Ցոլակ Խանզադյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խանզադյան (այլ կիրառումներ)
Ցոլակ Խորենի Խանզադյան (մարտի 23, 1886, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 19, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Ցոլակ Խանզադյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 23, 1886 |
Ծննդավայր | Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 19, 1935 (49 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Գերեզման Ցոլակ Խանզադյանի |
Մասնագիտություն | գրականագետ, թարգմանիչ և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1905) և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1912) |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Ցոլակ Խանզադյան Վիքիդարանում | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Ղարաքիլիսա քաղաքում։ 1905 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, 1912 թվականին՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մի քանի տարի ապրել է Բաքվում, մասնակցել տեղի գրական-մշակութային կյանքին։ Բաքվում աշխատակցել է «Գործ» ամսագրին և «Բաքվի ձայն» թերթին, մասնակցել տեղի հայկ. համայնքի գրական-մշակութային կյանքին։
Գրական պրոցեսին բուռն մասնակցություն է ունեցել 1910-1920-ական թթ.՝ հիմնականում հանդես գալով մարքսիստական գրականագիտության դիրքերից։ Այս շրջանում է գրել «Ակամա Հերոստրատները» (1913), «Րաֆֆիի գեղարվեստական հայացքները» (1913), «Քննադատության իրավունքը» (1913), «Ռեալիզմը թատրոնում» (1913), «Ալեքսանդր Ծատուրյան» (1917), «Միքայել Նալբանդյանի «Դիվանի» առթիվ» (1933) և այլ հոդվածներ (մի մասը՝ «Գրասեր» կեղծանվամբ), որոնք կարևոր ներդրում են հայ գրականագիտության մեջ։ Րաֆֆու, Նալբանդյանի, Ծատուրյանի, Թումանյանի ստեղծագործություններին տրված Խանզադյանի բնութագրումները հայ գրականագիտական մտքի լավագույն արտահայտություններից են։
1921 թվականին հրավիրվել է Երևան, նշանակվել նորաստեղծ համալսարանի հասարակական ֆակուլտետի դեկան, ապա եղել է ռուս և անտիկ գրականության ամբիոնի վարիչ։ 1922 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանում, եղել է համալսարանի ռուս գրականության ամբիոնի վարիչը։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է Լենինի երկերի թարգմանությամբ։ Մահացել է 1935 թվականին Մոսկվայում, թաղվել է Երևանում, Կոմիտասի անվան պանթեոնում[1]։
Ց. Խանզադյանի երկերի մատենագրությունԽմբագրել
- Հոդվածների ժողովածու, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 276 էջ։
Ց. Խանզադյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)Խմբագրել
- Վ. Ի. Լենին, Ինչ անել, Երևան, 1939։
- Վ. Ի. Լենին, Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երևան, 1939։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 221
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 12)։ |