Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շվեդիան մասնակցում է Եվրատեսիլ երգի մրցույթին սկսած 1958 թ, և միայն երեկ անգամ է բացակայել։ 1964, 1970 և 1976 թ. Սկսած 1959 թվականից Շվեդիայի ներկայացուցիչը ընտրվում է հեռուստատեսային հայտնի ամենամյա մրցույթի միջոցով - "Melodifestivalen" (Մելոդիֆեստիվալեն). Սկսած 1977 թվականից, Շվեդիան մասնակցում է Եվրատեսիլում ամեն տարի.
Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում | |
---|---|
Հեռուստաալիք | ՇՀՏ |
Նախընտրական փուլ | Մելոդիֆեստիվալեն |
Ելույթներ | |
Մասնակցումներ | 54 |
Առաջին ելույթ | 1958 |
Լավագույն արդյունք | 1 (1974, 1984, 1991, 1999, 2012, 2015 ) |
Վատագույն արդյունք | Վերջին (1963, 1977) |
Հղումներ | |
Շվեդիայի էջը Eurovision.tv կայքում |
Շվեդիան Եվրատեսիլում առավել հաջողակ պետություններից մեկն է, նա հաղթել է մրցույթում վեց անգամ, ինչպես նաև հասել է լավագույն Թոփ-5 25 անգամ. Շվեդիան հասել է Թոփ-10 շուրջ 41 անգամ. Շվեդիայի առաջին հաղթանակ էր 1974 թվականին, երբ ԱԲԲԱ խումբը հաղթեց «Waterloo» («Վատերլու») երգով. Շվեդիան հյուրընկալել է Եվրատեսիլ երգի մրցույթը վեց անգամ, երեք անգամ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, մեկ անգամ Գոթեբորգում և երկու անգամ Մալմյոում.
2005 թվականից մինչև 2010 թվականը, ընդհանուր առմամբ Շվեդիան վաստակել է վատ արդյունքներ։ ավենալավ արդյունքներ 18-րդ տեղը եզրափակչում (Սակայն Շվեդիան 5-րդ տեղումեր 2006 թ.)
Մինչև 2010 թ. Շվեդիան այն մի քանի երկրների թվում էր, որոնք չէին բաց թողել եզրափակչը սկսած 1976 թ. Սակայն այս գրառումը կոտրվել էր 2010 թվականին, երբ Աննա Բերգենդալին չհաջողվեց անցնել եզրափակչ. Ավելի ուշ պարզվել էր, որ Աննա Բերգենդալը 11-րդ տեղում էր կիսաեզրափակիչում և միայն 5 միավոր չբավարարեց նրան եզրափակիչ անցնելու համար. 2011 թ Շվեդիան հասավ լավագույն հնգյակ առաջին անգամ 2006 թվականից, երբ Էրիկ Սաադեն եկավ 3-րդը Եվրատեսիլ 2011-ում իր «Popular» («Հայտնի») երգով. Սա լավագույն արդյունքն էր Շվեդիայի Շարլոթ Նիլսոնի 1999 թվականի հաղթանակից հետո. 2012 թվականին Շվեդիան հաղթեց մրցույթը հինգերորդ անգամ։ 2014 թվականին Շվեդիան ներկայացրեց Սաննա Նիլսենը և զբաղեցրեց 3-րդ տեղը։ 2015 թվականին Շվեդիան 6-րդ անգամ հաղթեց Եվրատեսիլ երգի մրցույթում 28 ամյա Մոնս Զելմերլովի Heroes երգով։
Մելոդիֆեստիվալեն
խմբագրելՄելոդիֆեստիվալենը երաժշտական մրցույթ է, որը տեղի է ունենում Շվեդիայում, Շվեդական հեռուստատեսության (ՇՀՏ) և Շվեդական Ռադիոյի (ՇՌ) կողմից կազմակերպված. Մրցույթը որոշում է թե ով կներկայացնի Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում.
