Կենտրոն (Երևանի վարչական շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենտրոն (այլ կիրառումներ)
Կենտրոն, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Այն ընդգրկում է քաղաքի կենտրոնական մասը, որտեղ էլ մեծ մասամբ գտնվում են առևտրական կենտրոններ, զվարճանքի համար նախատեսված վայրեր և այլն։
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | շրջան |
Մտնում է | Երևանի մեջ |
ԲԾՄ | 995 ± 1 մետր |
Ղեկավար | Ավետ Պողոսյան |
Հիմնական լեզու | հայերեն |
Բնակչություն (2015) | 125 700[1] |
Տարածք | 14,2 |
![]() | |
![]() | |
Հիմնադրված է | 1921 թ. |
Ժամային գոտի | UTC+4 |
yerevan.am/index.php?page=kentron |
2013 թվականի հունվարի 1-֊ի տվյալներով վարչական շրջանի բնակչությունը կազմում է 126.000 մարդ[2]։
Կենտրոն վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հետ[3]։
Շրջանը բաժանված է 6 թաղամասերի՝ Փոքր Կենտրոն, Նորագյուղ, Նոր Կիլիկիա, Այգեստան, Կոնդ և Ձորագյուղ։ Այստեղ է տեղակայված ՀՀ Ազգային ժողովը (Խորհրդարանը), ՀՀ Կենտրոնական բանկը, ՀՀ նախագահի նստավայրը և բազմաթիվ նախարարություններ։
ՊատմությունԽմբագրել
Երևանը, որպես վարչական կենտրոն, առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարում՝ Հայաստանը նվաճած թուրքմենական Կարա-կոյունլու ցեղի առաջնորդ Ջհանշահիօրոք: Նրա կատարած վարչական փոփոխություններից հետո Արարատյան աշխարհի մեծագույն մասն ընդգրկվեց մեկ կուսակալության մեջ, որի վարչական կենտրոն դարձավ Երևանը: Հետագայում՝ թուրք-պարսկական պատերազմներից հետո հաստատված պարսկական տիրապետության շրջանում, մինչև 19-րդ դարի սկիզբը, Երևանը Արևելյան Հայաստանի մեծ մասն ընդգրկող Երևանի խանության վարչական կենտրոնն էր: Այստեղ էին կենտրոնացված խանական ապարատն ու զորքի մեծ մասը: Երևանի խանը նշանակվում էր շահի կողմից և խանության սահմանային կարևոր դիրքի շնորհիվ գտնվում էր արտոնյալ վիճակում: Նրա նստավայրը Երևանի բերդն էր:
Ռուսական զորքերի և հայկական կամավորական ջոկատների կողմից Երևանը ազատագրելուց հետո, 827 թվականի հոկտեմբերի 6-ին, ստեղծվեց Ժամանակավոր վարչություն, որի անդամներն էին Երևանյան զորաբաժանման հրամանատար գեներալ Կրասովսկին, վիրահայոց թեմի առաջնորդ, հետագայում ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին և Երևանի բերդի պարետ, փոխգնդապետ Բորոդինը: Վարչությունը գոյություն ունեցավ մինչև 1828 թվականը[4]։
1828 թվականի մարտի 21-ին Նիկոլայ 1-ի հրամանագրով ստեղծվեց Հայկական մարզը, որի մեջ մտան Երևանի, Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը: Մարզի վարչությունը կազմված էր պետից, ոստիկանության և ֆինանսական հարցերով երկու խորհրդականներից (ազգությամբ ռուս), հայ և մուսուլման հասարակությունների կողմից ընտրված երկու ատենակալներից: Մարզի վարչական կենտրոնը Երևանն էր: Վարչության պետը նստում էր Երևանի բերդում: 1830-1838 թվականներին մարզը ղեկավարել է Բարսեղ Բեհբությանը (Վասիլի Բեհբութով):[4]
1840 թվականի ապրիլի 10-ին Անդրկովկասում կատարվեց վարչական փոփոխություն: Հայկական մարզը որպես առանձին վարչական միավոր վերացավ։Նրա տարածքները դարձան գավառներ: Երևանը դարձավ համանուն գավառի վարչական կենտրոնը:
