Արշավիր Խոնդկարյան

հայ թարգմանիչ

Արշավիր Խոնդկարյան (1889, մարտի 1, Հախվերիս, Սուրմալուի գավառ - 1957, ապրիլի 15, Երևան), հայ թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Կրել է Անվեհեր, Շեշտ, Պսպոր ծածկանունները։

Արշավիր Խոնդկարյան
Ծնվել էմարտի 1, 1889(1889-03-01)
Մահացել էապրիլի 15, 1957(1957-04-15) (68 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Արշավիր Խոնդկարյանը ծնվել է Սուրմալուի գավառի Հախվերիս գյուղում։ Միջնակարգ կրթություն ստացել է Իգդիրի ռուսական դպրոցում։ 1909-1915 թթ. ուսուցչություն է արել Կոշ (այժմ՝ Արագածոտնի մարզում), Մոլլա-Գյոկչա (Սուրմալուի գավառում), Մեծ Շահրիար (այժմ՝ Արմավիրի մարզում), Ճաթղռան (այժմ՝ Կոտայքի մարզի Գեղաշեն), Առաքյուլ (այժմ՝ Առաքել, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջան) գյուղերում։ 1915-1918 թթ. ծառայել է բանակում։ 1918-1921 թթ. որպես թարգմանիչ աշխատել է «Նոր աշխատավոր» թերթի խմբագրությունում, միաժամանակ սովորել Անդրկովկասյան համալսարանի (Թիֆլիս) պատմագրական ֆակուլտետում։ 1921-1923 թթ. եղել է ՀԽՍՀ լուսժողկոմատի գլխքաղլուսի հրահանգիչ-դասախոս, բաժնի վարիչ, 1923-1926 թթ.՝ թարգմանիչ «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, 1926-1927 թթ.՝ Արմենտայի (Արմենպրես) պատասխանատու խմբագիր, 1927-1932 թթ.՝ «Խորհրդային Հայաստան» թերթի թարգմանիչ և ոճաբան, 1932-1933 թթ.՝ «Հայկինո»-ի սցենարիստ, 1934-1938 թթ.՝ «Խորհրդային Հայաստան» թերթի բաժնի վարիչ, թարգմանիչ, 1938-1957 թթ.՝ Հայպետհրատում թարգմանիչ։ Խոնդկարյանի թարգմանությամբ «Պայքար» հանդեսի (Երևան) 1923 թվականի համար 6-10-ում տպագրվել է Ալեքսանդր Բլոկի «Տասներկուսը»։ Խոնդկարյանը գրել է «Գորշ շինել» կինոնկարի սցենարը (Ա. Դանիելյանի հեղինակակցությամբ, 1932), «Մարջան» օպերայի լիբրետոն (բեմադրվել է 1941 թվականին, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում)։

Հայկական թատրոնների համար ռուսերենից թարգմանել է Շարերի «Սև լեռան գաղտնիքը» (1941), Դանելինի և Ռայմոնդի «Սիրելի աղջիկը» (1942), Փիրումովի «Երեք մուշկետյորը» (ըստ Դյումայի համանուն վեպի,1942), Վոլչեկի «Քաղաքապետը» (1942),«Երկրորդ ճակատագիրը» (1943), Գլադկովի և Արբուզովի «Անմահը» (1943), Սարդուի «Ֆլորա Տոսկա» (1943), Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ» (1943), Գլադկովի «Դաժան ռոմանս» (1945), Սաշկովի և Դիբակի «Ինքնաթիռը ուշանում է 24 ժամով» պիեսները։ Մահացել է Երևանում[1]։

Երկեր խմբագրել

  1. Բանթղթակից Յասարի վերելքը (պատմվածք), Երևան, տրեստի առաջին տպարան, 1924, 27 էջ։
  2. Վերջին ժամ (բանաստեղծություններ) Երևան, «Սովետական գրող», 1977, 52 էջ։

