Էրեբունի (վարչական շրջան)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեբունի (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Էրեբունի
2014 Erywań, Erebuni, Widok z twierdzy Erebuni (11).jpg
Էրեբունի շրջանի համայնապատկերը համանուն ամրոցից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակԵրևանի վարչական բաժանում
Մտնում էԵրևան
Վարչական շրջանի ղեկավարՀակոբ Բալայանը
Բնակչություն126 100 մարդ (2015)[1]
Տարածք48 կմ²
Yerevan-Districts-hy-Erebuni-District.svg
Հիմնադրված է1939 թ.
yerevan.am/am/districts/erebuni/

Էրեբունի շրջան, շրջանի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ընդգրկում է քաղաքի հարավարևելյան հատվածը՝ զբաղեցնելով 4880 հեկտար տարածք։

Սահմանակից է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Շենգավիթ և Նուբարաշեն վարչական շրջաններին, ինչպես նաև Հայաստանի Կոտայքի և Արարատի մարզերին։ Համաձայն 2015 թվականի վիճակագրական տվյալների՝ շրջանն ունի 126.100 բնակիչ[2]։

Ներկայումս Էրեբունու շրջանի ղեկավարն է Հակոբ Բալայանը[3]։

Ընդհանուր բնութագիրԽմբագրել

Էրեբունին ունի 48 կմ² տարածք (Երևանի քաղաքի ընդհանուր տարածքի 21.52 %-ը), որից 29 կմ² զբաղեցնում են բնակելի կամ առևտրային շենքեր, շինությունները։ Էրեբունին Երևանի ամենամեծ թաղամասն է։ Այն ոչ ֆորմալ կերպով բաժանվում է փոքր շրջանների, ինչպիսիք են Էրեբունի թաղամասը, Նոր Արեշը, Սարթաղը, Վարդաշենը, Մուշավանը, Վերին Ջրաշենը և Նոր Բուտանիան։ Սասունցի Դավիթ հրապարակը մետրոյի կայարանի հետ միասին կազմում է թաղամասի հիմքը։ Թաղամասի հիմնական փողոցներն են՝ Էրեբունի փողոցը, Սասունցի Դավիթ փողոցը, Ազատամարտիկների փողցը, Իվան Այվազովսկու փողոցը, Դավիթ Բեկ փողոցը, Արին Բերդ փողոցը, Արցախի պողոտան և Մովսես Խորենացու փողոցը։

Էրեբունին Երևանի խոշոր արդյունաբերական թաղամասն է` մեծ գործարաններով։

Երևանի կենտրոնական գերեզմանատունը, ինչպես նաև ռազմական գերեզմանատունը գտնվում են Էրեբունի թաղամասում։

Թաղամասի բնակչության տրանսպորտային կարիքները բավարարելու համար նախատեսված է Սասունցի Դավիթ մետրոյի կայարանը, իսկ Երևանի երկաթուղային կայարանը գտնվում է շրջանի Սասունցի Դավիթ հրապարակում։ Էրեբունում գտնվում է նաև Երևանի կենտրոնական բանտը, որը հայտնի է որպես «Էրեբունի քրեակատարողական հիմնարկ»։

Էրեբունի պետական արգելոցը, որը ստեղծվել է 1981 թվականին, գտնվում է Երևանի կենտրոնից մոտ 8 կմ հեռավու՝ Էրեբունի շրջանի շրջակայքում՝ ծովի մակարդակից 1300-1450 մ բարձրության վրա։ Արգելոցը զբաղեցնում է 120 հեկտար տարածք, հիմնականում բաղկացած է կիսաեզրափակված լեռներից։

2016 թվականի դրությամբ թաղամասի բնակչության թիվը կազմում է 126.500 մարդ։

ՊատմությունԽմբագրել

Հին պատմությունԽմբագրել

 
Սարի թաղ թաղամասը Էրեբունիում

Հնագիտական վկայությունները ներկայացնում են, որ Էրեբունի ռազմական ամրոցը հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին Արգիշտի արքայի հրամանով Արին-Բերդ լեռան ժամանակակից Էրեբունի վարչական շրջանում։ Արգիշտի 1ը հիմնեց բազմաթիվ նոր բնակավայրեր դրանցից նշանավոր էր ք ա 782թ Արին լեռան վրա կառուցված էրեբունին։

ԲնակչությունԽմբագրել

2011 թվականի մարդահամարի տվյալներով թաղամասում բնակվում էր 123.092 բնակիչ (Երևան քաղաքի բնակչության 11.61%-ը)։ Ըստ 2016 թվականի պաշտոնական վիճակագրական տվյալների թաղամասի բնակչությունը կազմել է շուրջ 126,500 մարդ ։

 
Հուշահամալիր «Զինվորական գերեզմանոց», կենտրոնական գերեզմանատուն, 1941 թ., 1982 թ., ճարտ.՝ Ռ. Ներսիսյան, Գ. Յոլյան, Ս. Մանուկյան, քանդ.` Յուրի Սամվելյան, Գ. Հովսեփյան

ՏրանսպորտԽմբագրել

Շենգավիթ շրջանի տրանսպորտը հիմնականում հիմնված է ավտոբուսներից, տրոլեյբուսներից, մետրոյից։ Էրեբունում գտնվում է «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանը, որը գործում է 1981 թվականի մարտի 7-ից։

 
Էրեբունի

Հայկական երկաթուղու Երևանի երկաթուղային կայարանը գտնվում է Էրեբունիում (հիմնադրված 1902 թվականին)։ Այն կապում է Երևանը հետևյալ ուղղություններով՝

Երևան - Բաթումի,

  • Երևան - Թբիլիսի,
  • Երևան - Գյումրի,
  • Երևան - Արարատ,
  • Երևան - Արաքսի Մյասնիկյան երկաթուղային կայարան,
  • Երևան - Երասխ և այլն։

Էրեբունի թաղամասում գտնվում է Երևանի երկրորդ օդանավակայանը՝ Էրեբունի օդանավակայանը։ Անկախությունից ի վեր «Էրեբունին» հիմնականում օգտագործվում է ռազմական կամ մասնավոր թռիչքների համար։

ԿրթությունԽմբագրել

 
Արգիշտի Ա արքայի քանդակը Էրեբունիում

2016-2017 թվականի դրությամբ թաղամասը ունի 23 հանրակրթական դպրոց, 3 մասնավոր դպրոց, ինչպես նաև 2 մասնագիտական դպրոց և նաև հատուկ կարիքներով երեխաների համար։ Կա նաև Միքայել Մալունցյանի անվան գեղարվեստի դպրոցը և Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը։

ՍպորտԽմբագրել

«Էրեբունի» ֆուտբոլային ակումբը մարզադաշտ է դուրս է եկել 1992 թվականից մի քանի ընդմիջումներով։ Այն ներկայումս հանդես է գալիս Հայաստանի Առաջին լիգայում։

Միջազգային հարաբերություններԽմբագրել

Էրեբունի վարչական շրջանի վարչակազմը պաշտոնական համագործակցություն ունի հետևյալ քաղաքի հետ՝

 
Վարդավարի լիճը Էրեբունիում

ԾանոթագրություններԽմբագրել