Կոմիտասի անվան պանթեոն

Երևանի զբոսայգի

Կոմիտասի անվան պանթեոն, զբոսայգի-գերեզմանատուն Երևանում, որտեղ ամփոփված են մշակույթի գործիչներ և անվանի հասարակական-քաղաքական գործիչներ։ Պանթեոնում են թաղված նաև Մարտիրոս Սարյանի[Ն 1], Ավետիք Իսահակյանի[Ն 2], Ստեփան Զորյանի[Ն 3] կանայք[1]։

Պանթեոն
Կոմիտասի անվան պանթեոն
Պանթեոնի մուտքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՔաղաքԵրևան
Հիմնադրման թվական1936 թվական
ԿարգավիճակԳործող
🌐hush.am/index.php?route=product/hushsearch&gcemetery=Komitas%20Pantheon
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Զբոսայգու տարածքը մինչև 1930-ական թվականների կեսերը եղել է «Մլեր» գերեզմանատունն ու նրա մատուռը[2]։ Այսօր, դրանից պահպանվել է միայն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատվածը։ 1930-ական թվականներին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմտեի որոշմամբ գերեզմանատունը փակվում է, իսկ տեղում՝ ամայի տարածքում, հիմնադրվում է զբոսայգի, որի մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվում է արվեստի գործիչների գերեզմանատան։ 1936 թվականին՝ մահից մեկ տարի անց, այստեղ է տեղափոխվում Կոմիտասի աճյունը[1]։

1969 թվականին Ստեփան և Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ, կառուցվում են տուֆակերտ, քանդակազարդ հյուսիսային պատն ու միջնապատը։ Պանթեոնը հիմնապես նորոգվել է 2005 թվականին[2]։

Պանթեոնում թաղվածներ խմբագրել

Կինոյի և թատրոնի գործիչներ խմբագրել

  • Հովհաննես Աբելյան (1865-1936), թատրոնի դերասան։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1932)։ Ադրբեջանական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1932), Հայկական ԽՍՀ Աշխատանքի հերոս (1932)։
  • Խորեն Աբրահամյան (1930-2004), թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1980)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981)։
  • Վարդան Աճեմյան (1905-1977), դերասան, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1965)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951)։
  • Արուս Ասրյան (1904-1987), թատրոնի և կինոյի դերասանուհի։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1972)։
  • Վարդուհի Վարդերեսյան (1928-2015), թատրոնի և կինոյի դերասանուհի. ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1988)։
  • Հրաչյա Ղափլանյան (1923-1988), դերասան, թատերական ռեժիսոր, մանկավարժ. ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1971)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1978)։
  • Ստեփան Մանուկյան (1901-1930), ռեժիսոր, սցենարիստ։
  • Մհեր Մկրտչյան (1930-1993), թատրոնի և կինոյի դերասան, թատերական ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1984)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1978)։
  • Հրաչյա Ներսիսյան (1895-1961), թատրոնի և կինոյի դերասան. ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1956)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1941)։
  • Սոս Սարգսյան (1929-2013), թատրոնի և կինոյի դերասան, մանկավարժ։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1985)։
  • Վահրամ Փափազյան (1888-1968), թատրոնի և կինոյի դերասան, թատերական ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1956)։
  • Սերգեյ Փարաջանով (1924-1990), կինոռեժիսոր և սցենարիստ։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1990)։ Ուկրաինական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1990)։

