոս |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2001-այժմ |
Evdokia Kadi Վիքիպահեստում |
Եվդոկիա Կադին իր երաժշտական կարիերան սկսել է 2001 թվականին, երբ դեռ Կիպրոսի համալսարանի ուսանող էր[1]։ Համալսարանն ավարտելուց հետո կիպրացի և հույն բազմաթիվ հայտնի կատարողների հետ ելույթ է ունեցել նույն բեմում։ Ներկայումս CyBC նվագախմբի անդամ է[1][4]։ Առաջին ալբոմը՝ «Femme Fatale», թողարկվել է 2008 թվականի նոյեմբերին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Evdokia Kadi | Participant Profile | Eurovision Song Contest - Düsseldorf 2011
- ↑ Eurovision Song Contest - Dusseldorf 2011 | News - Cyprus: Evdokia Kadi to Belgrade with Femme fatale
- ↑ «MAD TV». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «The Search Engine that Does at InfoWeb.net». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ esctime.com - Informationen zum Thema esctime. Diese Website steht zum Verkauf!
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվդոկիա Կադի» հոդվածին։ |