Մասնակիցներ
խմբագրելՏարի | Կատարող | Երգ | Եզրա- փակիչ |
Միա- վորներ |
Կիսաեզ- րափակիչ |
Միա- վորներ |
---|---|---|---|---|---|---|
1958 | Էլիս Բաբս | "Lilla stjärna" | 4 | 10 | ||
1959 | Բրիթա Բորգ | "Augustin" | 9 | 4 | ||
1960 | Սիվ Մալմկվիսթ | "Alla andra får varann" | 10 | 4 | ||
1961 | Լիլ-Բաբս | "April, April" | 14 | 2 | ||
1962 | Ինգեչ Բեգրեն | "Sol och vår" | 7 | 4 | ||
1963 | Մոնիկա Զեթերլուրդ | "En gång i Stockholm" | 13 | 0 | ||
1965 | Ինգվար Վիքսել | "Absent Friend" | 10 | 6 | ||
1967 | Լիլ Լինդֆորդ և Սվանտե Ֆյորեսոն | "Nygammal vals" | 2 | 16 | ||
1968 | Յոստեն Վարներբրինք | "Som en dröm" | 8 | 7 | ||
1969 | Կլաես-Գյորան Հեդերշտորմ | "Det börjar verka kärlek, banne mig" | 5 | 15 | ||
1970 | Թոմի Կյորբերգ | "Judy, min vän" | 9 | 8 | ||
1971 | Ֆեմիլի Ֆոուր | "Vita vidder" | 6 | 85 | ||
1972 | Ֆեմիլի Ֆոուր | "Härliga sommardag" | 13 | 75 | ||
1973 | Մալթա | "You're Summer" | 5 | 94 | ||
1974 | ԱԲԲԱ | "Waterloo" | 1 | 24 | ||
1975 | Լարս Բերգհագեն և Դոլս | "Jennie, Jennie" | 8 | 72 | ||
1977 | Ֆորբես | "Beatles" | 18 | 2 | ||
1978 | Բյորն Սկիֆս | "Det blir alltid värre framåt natten" | 14 | 26 | ||
1979 | Տեդ Գյարդեշտադ | "Satellit" | 17 | 8 | ||
1980 | Թոմաս Լեդին | "Just nu!" | 10 | 47 | ||
1981 | Բյորն Սկիֆս | "Fångad i en dröm" | 10 | 50 | ||
1982 | Չիփս | "Dag efter dag" | 8 | 67 | ||
1983 | Կառոլա | "Främling" | 3 | 126 | ||
1984 | Հերրեյս | "Diggi-Loo Diggi-Ley" | 1 | 145 | ||
1985 | Կիկի Դանիելսոն | "Bra vibrationer" | 3 | 103 | ||
1986 | Մոնիկա Տյորնել և Լասսե Հոլմ | "E' de' det här du kallar kärlek?" | 5 | 78 | ||
1987 | Լոտա Էնգերգ | "Boogaloo" | 12 | 50 | ||
1988 | Թոմի Կյորբերգ | "Stad i ljus" | 12 | 52 | ||
1989 | Թոմի Նիլսոն | "En dag" | 4 | 110 | ||
1990 | Էդին-Ադահլ | "Som en vind" | 16 | 24 | ||
1991 | Կառոլա | "Fångad av en stormvind" | 1 | 146 | ||
1992 | Քրիստեր Բյորկման | "I morgon är en annan dag" | 22 | 9 | ||
1993 | Արվինգարնա | "Eloise" | 7 | 89 | ||
1994 | Մարի Բերգման և Ռոջեր Պոնտեր | "Stjärnorna" | 13 | 48 | ||
1995 | Յան Յոհանսեն | "Se på mej" | 3 | 100 | ||
1996 | Ուան Մոր Թայմ | "Den vilda" | 3 | 100 | ||
1997 | Բլոնդ | "Bara hon älskar mig" | 14 | 36 | ||
1998 | Ջիլ Ջոնսոն | "Kärleken är" | 10 | 53 | ||
