Չեռնոգորիա
Չեռնոգորիա (չեռն.՝ Crna Gora / Црна Гора – «Սև Լեռ»), երկիր Հարավ-արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Պոդգորիցան է։ Հյուսիսից սահմանակից է Սերբիային և Բոսնիա և Հերցեգովինային, արևելքից Ալբանիային և Կոսովոյին, իսկ արևմուտքից Խորվաթիային և Ադրիատիկ ծովին։ 2010 թվականին ստացել է Եվրամիության անդամության թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ [1]։ 2017 թվականին անդամագրվել է ՆԱՏՕ-ին։
Црна Гора Crna Gora Չեռնոգորիա |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Oj, svijetla majska zoro |
||||
|
||||
Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք | Պոդգորիցա | |||
Պետական լեզուներ | Չեռնոգորերեն | |||
Կառավարում | Նախագահական Հանրապետություն | |||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 14,026 կմ² | ||
- | Ջրային (%) | 0.015% | ||
Բնակչություն | ||||
- | 2011 մարդահամարը | 625,266 | ||
- | Խտություն | 44.9 /կմ² 115.6 /մղոն² |
||
Արժույթ | Եվրո (EUR) | |||
Ժամային գոտի | CET (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | CEST (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .me | |||
Հեռախոսային կոդ | +382 |
ԱշխարհագրությունԽմբագրել
Չեռնոգորիան նորաստեղծ պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում։ Ափերը ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով։ Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում (առավելագույն բարձրությունը՝ 2522 մ՝ Դուրմիտոր լեռ), հարավ-արևմուտքում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է։
ԸնդերքԽմբագրել
Ընդերքում կան բոքսիտների, կապարի, ցինկի, գորշ ածխի պաշարներ։
ԿլիմաԽմբագրել
Կլիման չափավոր ցամաքային է, ափամերձ գոտում՝ միջերկրածովյան։
ԱրդյունաբերությունԽմբագրել
Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է։ Կան տեքստիլ, սննդի, նավանորոգման, մետաղամշակման, ծխախոտի արդյունաբերության ձեռնարկություններ։
ԳյուղատնտեսությունԽմբագրել
Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է։ Մշակվում են ձիթենի, եգիպտացորեն, գարի, ծխախոտ, կարտոֆիլ։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (սալոր, թուզ, նուռ, նուշ, նարինջ, մանդարին, կիտրոն)։
ԳրականությունԽմբագրել
- «Черногория»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Ю. Е. Бычков Черногория. От прошлого к настоящему, Декоративное искусство. — 2008.
- John V.A. Fine. (1994). The Late Medieval Balkans: A Critical Survey from the Late Twelfth Century to the Ottoman Conquest. The University of Michigan Press. ISBN 0-472-08260-4
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Црна Гора / Crna Gora Վիքիպահեստում |
- Չեռնոգորիա հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Չեռնոգորիայի Սկուպշչինայի պաշտոնական կայքըԿաղապար:Ref-me(անգլ.)
- Չեռնոգորիայի կառավարության պաշտոնական կայքը Archived 2010-02-08 at the Wayback Machine.Կաղապար:Ref-me(անգլ.)
- Չեռնոգորիայի թանգարանները
- Չեռնոգորիայի քարտեզը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չեռնոգորիա կատեգորիայում։ |