1846թ. Անդրկովկասում կատարվեցին վարչական նոր փոփոխություններ`երկրամասը բաժանվեց չորս նահանգի: 1849 թվականի հունիսի 9-ի հրամանագրով ստեղծվեց Երևանի նահանգը` իր մեջ տարածքային առումով ընդգրկելով նախկին Հայկական մարզը և Ալեքսանդրոպոլի գավառը: Նահանգն իր գոյությունը պահպանեց մինչև 1918 թվականը: Վարչական կենտրոնը Երևանն էր: Այստեղ էին գտնվում նահանգի ղեկավար կառույցները՝ նահանգապետի գրասենյակը, նահանգական վարչությունը, ռազմական վարչությունը, վիճակագրական կոմիտեն, դատարանը և դատախազությունը: Դրանցից յուրաքանչյուրն ուներ գործունեության իր հատուկ շրջանակը և ապարատը, որը հիմնականում ղեկավարվում էր ռուս պաշտոնյայի կողմից:[4]
Նահանգապետի գրասենյակը և վարչությունը գտնվել են Նահանգական կոչվող փողոցում (այժմ՝ Հանրապետության փողոց), ռուսական կլասիցիզմի ոճով կառուցված շենքերում,որոնք կանգուն են մինչ օրս:
Կենտրոն վարչական շրջանում գտնվող բազմաթիվ կառույցների պատմությունը վերագրվում է հին ժամանակներին: Հայկական աղբյուրներում քաղաքի մասին հիշատակումները հանդիպում են «Նամակների գրքում»: 607 թվականի փաստաթղթերից մեկում խոսվում է Երևանի հոգևորական Դանիելի մասին, ով Դվինի վեհաժողովի ժամանակ կաթողիկոս Աբրահամի պահանջով մերժեց քաղքեդոնական հավատքը: Հայտնի է, որ այդ ժամանակ Երևանում արդեն գոյություն ուներ մոտավորապես 6-րդ կամ 7-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին (ներկայումս այդ եկեղեցու փոխարեն «Մոսկվա» կինոթատրոնն է): Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում է գտնվում Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցին, որի պատերի գրությունները վերագրվում են 1264 թվականին[4]:
Ղաջարիների դինաստիայի ժամանակահատվածում Երևանը եղել է այն ժամանակի խոշոր քաղաքներից մեկը, բայց դրա սահմանները դուրս չէին գալիս ներկայիս Կենտրոնի սահամններից: Քաղաքը զբաղեցնում էր տարածքի 1,6 կմ², իսկ դրա այգիներն ու շրջակայքը զբաղեցնում էին մոտավորապես 28,9 կմ²: Քաղաքը բաժանվում էր 4 թաղամասերի. Կոնդ, Շարի, Թափա-բաշի և Դեմիր-բուլագ: Քաղաքում կային 1700 տուն, 850 խանութ, 8-9 մզկիթ, 7 եկեղեցի, 10 բաղնիք, 5 հրապարակ, 2 շուկա, 2 դպրոց: Մինչև մեր օրերը հասաց շինություններն են՝ 12-րդ դարի միջնադարի հայկական տաճարի զանգակատուն, 17-րդ դարի չորս փոքրիկ եկեղեցիներ, Գետառ գետի վրա 1644 թվականին և Հրազդան գետի վրա 1679 թվականին կառուցված կամուրջներ: Երևանի ամենախոշոր երկու մզկիթներն են եղել 1687 թվականին կառուցված Շիր-Մզկիթը, և 1776 թվականին՝ պասկական իշխանության վերջում կառուցված Կապույտ մզկիթը: Իր գեղեցկությամբ առանձնացող Կապույտ մզկիթը քաղաքի ամենախոշոր մզկիթն էր[4]:
Ռուս-պարսկական պատերազմների ժամանակ կարևոր ռազմական նշանակություն է ունեցել ներկայիս Կենտրոնում գտնվող Երևանի բերդը: 1804 թվականին ռուսական զորքը շրջապատես բերդը: Այս բերդը գրավել հաջողվեց 1827 թվականին: Սովետական կառավարության ժամանակ բերդը քանդվեց, քանի որ կոմունիստները չէին պահպանում պատմական ժառանգությունը և բարբարոսի նման ոչնչացրին այն[4]:
Դառնալով Սովետական միության անդամ՝ 1920-1921 թվականներին Երևանը եղել է ԽՍՀՄ առաջին քաղաք: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի «Երևանի վերջնական նախագիծը», որն իսկզբանե նախատեսված էր 150.000 բնակչի համար, հաստատվեց 1924 թվականին: Թամանյանը համախմբեց ազգային ավանդույթներն ու ժամանակակաից քաղաքային շինություններն ու քաղաքաշինության սկզբունքները: Նրա դիզայնը իրենից ներկայացնում է կլոր ճառագայթաձև կազմվածք: Սակայն կենտրոնի որոշ պատմական կառույցներ ոչնչացվեցին: Ոչնչացման ենթարկվեցին հիմնականում կրոնական շինությունները՝ եկեղեցիներ, մզկիթներ, ինչպես նաև բերդը, բազմաթիվ բաղնիքներ, շուկաներ[4]:
Շատ տարիներ շարունակ Կենտրոնը եղել է Երևանի ամենազարգացած և ամենաբարեկարգ շրջանը: Կրթական, մշակութային և հետազոտական հաստատությունները կենտրոնացված են հենց այստեղ[4]:
Երևան քաղաքի կենտրոնի 1986-1990 թվականների հատակագիծԽմբագրել
1985 թվականի ապրիլի 18-ին ԽՄԿԿ ԿԿ-ն և ԽՍՀՄ կառավարությունն ընդունեցին «1986-1990 թվականների Երևան քաղաքի քաղաքային տնտեսության հետագա զարգացման միջոցառումների մասին» համատեղ որոշումը: Այդ որոշմամբ նախատեսվում էր Երևանի քաղաքային տնտեսության մեջ կատարել ավելի քան հինգ միլիարդ ռուբլու (2 հանրապետական բյուջե) կապիտալ ներդրումներ:
Նախապատրաստվում էին արտադրական օբյեկտների, մագիստրալային ջերմոցանցերի կառուցման, վերակառուցման և ընդլայնման, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքի օդային և ջրային ավազանների աղտոտումը կանխելու միջոցառումները: Այդ որոշումը նոր փուլ էր նշանավորում մայրաքաղաքի կյանքում: 1986-1990 թվականներին նախատեսվում էր կառուցել`
- բնակելի տարածություն` 2 մլն 300.000 քառակուսի մետր (30 %-ով ավելի, քան 1981-1985 թվականներ)
- բնակելի մակերես` 1 մլն 240 հազար քառակուսի մետր (75 %-ով ավելի, քան 1981-1985 թվականներ)
- դպրոցներ` 32 հազար տեղով (3 անգամ ավելի, քան 1981-1985 թվականներ)
- նախադպրոցական հիմնարկներ` 24.600 տեղով (2 անգամ ավելի, քան նախորդ հնգամյակում)
- պիոներական նոր պալատներ
- Գեղագիտական դաստիարակության նոր կենտրոն
- հիվանդանոցներ` 2700 մահճակալով
- պոլիկլինիկաներ` 7050 հաճախումով
- հյուրանոցներ` 1500 տեղով
- նոր կինոթատրոններ` 2000 տեղով
- հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի համերգային ստուդիայի նոր շենք
- Բարեկամության տուն
- Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի նոր շենք
- Օղակաձև զբոսայգում Երևանի կրկեսի նոր շենք
- Օպերային թատրոնի շենքին հարող խաչմերուկում հայկական մարմարների բոլոր տեսակներից տեղադրել մարմարյա աստղ
- Երևան–Հրազդան մոնոռելսային ճանապարհ` մագնիսային բարձիկների վրա
- ճոպանուղի
- ճանապարհ դեպի Մարզահամերգային համալիր
- հանգստի գոտի` քաղաքի հյուսիսային սահմաններից մինչև Երևանյան լիճ, ակտիվ հանգստի համալիր
- Մանկական հրաշքների աշխարհ` Հրազդանի կիրճում երեխաների հանգստի և զվարճանքի կենտրոն
- շարունակել մետրոյի երկրորդ հերթի շինարարությունը
- բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ Երևան մուտք գործող ճանապարհների հանգուցային տարածքներում
- բնակչության կենսագործունեության մնացորդները բիոպարարտանյութերի վերամշակելու կայան (Աերացիա)[5]:
ԿառավարությունԽմբագրել
Կենտրոն վարչական շրջանի կառավարման ձևը նման է Երևանի մնացած շրջաններից: Կառավարման շենքը գտնվում է Տերյան 44 հասցեի վրա: Տարածաշրջանի ներկայիս ղեկավարը Վիկտոր Մնացականյանն է :
Տեսարժան վայրերԽմբագրել
Փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներԽմբագրել
- Աբովյան փողոց
- Հյուսիսային պողոտա
- Մաշտոցի պողոտա
- Սայաթ-Նովայի պողոտա
- Մարշալ Բաղրամյան պողոտա
