Դիանա Գուրցկայա (Диа́на Гурцка́я, հուլիսի 2, 1978(1978-07-02), Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հանրաճանաչ վրացի կույր երգչուհի, ով Peace Will Come (Խաղաղություն կգա) երգով ներկայացրել է Վրաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում և եզրափակիչ փուլում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։ Երգչուհին արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչման։ Յուրաքանչյուր տարի կազմակերպում է բարեգործական միջոցառում` "Белая трость" "Սպիտակ ձեռնափայտ", որտեղ տարբեր երկրներից տեսողական խնդիրներով երեխաները ելույթ են ունենում հայտնի աստղերի, այդ թվում հենց իր` Դիանա Գուրցկայայի հետ։

Դիանա Գուրցկայա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունվրաց.՝ დიანა ღურწკაია
Ի ծնե անունԴիանա Գուդաևնա Գուրցկայա
Ծնվել էհուլիսի 2, 1978(1978-07-02) (46 տարեկան)
Սուխում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան, Վրաստան Վրաստան
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն2000-ից
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան և Ժամանակակից արվեստի թանգարան
ԱնդամակցությունFifth Civic Chamber of the Russian Federation (2014–2017)?, Sixth Civic Chamber of the Russian Federation (2017–2020)? և Public Chamber of the Russian Federation of the seventh composition (2020–2023)?
ԱմուսինPetr Kucherenko?
Պարգևներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան Պատվո շքանշան
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ և Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն
Կայքgurtskaya.ru
 Diana Gurtskaya Վիքիպահեստում

Դիանա Գուրցկայան ամուսնացած է հաջողակ փաստաբան, իրավաբական գիտությունների պրոֆեսոր` Պյոտր Կուչերենկոյի հետ։ Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են մեկ որդի` Կոնստանտին Կուչերենկոն։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1978 թվականի հուլիսի 2-ին Սուխումում, մեգրելների ընտանիքում։ Հայրը՝ Գուդա Ադամուրովիչ Գուրցկայան, հանքագործ է, մայրը՝ Զաիրա Ամիրանովնա Գուրցկայան, ուսուցչուհի, մահացել է 2001 թվականին։ Ի ծնե կույր Դիանան բազմազավակ ընտանիքի չորրորդ երեխան է եղել, ունի երկու եղբայր՝ Ջամբուլը, Ռոբերտը (Դիանայի պրոդյուսերը) և քույրը՝ Էլիսոն։ Ավարտել է Թբիլիսիի կույր և տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցը։ Դպրոցում սովորելուն զուգահեռ կարողացել է համոզել երաժշտական դպրոցի ուսուցիչներին, որ ինքը կարող էր սովորել դաշնամուր նվագել։

10 տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում, զուգերգով հանդես է եկել վրացի երգչուհի Իրմա Սոխաձեի հետ։

1995 թվականին դարձել է «Յալտա-Մոսկվա տրանզիտ» երաժշտական մրցույթի հաղթողներից մեկը։ 1999 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինի անվան երաժշտական ուսումնարանի էստրադայի բաժինը։ 2003 թվականին ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտը և ընդունվել Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի արվեստի ֆակուլտետի մագիստրատուրա։

2000 թվականի մարտին «АРС» ստուդիան թողարկել է երգչուհու դեբյուտային «Դու այստեղ ես» («Ты здесь») ալբոմը, որը ներառում էր Իգոր Նիկոլաևի և Սերգեյ Չելոբանովի երգերը։

2002 թվականին թողարկվել է երգչուհու երկրորդ՝ «Դու գիտես, մայրիկ» («Ты знаешь, мама») ալբոմը

2008 թվականի մարտի 1-ին Թբիլիսիի Սպորտի պալատում տեղի է ունեցել ընտրական փուլ, որի արդյունքում մայիսին Դիանան Բելգրադում ներկայացնելու էր Վրաստանը «Եվրատեսիլ 2008» միջազգային մրցույթում։

2009 թվականին առաջին անգամ Մոսկվայում անցկացվող Պարալիմպիական միջազգային օրը Սոչի-2014 օլիմպիական խաղերի կազմակերպչական կոմիտեն Դիանա Գուրցկայային տվել է «Սոչի 2014»-ի դեսպանի կարգավիճակ՝ որպես Ռուսաստանում և աշխարհում օլիմպիական և պարալիմպիկ շարժման գաղափարները խթանող անձ։

Կույր և տեսողական խանգարում ունեցող երեխաների համար «Սրտի կանչով» հիմնադրամի և հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

2011 թվականից ՌԴ Հանրային պալատի անդամ է, Ընտանիքի, երեխաների և մայրության աջակցության հանձնաժողովի նախագահ։

2013 թվականին ՌԴ նախագահի 03.07.2013 № 603 հրամանով Դիանա Գուրցկայան նշանակվել է ՌԴ նախագահի հաշմանդամների հարցերով առընթեր հանձնաժողովի անդամ։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա Գուրցկայա» հոդվածին։