Թարգմանություններ խմբագրել

  1. Գեորգի Շենգելի - Ամբողջ իշխանությունը խորհուրդներին (պիես), Երևան, 1922
  2. Գոլսուորսի - Պայքար (պիես), Երևան, 1923
  3. Ելի՛ր պայքարի, ստրու՛կ գաղութի (ինսցենիրովկա), Երևան, 1925
  4. Երեք ինտերնացիոնալ, Ե., Պետհրատ, 1925։
  5. Կոզլով Եգոր, Առօրյա (պատմվածք), Ե., Պետհրատ, 1925, 90 էջ։
  6. Միրոլևսկի Վլ., Երիտասարդական կոմերիտմիության ինտերնացիոնալի պատմություններ, Ե., Պետհրատ, 1925, 64 էջ։
  7. Գիո Արտյոմ, Հեղափոխականի կյանքը, Ե., Պետհրատ, 1926, 301 էջ։
  8. Լենին Վ. Ի. Չինաստանի մասին, Ե., Պետհրատ, 1927, 37 էջ։
  9. Վ. Ի. Լենին - Չինաստանի մասին Երևան, 1927, 37 էջ։
  10. Մարիետա Շահինյան - Հիդրոցենտրալ (վեպ), Երևան, 1932, 375 էջ։
  11. ՀամԿ (բ) Կ 27-րդ կոնֆերանսի թեզիսները, Ե., Պետհրատ, 1932, 30 էջ։
  12. Միխայիլ Լերմոնտով - Մեր ժամանակի հերոսը, Երևան, 1935, 252 էջ։
  13. Պլեխանով Գ. Վ., Պատմության նկատմամբ մոնիստական հայացքի զարգացման հարցի շուրջը, Ե., Պետհրատ, 1938, 198 էջ։
  14. Յարոսլավսկի Ե., Լենինի կենսագրությունը, Ե., Պետհրատ, 1938, 227 էջ։
  15. Պլեխանով Գ. Վ., Սոցիալիզմը և քաղաքական պայքարը. Մեր տարաձայնությունները, Ե., Պետհրատ, 1939, 439 էջ։
  16. Մաքսիմ Գորկի - Հոդվածների ժողովածու, Երևան, 1941, 376 էջ։
  17. Ստեֆան Ցվայգ -Ընտիր նովելներ, Երևան, 1942։
  18. Տոլստոյ Ա., Տառապանքի ուղիներով, տրիլոգիա, առաջին մաս («Քույրեր»), Ե., Հայպետհրատ, 1946։
  19. Լերմոնտով Մ., Ընտիր երկերի ժողովածու, հ. 2 (հատորի մեջ մտնող «Մեր ժամանակի հերոսը» թարգմանել է Ա. Խոնդկարյանը), Ե., Հայպետհրատ, 1947։
  20. Չեխով Անտոն, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Չինովնիկի մահը», «Խիրուրգիա», «Հիվանդասենյակ համար 6», «Հոգյակը», պատմվածքները թարգմանել է Ա. Խոնդկարյանը), Ե., Հայպետհրատ, 1948, 540 էջ։
  21. Տոլստոյ Ա., Տառապանքի ուղիներով, տրիլոգիա, երկրորդ մաս («1918»), Ե., Հայպետհրատ, 1949, 448 էջ։
  22. Գորկի Մ., Երկերի ժողովածու տասը հատորով, հ. 1 (հատորի մեջ մտնող «Ընկերներ», «Տափաստանում», «Բոլես», «Ձանձրույթից», «Խարդախը», «Ջուխտակներ» գործերը թարգմանել է Ա. Խոնդկարյանը), Ե., Հայպետհրատ, 1949, 462 էջ։
  23. Տոլստոյ Ա., Տառապանքի ուղիներով, տրիլոգիա երրորդ մաս («Մռայլ առավոտ»), Ե., Հայպետհրատ, 1950, 547 էջ։
  24. Գորկի Մ., Երկերի ժողովածու տասը հատորով, հ. 3, Ե., Հայպետհրատ, 1952, 708 էջ։
  25. Ստեֆան Հեյմ - Խաչակիրներ (վեպ), Երևան, 1952։
  26. Չեխով Անտոն, Ընտիր երկեր, հ. 1 (գրքի մեջ մտնող «Չինովնիկի մահը», «Խիրուրգիա» պատմվածքները թարգմանել է Ա., Խոնդկարյանը), Ե., Հայպետհրատ, 1953։
  27. Չեխով Անտոն, Ընտիր երկեր, հ. 2 (գրքի մեջ մտնող «Հիվանդասենյակ համար 6», «Հոգյակը» գործերը թարգմանել է Ա. Խոնդկարյանը), Ե., Հայպետհրատ, 1954։
  28. Զլոբին Ստ., Ստեփան Ռազին (պատմավեպ), գիրք առաջին, Ե., Հայպետհրատ, 1956, 650 էջ։
  29. Լերմոնտով Մ., Մեր ժամանակի հերոսը, Ե., Հայպետհրատ, 1957, 181 էջ։
  30. Լերմոնտով Մ., Երկերի ժողովածու, հ. 3 (հատորի մեջ մտնող «Մեր ժամանակի հերոսը» թարգմանել է Ա. Խոնդկարյանը), Ե., «Հայաստան», 1966։
  31. Լերմոնտով Մ., Մեր ժամանակի հերոսը, Ե., «Հայաստան», 1973, 191 էջ։
  32. «Թարգմանչաց արվեստ» շտեմարան։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 230.

Արտաքին հղումներ խմբագրել