- Հանրապետության հրապարակ
- Ազատության հրապարակ
- Շառլ Ազնավուրի հրապարակ
- Սիրահարների զբոսայգի
- Շահումյանի զբոսայգի
- Միսաք Մանուշյանի անվան այգի (նախկինում՝ Մաշտոցի պուրակ)
ԶբոսայգիներԽմբագրել
Անգլիական այգին ստեղծվել է 1860 թվականին և մինչև 1920 թվականը եղել է Երևանի միակ հասարակական այգին: 1910 թվականին այն բավականին բարեկարգվեց: Այն բանից հետո, երբ Հայաստանը Սովետական միության մաս կազմեց, զբոսայգին Բակինի համայնքի պատվին վերանվանվեց: ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո այգին ստացավ իր այժմյան անվանումը: Այգում կան բազմաթիվ հուշարձաններ և ջրային օբյեկտներ:
Օղակաձև զբոսայգին, որը 2005 թվականից ի վեր հայտնի որպես Երիտասարդական այգի, ձգվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարից մինչև Պոպլավոկ լիճ: Այն աղեղի նման շրջանցում է շրջանի կենտրոնական հատվածը, ինչի պատճառով էլ ստացել է իր անվանումը: Այս այգում կան շատ արձաններ, այդ թվում՝ Ալեքսանդր Գրիբոեդով, Անդրանիկ Օզանյան, Վարդան Մամիկոնյան, Եղիշե Չարենց, Տիգրան Պետրոսյան, Միքայել Նալբանդյան, Արմեն Տիգրանյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերջան:
Սիրահարների այգին գոյություն ունի 18-րդ դարից և զբաղեցնում է 2.5 հեկտար տարածք: Այգին իսկզբանե Կոզերն թաղամասի պատվին կոչվում էր «Կոզերն այգին»: 1949 թվականին այգին վերանածագծվեց և անվանվեց Պուշկինի այգի: 1970-ական թվականներին այն վերանվանվեց Ընկերության այգի՝ ի պատիվ Սովետական միության երկրների ընկերության: ԽՍՀՄ-ի փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո Երևանի քաղաքային խորհուրդը որոշեց այգուն տալ այժմյան անվանումը, քանի որ այն հայտնի վայր էր դարձել սիրահարների զբոսանքի համար: 2005-2008 թվականներին այգին վերանածագծվեց ըստ ֆրանսիա-շվեյցարիական ճարտարապետ Պյեր Ռամբախի (1925—2003): Կան բացօդյա սրճարաններ և 215-տեղանոց ամֆիթատրոն, որտեղ ցուցադրվում էն ֆիլմեր, համերգներ և ցուցադրություններ են կազմակերպվում: 2010 թվականին այստեղ Գևորգ Էմինի արձանը:
Ծիծեռնակաբերդի համալիրը կառուցվել է 1965 - 1968 թվականների ընթացքում Ծիծեռնակաբերդի լեռան վրա Հրազդան գետի վրա ի հիշատակ 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության: 1990-ական թվականներին կառուցվեց ստորգետնյա թանգարան և մեմուարային պատ:
Խաչատուր Աբոյվանի անվան պուրակը անվանվել է հայ նոր գրականության հոր՝ Խաչատուր Աբովյանի պատվին: Այն կազմված է եռանկյունաձև կանաչ գոտուց, որի մեջտեղում էլ գտնվում է գրականագետի արձանը:
Միսաք Մանուշյանի այգին գտնվում է շրջանի կենտրոնում: Նախկինում հայտնի որպես Մաշտոցի պուրակ, 2012 թվականին այգին դարձավ Երևանի պատմական հուշարձանների և կանաչ գոտիների ոչնչացման դեմ քաղաքացիական բողոքի հավաքատեղի: 2013 թվականին այգին ստացավ իր այժմյան անվանումը:
Ծիծեռնակաբերդի տեսքը վերևից
Մարտիրոս Սարյանի հուշարձանը Ֆրանսիական այգում
Մշակույթի և արվեստի հաստատություններԽմբագրել
Հայաստանի ազգային գրադարանը հիմնվել է 1832 թվականին: Նեոկլասիցիստական գլխավոր շինությունը կառուցվել է 1939 թվականին ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի:
