Ոսկե շղթա

Վահան Տերյանի բանաստեղծությունների ժողովածու

«Ոսկե շղթա», Վահան Տերյանի բանաստեղծական շարքը։

Պատմություն

խմբագրել

Շարքի մեջ մտնող բանաստեղծությունները գրված են 10-ական թվականներին, գերազանցապես Վ. Տերյանի կյանքի և գործունեության պետերբուրգյան շրջանում (1913-1917թթ.): Բանաստեղծի կենդանության ժամանակ պարբերական մամուլում և գրական ժողովածուներում տպագրվել են այս շարքում ներկայացված 71 բանաստեղծություններից 26-ը։ Մնացած 45-ը տպագրվել են ետմահու, մեծ մասամբ՝ Վ. Տերյանի «Երկերի ժողովածուի» 3-րդ հատորում (1923)[1]։

«Ոսկե շղթա» շարքը կազմել է ոչ թե ինքը՝ բանաստեղծը, այլ հիշյալ ժողովածուի խմբագիր Պ. Մակինցյանը, որն այդ մասին գրել է. «Այս վերնագիրը («Ոսկե շղթա») պոետի թղթերում գոյություն չունի։ Սակայն իր զրույցներում նա հաճախ հիշատակում էր հենց այդ վերնագիրը։ Անգամ մտադիր էր իր նոր գրքի շապիկը նկարազարդել փշերով հյուսված ոսկե շղթայով։ Նկատի առնելով, որ այս խորագրի տակ ամփոփված բանաստեղծությունները պոետի «ոսկեշղթա հուշերը, գիշերն ու փշերն» են, մենք հնարավոր համարեցինք միացնել նրանց «Ոսկե շղթա» խորագրի տակ»[2]։

Նույն կազմով (ընդամենը 68 բանաստեղծություն) շարքը արտատպվել է նաև «Բանաստեղծությունների լիակատար ժողովածուի» (1940) և այլ հրատարակությունների մեջ։ Սակայն Տերյանի երկերի վերջին երկու ժողովածուների (եռահատոր և քառահատոր) առաջին հատորներում (1960, 1972), Պ. Մակինցյանի կազմած ծավալուն շարքի փոխարեն, «Ոսկե շղթա» խորագրի տակ տպագրվեցին միայն այն 21 բանաստեղծությունները, որոնք հեղինակն արտագրել է առանձին տետրում՝ «Հատ. II բ» պայմանական վերնագրով[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Էդ., Ջրբաշյան. Վահան Տերյան, Բանաստեղծություններ, Լիակատար ժողովածու.
  2. Երկերի ժողովածու, հ. 3, էջ 271.
  3. Ջրբաշյան, Էդ. Չորս գագաթ, 1982, էջ 257-261.