Գանձա (Նինոծմինդայի շրջան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանձա (այլ կիրառումներ)
Գանձա (վրաց.՝ განძანი - Գանձանի), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի շրջանում։ Գտնվում է Փարվանա լճի հարավային ափին, Նինոծմինդա քաղաքից 22 կիլոմետր հեռավորության վրա։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գանձա | |||
վրաց.՝ განძანი | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Նինոծմինդայի | ||
ԲԾՄ | 2020 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 2558[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,8 % | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Մշակույթ խմբագրել
Գանձայում է ծնվել հայ բանաստեղծ Վահան Տերյանը, գյուղագիր Ջավախեցին։ Տերյանի հայրական տանը ներկայումս գործում է թանգարան։ 1966 թվականից, յուրաքանչյուր տարի բնակավայրում մեծ հանդիսավորությամբ անց են կացվում Տերյանական օրերը, որին մասնակցում են քաղաքական և մշակութային գործիչների պատվիրակություններ Հայաստանից և Վրաստանից[2]։
Տնտեսություն խմբագրել
Խորհրդային տարիներին գյուղում գործում էր յուղի-պանրի գործարան, կար կարի ֆաբրիկայի մասնաճյուղ։ Բնակիչներն զբաղվում են հացահատիկային բույսերի և կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ երկու միջնակարգ դպրոց, գրադարան, մշակույթի տուն և հիվանդանոց։
Պատմական հուշարձաններ խմբագրել
Գանձայում և շրջակայքում պահպանվել են Սուրբ Հովհաննես մատուռը, Քյոռօղլու բերդը, Սուրբ Սարգիս կաթնաքարը, Սուրբ Կարապետ եկեղեցին (1859 թ.), Քանդած ժամը, XIX դարի կամուրջ և երկու այլ եկեղեցիներ, որոնցից մեկը հայկական է, իսկ մյուսը ասորական (XIII-XIV դարեր)։ Կառուցվել է Հայրենական Մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան։ Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է գյուղի բնակչության ջանքերով և մինչև հիմա համարվում է շրջանում նմանը չունեցող եկեղեցի,թե իր չափերով, թե ճարտարապետական կառուցվածքով։
Գյուղի բնակիչները գաղթել են 1830 թվականին` Էրզրումի վիլայեթից, Կարսից, Արդահանից և Սալմաստից։ Բնակչության հիմնական մասը սերում է Էրզրումի գավառի Կարճնկոց (Կռճնկոտ) գյուղից, որը ներկայումս գտնվում է Թուրքիայում և կոչվում է Եսիլովա։
Պատկերասրահ խմբագրել
-
Մշակույթի տունը
-
ՍԲ. Կարապետ եկեղեցի
-
Գանձան և Փոքր Աբուլ սարը
-
Կամուրջ Թափարվան գետի վրա
-
Ասորական եկեղեցին
Հայտնի անձինք խմբագրել
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 26 ივლისი 2016
- ↑ http://teryan.com/vt_PDFs/Nina_Harutiunyan.pdf
Արտաքին հղումներ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 685)։ |