Հայաստանի ազգային պատկերասրահը համարվում է Հայաստանի արվեստի ստեղծագործությունների ամենամեծ հավաքածուն: 1977 թվա կանին կառուցված շենքը նախագծվել է Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարափյանի կողմից: 1921 թվականին հավաքածուի հիմք հանդիսացան հայ նկարիչների տասնյակ աշխատանքներ: Հավաքածուն այժմ ներառում է ավելի քան 26000 ստեղծագործություններ՝ սկսած հին ուրարտական որմնանկարներից և միջնդարի հայկական եկեղեցական արվեստից ավարտած ժամանակակից հայկական, ռուսական և արևմտաեվրոպական նկարիչների աշխատանքներով:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կառուցվել է ըստ Ալեքսանդր Թամանյանի նախագծի և բացվել է 1933 թվականի հունվարի 20-ին: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կան 2 դահլիճներ. Արամ Խաչատրյանի անվան 1400-տեղանով համերգային սրահը և Ա. Սպենդարյանի՝ 1200-տեղանոց բալետի ազգային թատրոնը:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Արամ Խաչատրյանի տունն է: Բազմահարկ շինությունում կա համերգային դահլիճ Բեհշտեյնի դաշնավուրով, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բազմաթիվ համերգներ:
Մադենադարանը հայկական հին ձեռագրերի կենտրոնական արխիվ է: Հավաքածուն սկսվել է կաթոլիկ եպիսկոպոսի արխիվից Էջմիածնի մայր տաճարում: Սովետական իշխանությունը 1920 թվականին սեփականազրկեց նրան և հավաքածուն բերվեց Մոսկվա: 1939 թվականին արխիվը բերվեց Երևան: 1945-1957 թվականներին արխիվի համար կառուցվեց նոր կառույց: Այն պահպանում է 170000 ձեռագրեր և 30000 այլ փաստաթղթեր: Միայն հայկական հավաքածուն ներառում է 2500 ձեռագրեր:
Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն բացվել է 1935 թվականի հունիսի 1-ին: Վարիա Ստեփանյանը եղել է թատրոնի առաջին տնօրենը: 1938 թվականին տիկնիկային թատրոնը անվանվեց ի պատիվ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի: 1950 թվականին տիկնիկային թատրոնը փակվեց, բայց 1957 թվականի հուլիսի 27-ին մեկ այլ վայրում այն կրկին բացվեց: 1975 թվականից թատրոնը գնտվում այժմյան վայրում՝ Սայաթ-Նովայի պողոտայում:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը բացվել է 1977 թվականին: Պատերը զարդարված են հայկական ավանդական զարդանախշերով: Հետևամասում կա շատրվաններով մեծ ջրավազան: Կոնսերվատորիայում կա 200-տեղանոց համերգային դահլիճ բարձակային առաստաղով և երգչախումբը և հանդիսատեսը իրարից առանձին չեն: Ներքին պատերն ու ջահերը նածագծվել են Ստեփան Քյուրքջանի կողմից: Երգեհոնը մշակվել է ըստ 17-րդ դարի հոլանդական երգեհոնի: 4000 փողից կազմված գործիքը տեղադրվել է 1979 թվականին և վերանորոգվել 2007 թվականին:
Հայաստանի պատմության թանգարանը հիմնվել է 1919 թվականի սեպտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից և բացվել է 1920 թվականի օգոստոսի 20-ին: Այն ունի ճարտարապետության, դրամագիտության, ազգագրության, ժամանակակից պատմության և վերականգնման ամբիոններ: Բնօրինակ հավաքածուն ներառում էր 15289 տարր: 1935 թվականին բացվեց 2 թանգարան. այժմյան Հայաստանի ազգային պատկերասրահը և Եղիշե Չարենցի գրականության և արվեստի ժամանակակից թանգարան: Հանրապետության հրապարակում այժմյան կառույցի շինարարական աշխատանքները սկսվեցին 1950-ական թվականներին և 1977 թվականին ավարտվել է Ազգային պատկերասրահի կառուցման ավարտով: 1978 թվականին ստեղծվեց ազգագրության Կառավարական թանգարանը: Հավաքածուն 2018 թվականի դրությամբ ներառում է 201000 տարր:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը գտվնում է Կասկադից ոչ հեռու: Թանգարանի հիմնադրամը հիմնվել է 2002 թվականին: 2009 թվականի նոյեմբերին թանգարանում նրա հիմնդիրի ցանկությամբ բացվում է մեծ ցուցահանդես: Հիմնական ցուցանմուշները եղել են ժամանակակից արվեստի հավաքածուից: Ցուցահանդեսի հետ մեկտեղ իրականացվում են լեկցիաներ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգների և բազմաթիվ կրթական առաջարկություններ: Ներսում ցուցադրված են Cafesjian Սաֆարի-քանդակագործությունները:
Նաիրի կինոթատրոնը Երևանի ամենահին կինոթատրոնն է: 1926 թվականին այստեղ ցուցադրվել է առաջին սովետական հայկական ֆիլմը՝ Սառեն: Ներկայիս շենքը կառուցվել է 1952-1954 թվականներին Ալեքսանդր Թամանյանի նախաձեռնությամբ և ունի երկու դահլիճ: Սա ըստ մեծության երկրորդ կինոթատրոնն է Երևանում:
Երևանի կրկեսը կառուցվել է 1930-ական թվականներին այն վայրում, որտեղ ժամանակավոր գործում էր փայտե շրջիկ կրկեսը: Առաջին կառույցը կառուցվեց 1939 թվականին, որը վերափոխվեց 1962 թվականին: 2011 թվականին կրկեսը լուրջ վերանորոգման կարիք ուներ, 2012 թվականին կրկեսը պայթացրին, 2014 թվականից սկսվեցին շինարարական աշխատանքները: Կրկեսի բարձրությունը կազմում է 21 մ: Կա 1700 հանդիսատեսի տեղ:
Կասկադ համալիրը աստիճանների մոնումենտալ համալիր է, Այն կառուցվել է 1971 թվականին և մասամբ վերջացվել է 1980 թվականին: Շինարարության երկրորդ փուլի ժամանակ՝ 2002-2009 թվականներին հիմնվեցին արվեստի կենտրոնը:
Վերնիսաժը արվեստի շուկա է, որը բաց է շաբաթ և կիրակի օրերին: Շուկայում հիմնականում ներկայացված են տարատեսակ ազգային ստեղծագորգությունների ապրանքներ՝ գորգեր, ձեռքի աշխատանքներ, հուշանվերներ, նկարներ:
ՏաճարներԽմբագրել
ՏրանսպորտԽմբագրել
ՄետրոԽմբագրել
Կենտրոն վարչական շրջանում գտնվում է Երևանի մետրոպոլիտենի 4 կայաններ՝ Մարշալ Բաղրամյան, Երիտասարդական, Հանրապետության հրապարակ և Զորավար Անդրանիկ: Երևանյան մետրոյի առաջին սկզբնական հատվածը (1981 թվական մարտի 7) ամբողջությամբ գտնվում էր այս շրջանում:
ԵրկաթուղիԽմբագրել
Կենտրոնում չկան երկաթգծեր: Ամենամոտը քաղաքային երկաթուղային կայարանն է:
Հրազդանի կիրճում տեղակայված է մանկական երկաթուղին, ներկայումս այն գտվնում է բարձիթողի վիճակում:
ԿրթությունԽմբագրել
ԴպրոցներԽմբագրել
Կենտրոնում կան 20 դպրոցներ[6]:
ԲՈւՀԽմբագրել
Կենտրոնի տարածքում են գտվնում Հայաստանի նոր և հին բարձր ուսումնական հաստատությունների մեծ մասը.
- Երևանի Պետական Համալսարան
- Հայաստանի ճարտարապետական և շինարարական համալսարան
- Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարան
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Այստեղ է տեղակայված նաև երկրի գլխավոր գիտական հաստատությունը՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի մեկի դրությամբ»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9
- ↑ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայություն
- ↑ Տեղեկություն Կենտրոն վարչական շրջանի մասին Երևանի քաղաքապետարանի կայքէջում
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Հակոբյան Թ.Խ., Երևանի պատմությունը, մաս 3-րդ, Երևան, 1959 թվական
- ↑ Կարեն Դեմիրճյանի թանգարանի արխիվային նյութեր
- ↑ Школы на интерактивной карте Еревана