Երաժիշտներ խմբագրել

  • Ալեքսանդր Հարությունյան (1920-2012), կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1970)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1949)։
  • Գոհար Գասպարյան (1924-2007), օպերային երգչուհի (լիրիկա-կոլորատուրային սոպրանո), մանկավարժ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984)։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1956)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1951)։
  • Գեղամ Գրիգորյան (1951-2016), օպերային երգիչ (տենոր)։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1985)։
  • Ստեփան Դեմուրյան (1872-1934), դիրիժոր, կոմպոզիտոր։
  • Օհան Դուրյան (1922-2011), դիրիժոր և կոմպոզիտոր։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական արտիստ (1967)։
  • Արամ Խաչատրյան (1903-1978), կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական-երաժշտական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1954)։ Ստալինյան չորս (1941, 1943, 1946, 1950), Լենինյան (1959) և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր (1971)։ Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963)։
  • Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան) (1869-1935), կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք, երգիչ և երգչախմբային դիրիժոր։
  • Օֆելյա Համբարձումյան (1925-2016), երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1959)[3]։
  • Վասիլ Ղորղանյան (1865-1934), երաժշտագետ։ Հայկական ԽՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ (1934)։
  • Ռոմանոս Մելիքյան (1883-1935), կոմպոզիտոր, հասարակական-երաժշտական գործիչ, խմբավար և երաժշտական մանկավարժ։
  • Սպիրիդոն Մելիքյան (1880-1933), կոմպոզիտոր, հասարակական-երաժշտական գործիչ, խմբավար։ Հայկական ԽՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ (1933)։
  • Էդուարդ Միրզոյան (1921-2012), կոմպոզիտոր, մանկավարժ, հասարակական գործիչ։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1981)։
  • Կոնստանտին Օրբելյան (1928-2014), կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար։ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ (1979)։
  • Ջիվան Գասպարյան (1928-2021), դուդուկահար և կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978): Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ։

Գրողներ և բանաստեղծներ խմբագրել

Նկարիչներ և ճարտարապետներ խմբագրել

  • Վրթանես Ախիկյան (1873-1936), նկարիչ։ Հայկական ԽՍՀ Մշակույթի վաստակավոր գործիչ (1935)։
  • Մարիամ Ասլամազյան (1907-2006), նկարչուհի։ ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչ (1990)։
  • Հակոբ Հակոբյան (1923-2013), նկարիչ։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական նկարիչ (1977)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1987)։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ (1988)։
  • Եղիշե Թադևոսյան (1870-1936), նկարիչ։ Հայկական ԽՍՀ Մշակույթի վաստակավոր գործիչ (1936)։
  • Ալեքսանդր Թամանյան (1878-1936), ճարտարապետ։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական ճարտարապետ (1926)։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1942)։
  • Թորոս Թորամանյան (1864-1934), ճարտարապետ և հնէաբան։ Հայկական ԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ (1933)։
  • Էդուարդ Իսաբեկյան (1914-2007), նկարիչ։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական նկարիչ։
  • Սարգիս Մուրադյան (1927-2007), գեղանկարիչ։ Հայկական ԽՍՀ Ժողովրդական նկարիչ (1977)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1976)։
  • Մարտիրոս Սարյան (1880-1972), գեղանկարիչ-բնանկարիչ, գրաֆիկ և թատերական նկարիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965)։ ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչ (1960)։ ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամ (1947)։ Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)։ Լենինյան (1965) և Ստալինյան մրցանակների (1941) դափնեկիր։
    • Լուսիկ Սարյան (1893-1974), Մարտիրոս Սարյանի կինը։
  • Ջիմ Թորոսյան (1926-2014), ճարտարապետ, Երևանի գլխավոր ճարտարապետ (1972-1982)։ ԽՍՀՄ Ժողովրդական ճարտարապետ (1988)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1977)։

Գիտնականներ խմբագրել

Քաղաքական գործիչներ խմբագրել

Մարզիկներ խմբագրել

  • Յուրի Վարդանյան (1956-2018), աշխարհահռչակ ծանրորդ, Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն[4]։
  • Ալբերտ Ազարյան (1929-2023), աշխարհահռչակ մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն[5]։

Պատկերասրահ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Սարյան Լուսիկ, 1893–1974
  2. Իսահակյան Սոֆյա, 1882– 1966
  3. Զորյան Սաթենիկ, 1901–1975

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայկական Հանրագիտարան». encyclopedia.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  2. 2,0 2,1 «yerevan.am | Պաշտոնական կայք | Զբոսայգիներ». www.yerevan.am. Վերցված է 2016 թ․ մարտի 27-ին.
  3. «Օֆելյա Համբարձումյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  4. «Յուրան երիտասարդ էր, իր գնալու ժամանակը չէր․ լեգենդար ծանրորդի վերջին հրաժեշտը».(չաշխատող հղում)
  5. «Ալբերտ Ազարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում». Սեպտեմբեր 07, 2023 12:51.