Էդուարդ Թոփչյան (գրականագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Թոփչյան (այլ կիրառումներ)
Էդուարդ Ստեփանի Թոփչյան (հուլիսի 11, 1911 կամ 1911, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 3, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), քաղաքական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1942 թվականից, Հայաստանի Գրողների Միության նախագահ (1959-1975)։
Էդուարդ Թոփչյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 11, 1911 կամ 1911 |
Ծննդավայր | Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 3, 1975 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ և խմբագիր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1932) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Գրական թերթ, ԱրմՖԱՆ, ՀԳՄ և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ |
Պարգևներ | |
Զավակներ | Ալեքսանդր Թոփչյան |
Էդուարդ Թոփչյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Սուրմալուի գավառի Էվջիլար գյուղում։ 1932 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1935 թվականին ուսուցչություն է արել Երևանի դպրոցներում։ 1935-1938 թթ. սովորել է Լենինգրադի արվեստագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1938-1939 թվականներին եղել է «Գրական թերթի» խմբագրի տեղակալ, 1939-1941 թվականներին՝ Արմֆանի լեզվի և գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել հայրենական մեծ պատերազմին։ 1943-1944 թվականներին «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրն էր, 1944-1946 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության պատասխանատու քարտուղարը, 1946-1952 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա խորհրդային գրականության սեկտորի վարիչ, 1953-1954 թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրեն, 1954-1975 թվականներին՝ Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղար։
Եղել է ՀԽՍՀ IV-VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, 1967-1971 թվականներին՝ ՀԽՍՀ գերագույն սովետի նախագահ։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Նրա առաջաբանով են լույս տեսել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հայերեն թարգմանությունը և Լևոն Շանթի երկերի ժողովածուն[1]։
ՊարգևներԽմբագրել
- Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2)
- «Պատվո նշան» (2) շքանշան
Երկերի մատենագրությունԽմբագրել
- Վահան Տերյան, Երևան, Հայպետհրատ, 1945, 47 էջ։
- Հոկտեմբերը և հայ ժողովրդի ճակատագիրը, Երևան, «Միտք», 1965, 27 էջ։
- Վերածնունդ (ժողովածուի մեջ տեղ է գտել Էդ. Թոփչյանի «Արնաթաթավ գիրքը» հոդվածը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
- Երկեր երկու հատորով, գիրք 1, Վերածնության խորհուրդը, Երևան, «Սովետական գրող», 1977, 516 էջ։
- Հայ նոր գրականության պատմություն, հատոր 5 (գրքի «Լևոն Շանթ» գլուխը գրել է Էդ. Թոփչյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 1016 էջ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 200-201
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 212)։ |