Մարիա Հաուկաս Սթորենգ (նորվ.՝ Maria Haukaas Mittet, օգոստոսի 3, 1979(1979-08-03)[1], Ֆինսնես, Թրոմս), նորվեգացի երգչուհի։ 2008 թվականին Hold On Be Strong երգով ներկայացրել է Նորվեգիան Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում և զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Մարիա Հաուկաս Սթորենգ
Հիմնական տվյալներ
Ծնվել է1992 մարտի 8
Ֆինսնես, Թրոմս
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգչուհի
Գործիքներվոկալ
Գործունեություն1991-ից սկսած
ԼեյբլBonnier Amigo ab երաժշտական խումբ և "Տիեզերք" երաժշտական խումբ
ԱմուսինHans Marius Hoff Mittet?
Կայքmariahaukaasstoreng.com
 Maria Haukaas Mittet Վիքիպահեստում

2004 թվականին Մարիան մասնակցել է նորվեգական Idol մրցույթին։

Կենսագրություն խմբագրել

Մարիան ծնվել է Ֆիննսնես քաղաքում, 1979 թվականի օգոստոսի 3-ին։ Նրա ծնվելուց մի քանի ամիս անց, նրա ընտանիքը տեղափոխվել է Սենյա[2]։ Երգչուհին առաջին անգամ ելույթ է ունեցել տասնմեկ տարեկան հասակում, Օսլոյում 1991 թվականին, «Bryggeteateret» բեմում։ Այնուհետև Մարիան ստացել է «Էննի» մյուզիքլի գլխավոր դերերից մեկը։ Հետագայում երիտասարդ կատարողը բազմիցս հանդես է եկել տարբեր մյուզիքլներում, ելույթ  ունենալով ողջ Նորվեգիայում։

24 տարեկան հասակում  մասնակցել է նորվեգական երաժշտական «Idol 2004» մրցույթին, բայց եզրափակչում զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Մրցույթի ավարտից հետո մասնակիցների հետ մասնակցել  է «Idol Tour 2004», հայտնվել է լավագույնների առաջին տասնյակում։

Երգչուհու առաջին ալբոմը թողարկվել  է  2005 թվականին, և նորվեգական չարթերու զբաղեցրել է 13-րդ տեղը։ «Breathing» սինգլը Նորվեգիայում դարձել  է «ոսկե»։  Դրանից հետո երգչուհին սկսում է շրջագայություն, իր ալբոմի շնորհիվ[3]։

Երկրորդ ալբոմը՝  «Hold On Be Strong», թողարկվել է 2008 թվականի ապրիլի 28-ին։ Ալբոմի վերնագիրը գրել է Մերոյ Քրեյգը, այն հաղթել է «Melodi Grand Prix 2008»-ում։ Նաև կոմպոզիցիան առաջինն է դարձել «Norwegian iTunes Store»-ում, ըստ բեռնուների թվի։

Եվրատեսիլում երգչուհին հավաքել է բավարար միավորներ, որպեսզի մասնակցի եզրափակիչ փուլին։ Եզրափակչում (մայիսի 24) նրա ելույթը հաջող է անցել, բայց զբաղեցրել է հինգերորդ տեղը։ Հետագայում երգչուհին դարձել է առաջատար «Melodi Grand Prix 2009»-ում, իսկ արդեն 2010 թվականին կրկին մասնակցել է Եվրատեսիլի ընտրական փուլին, բայց եզրափակել է չորրորդը[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել