Ավետիք Արասխանյան

հայ տնտեսագետ, հրապարակախոս

Ավետիք Մկրտումի Արասխանյան (փետրվարի 13, 1857(1857-02-13)[1][2], Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 3, 1912(1912-12-03)[1][2], Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ տնտեսագետ, հրապարակախոս։ Տնտեսագիտության դոկտոր (1882)։

Ավետիք Արասխանյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1857(1857-02-13)[1][2]
ԾննդավայրՆերքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 3, 1912(1912-12-03)[1][2] (55 տարեկան)
Մահվան վայրԱխալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
ԳերեզմանԹիֆլիս[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՍտրասբուրգի համալսարան (1882)
Մասնագիտությունտնտեսագետ, հրապարակախոս, գրականագետ և հասարակական գործիչ
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց[1], Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1], Մշակ[1], Մուրճ[1][2] և Գևորգյան Հոգևոր Ճեմարան[1]

Կենսագրություն խմբագրել

Ավետիք Արասխանյանը ծնվել է 1857 թվականին Ագուլիս գյուղում[3]։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցներում, սկզբում Սուրբ Շմավոն եկեղեցու քահանա Տեր-Սիմոնի մոտ, ապա՝ Հայրապետ Քալանթարյանի, վանքի և 1867 թվականին հիմնված ծխական դպրոցներում։ 1876 թվականին ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը։ Ապրելով դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ, «Մշակի» աշխատակից Ստեփան Պալասանյանի մոտ՝ կապվում է թերթին, ծանոթանում Արծրունու հետ, մասնակցում խմբագրական ժողովներին, որոնցից մեկի ժամանակ ծանոթանում է Րաֆֆու հետ[4]։ 1876 թվականին մեկնում է արտասահման, երեք կիսամյակ սովորում Լայպցիգի համալսարանում, ապա մեկնում Փարիզ, այնուհետև՝ Գերմանիա, սովորում Ստրասբուրգի համալսարանում, ուսանում քաղաքատնտեսություն, վիճակագրություն, սոցիալական ուսմունքներ, պետական և գերմանական իրավունքներ։ 1882 թվականին ավարտում է համալսարանը՝ ստանալով տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։ Պրոֆեսոր Շմոլլերն առաջարկում է համատեղ աշխատել, սակայն Արասխանյանը վերադառնում է Թիֆլիս[4]։

1889-1900 թվականներին եղել է «Մուրճ» ամսագրի հիմնադիր-խմբագիր, 1909-1911 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, եղել է նաև Ախալքալաքի ծխական դպրոցի տեսուչ։

Երկեր խմբագրել

  • Ազգաբնակութիւնը եւ ազգաբնակչական շարժումները, Թիֆլիս, 1883 թ.:
  • Արեւելեան ազգերի հին պատմութիւնը, Թիֆլիս, 1891 թ.:
  • Հայ-վրացական յարաբերութիւնների մասին անցեալում, Թիֆլիս, 1898 թ.:

Գրականություն խմբագրել

  • Ավետիք Արասխանյան (Կյանքը և գրական-հրապարակախոսական գործունեությունը)։ Անանյան, Գառնիկ Գուրգենի, Կիրակոսյան, Վլադիմիր Աղասու, Երևան։ Հայաստան, 1987[5]։
  • Ավետիք Արասխանյան։ (Տնտեսագիտական հայացքների վերլուծություն) / Ռ. Ն. Սարինյան, Մասն. խմբ.՝ Ս. Շ. Զուրաբյան, Երևան։ Հայաստան, 1980[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 689.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  4. 4,0 4,1 «Խելքը կրթելով` կրթեք նաև ազգի ձեռքերը». Ավետիք Արասխանյան
  5. Անանյան Գառնիկ Գուրգենի (1987-01-01)։ Կիրակոսյան Վլադիմիր Աղասու, ed.։ Ավետիք Արասխանյան։ (Կյանքը և գրակ.-հրապարակախոս. գործունեությունը)։ Երևան: Հայաստան 
  6. «ASUE քարտարան, Ավետիք Արասխանյան»։ library.asue.am (hy-Armn)։ Վերցված է 2017-02-13 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 689