Երկիր Նաիրի

Վահան Տերյանի գիրք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկիր Նաիրի (այլ կիրառումներ)

«Երկիր Նաիրի», շարքը Վահան Տերյանը գրել է 1913-1916 թվականներին։ Այս շարքի գործերի մեծ մասը տպագրվել է մամուլում։ Այս շարքում նկարագրվում են բանաստեղծի հայրենասիրական ապրումները։ Շարքը կոչել է «Երկիր Նաիրի» ի պատիվ Հայաստանի հնագույն անվանումներից մեկի։ Վահան Տերյանը եղել է ճշմարիտ հայրենասեր։ 1910-ական թվականներին՝ Առաջին աշխարհամարտի սկզբին, 1915 թվականին, երբ Թուրքիան Հայաստանում իրականացրեց Մեծ եղեռնը, Տերյանը կանգնեց իր ժողովրդի կողքին և գրեց նրանց ցավի ու ապրումների մասին։ «Օ՜, հայրենիք դառն ու անուշ»,- ասում է նա խոնարհվելով իր ժողովրդի սրբազան հիշատակի առջև։ Տերյանը հավատում էր Հայաստանի հարությանը և այդ պատճառով էլ օգտագործել է եգիպտական բուրգերի և Փյունիկի խորհրդանիշները. բուրգերն անգամ փոշի կդառնան, իսկ Փյունիկը կհառնի։ Իսկ նրա հույսերի բարձրագույն խորհրդանշանը Արարատ լեռն է, որը հավատ է ներշնչում։ Հենց այս շարքում է, որ միավորվում են բանաստեղծի ճակատագիրը և երկրի բախտը։

Երկիր Նաիրի
ՀեղինակՎահան Տերյան
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1913-1916 թթ.
ՎիքիքաղվածքԵրկիր Նաիրի

Բնաբան

խմբագրել

Շարքն ունի բնաբան՝ «Սիրում եմ հայրենիքս, բայց արտասովո՜ր սիրով...», որը Միխայիլ Լերմոնտովի «Հայրենիք» բանաստեղծության առաջին տողն է։

Բովանդակություն

խմբագրել
  1. «Որպես Լայերտի որդին, որպես»
  2. «Այնպես անխինդ են և նման լացին»
  3. «Իջնում է գիշերն անգութ ու մթին»
  4. «Հայրենիքում իմ արնաներկ»
  5. «Դու հպարտ չես, իմ հայրենիք»
  6. «Մշուշի միջից, - տեսի՜լ դյութական»
  7. «Կարծես թե դարձել եմ ես տուն»
  8. «Այստեղ է լացել իմ մայրը»
  9. «Քեզ կմնա միշտ օտար»
  10. Վյաչեսլավ Իվանովին («Վարդավառի վարդերը վառ»)
  11. «Մի՞թե վերջին պոետն եմ ես»
  12. «Հիշում եմ՝ ինչպես այն ուշ»
  13. «Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված»
  14. «Բարակիրան նաիրուհին ինձ ժպտաց»
  15. Արարատին («Երկնասլաց ու թեթև»)
  16. «Չեմ դավաճանի իմ Նվարդին»
  17. «Երկիր Նաիրի, երազ հեռավոր»
  18. «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին»
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Երկիր Նաիրի հոդվածին

Աղբյուրներ

խմբագրել
  • Վահան Տերյան, Բանաստեղծություններ, Լիակատար ժողովածու, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1985։
  • Հայ գրականություն, 11-րդ դասարանի դասագիրք։