1999 | Շարլոթ Նիլսոն | "Take Me to Your Heaven" | 1 | 163 | ||
2000 | Ռոջեր Պոնտեր | "When Spirits Are Calling My Name" | 7 | 88 | ||
2001 | Ֆրենդս | "Listen To Your Heartbeat" | 5 | 100 | ||
2002 | Աֆրո-Դիթ | "Never Let It Go" | 8 | 72 | ||
2003 | Ֆեմ | "Give Me Your Love" | 5 | 107 | ||
2004 | Լենա Ֆիլիփսոն | "It Hurts" | 5 | 170 | X | X |
2005 | Մարտին Ստենմարկ | "Las Vegas" | 19 | 30 | X | X |
2006 | Կառոլա | "Invincible" | 5 | 170 | 4 | 214 |
2007 | Արկ | "The Worrying Kind" | 18 | 51 | X | X |
2008 | Շարլոթ Պերելլի | "Hero" | 18 | 47 | 12* | 54 |
2009 | Մալենա Էռման | "La voix" | 21 | 33 | 4 | 105 |
2010 | Աննա Բերգենդալ | "This Is My Life" | X | X | 11 | 62 |
2011 | Էրիկ Սաադե | "Popular" | 3 | 185 | 1 | 155 |
2012 | Լորին | "Euphoria" | 1 | 372 | 1 | 181 |
2013 | Ռոբին Շերնբերգ | "You" | 14 | 62 | X | X |
2014 | Սաննա Նիլսեն | "Undo" | 3 | 218 | 2 | 131 |
2015 | Մոնս Զելմերլով | "Heroes" | 1 | 365 | 1 | 217 |
2016 | Ֆրանս | "If I Were Sorry" | 5 | 261 | X | X |
2017 | Ռոբին Բենգթսոն | "I Can't Go On" | 5 | 344 | 3 | 227 |
2018 | Բենյամին Ինգրոսսո | "Dance You Off" | 7 | 274 | 2 | 254 |
2019 | Ջոն Լունդվիկ | "Too Late for Love" | 5 | 334 | 3 | 238 |
2020 | The Mamas | "Move" | ||||
2021 | Tusse | "Voices" | 14 | 109 | 7 | 142 |
2022 | Կորնելիա Յակոբս | "Hold Me Closer" | 4 | 438 | 1 | 396 |
2023 |
- XX կիսաեզրափակիչներում նշանակում են ավտո-որակավորում։ Սա կարող է լինել արդյունք հետևյալ երկու պատճառներից։ Եթե երկիրը հաղթել է նախորդ տարվա մրցույթը, հաջորդ տարի նա չի մրցելու որևէ կիսաեզրափակչում։ Մյուս պատճառն այն է, որ Մեծ Քառյակի (Հնգյակի) երկիր-անդամները չեն մասնակցում որևէ կիսաեզրափակիչ փուլում։
- XX եզրափակիչներում նշանակում է, որ երկիրը չի անցել եզրափակիչ փուլ։
Եվրատեսիլը Շվեդիայում
խմբագրելՏարի | Քաղաք | Վայր | Հանդիսավարներ |
---|---|---|---|
1975 | Ստոքհոլմ | Ստոկհոլմյան միջազգային ցուցահանդեսներ | Կարին Ֆալք |
1985 | Գոթեբորգ | Սկանդինավիյում | Լիլ Լինդֆորս |
1992 | Մալմյո | Մալմյոյի Ստադիոն | Լիդիա Կապոլիչիո և Հարալդ Տրեուտւգեր |
2000 | Ստոքհոլմ | Էրիքսոն Գլոբ | Կեթիս Ահլշտորմ և Անդերս Լյունդին |
2013 | Մալմյո | Մալմյո Արենա | Պետրա Մեդե |
2016 | Ստոքհոլմ | Էրիքսոն Գլոբ | Պետրա Մեդե և Մոնս Զելմերլով |
Պատկերասրահ
խմբագրել-
Էլիս Բաբսը Հիլվերսում (1958)
-
Արկ խումբը Հելսինկիում (2007)