Պյոտր Չայկովսկի

ռուս կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ և երաժշտական քննադատ
(Վերահղված է Չայկովսկի, Պ.ից)

Պյոտր Իլյիչ Չայկովսկի (ռուս.՝ Пётр Ильич Чайковский[9], ապրիլի 25 (մայիսի 7), 1840[1][2][3][…], Վոտկինսկ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[4] - հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1893[5][1][2][…], Մալայա Մորսկայա փողոց, 13, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6])[10], ռուս կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ և երաժշտական քննադատ։

Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (օգոստոսի 1, 2018) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)
Պյոտր Չայկովսկի
Բնօրինակ անունռուս.՝ Петръ Ильичъ Чайковскій և ռուս.՝ Пётр Ильич Чайковский
Ծնվել էապրիլի 25 (մայիսի 7), 1840[1][2][3][…]
Վոտկինսկ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն[4]
Երկիր Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1893[5][1][2][…] (53 տարեկան)
Մալայա Մորսկայա փողոց, 13, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6]
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Ժանրերսիմֆոնիա, օպերա, բալետ, դասական երաժշտություն և ռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, լիբրետիստ, դիրիժոր, պարուսույց, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար, ինքնակենսագիր, երաժշտական քննադատ, օրագրի հեղինակ, թարգմանիչ և համալսարանի դասախոս
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա և Վաշինգտոնի համալսարան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1865) և Իրավագիտության կայսերական ուսումնարան (մայիսի 12 (24), 1859)[7]
ԱմուսինԱնտոնինա Միլյուկովա[8]
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան
Ստորագրություն
Ստորագրություն
 Pyotr Ilyich Tchaikovsky Վիքիպահեստում

Լինելով ռոմանտիկ դարաշրջանի կոմպոզիտոր՝ Չայկովսկու մի քանի ստեղծագործություններ դասական երաժշտության ամենահայտնի գործերի շարքին են դասվում։ Դրանք ինչպես ռուսական, այնպես էլ համաշխարհային երաժշտական արվեստի չգերազանցված բարձունքներից են։

Առաջին ռուս կոմպոզիտորն էր, ում երաժշտությունը միջազգային ճանաչում ստացավ Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ հատկապես իր դիրիժորության ժամանակ։

Ալեքսանդր III կայսեր կողմից Չայկովսկին 1884 թվականին արժանացել է կենսաթոշակի[11][12]։

Իր ստեղծագործություններում Չայկովսկին բազմակողմանիորեն արտացոլել է անցյալ դարի երկրորդ կեսի ռուսական կյանքի տարբեր կողմերը, վարպետությամբ բացահայտել է հասարակ մարդու հուզաշխարհը, նրա ապրումներն ու ձգտումը դեպի երջանկությունը։

Չայկովսկու ստեղծագործական ժառանգությունը բազմաժանր է։

Չնայած իր երաժշտական զարգացվածությանը՝ Չայկովսկին կրթություն է ստացել պետական ծառայության աշխատանքի համար[13]։ Այդ ժամանակ Ռուսաստանում երաժշտական կարիերայի համար շատ քիչ հնարավորություն կար, և բացի այդ հանրային երաժշտական կրթություն ստանալու համակարգ չկար։ Երբ հնարավորություն եղավ երաժշտական կրթություն ստանալու, նա ընդունվեց Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան, որն ավարտեց 1865 թվականին։

Չայկովսկու երաժշտության գլխավոր առանձնահատկություններից մեկը նրա մեղեդայնությունն է։ Լայնահուն և արտահայտիչ մեղեդիները հնչում են ոչ միայն նրա վոկալ ստեղծագործություններում, այլև նրա գործիքային ստեղծագործություներում։ Կոմպոզիտորն իր ստեղծագործություններում լայնորոն օգտագործել է ռուսական ժողովրդական երգը։

Չնայած իր բազմաթիվ հայտնի հաջողություններին՝ Չայկովսկու անձնական կյանքը լի էր ճգնաժամերով և դեպրեսիաներով, որոնք ազդել են նրա հոգեվիճակի վրա։ Մորից հեռու, գիշերօթիկ դպրոցում սովորելը, այնուհետև մոր վաղաժամ մահը խոլերայից 1854 թվականին[14], մտերիմ ընկերոջ և կոլեգայի՝ Նիկոլայ Ռուբինշտեյնի մահը, երբ ինքն ընդամենը տասնչորս տարեկան էր, կնոջից բաժանումը և մեծ տարիքում՝ տասներեք տարվա բարեկամական հարաբերությունների խզումը հարուստ այրու՝ Նադեժդա ֆոն Մեկքի հետ, նրա խորը դեպրեսիաների պատճառներն են եղել։

Չայկովսկու հանկարծակի մահը՝ 53 տարեկան հասակում, ենթադրվում է, որ խոլերայով հիվանդանալն է եղել։ Սակայն կա մի վարկած, որ կոմպոզիտորն ինքնասպան է եղել։

Չայկովսկին հեղինակ է ավելի քան 80 ստեղծագործության, այդ թվում՝ 7 սիմֆոնիայի, 12 օպերայի և 3 բալետի։

Կենսագրություն

խմբագրել
 
Երիտասարդ Չայկովսկին, 1874 թվական
 
Չայկովկու ընտանիքը, 1848թ․, աջից Պյոտրը, մայրը, քույրերը, եղբայրներն ու հայրը

Մանկություն

խմբագրել

Չայկովսկին ծնվել է ներկայիս Ուդմուրտիայի Վոտկինսկ փոքրիկ քաղաքում։ Նրա հայրը՝ Իլյա Չայկովսկին, աշխատում էր մետալուրգիական գործարանում, որպես լեյտենանտ- գնդապետ և ինժեներ և բացի այդ ղեկավարում էր գործարանը[15]։ Նրա պապը՝ Պյոտր Ֆեոդորովիչ Չայկովսկին, ծառայել է բանակում, որպես բժշկի օգնական, իսկ ավելի ուշ՝ նույն, Վյատկայի գավառի Գլազով քաղաքի քաղաքագլուխն է եղել[16][17]։ Չայկովսկու մայրը՝ Ալեքսանդրա Անդրեևնան, Իյլայի երկրորդ կինն էր՝ երեք կանանցից։ Նրա հայրը ֆրանսիացի էր[18]։ Կոմպոզիտորի ծնողները սիրում և հետաքրքրվում էին արվեստով, այդ թվում նաև երաժշտությամբ[19], որն իր ազդեցությունն է ունեցել երաժշտի կյանքում։

Լև Դավիդովի հետ ամուսնությունից[20] նրա մայրը երկու երեխա ունեցավ, և քանի որ նա նրանցից մեծ էր[21], թվով յոթ երեխաներից, պետք է հոգ տաներ նրանց[22]։ Չայկովսկին իր քույր-եղբայներից մտերիմ էր երկվորյակներ ՝ Անատոլիի և Մոդեստի, Վլադիմիր Դավյիդովի հետ[23]։

Կոմպոզիտորի առաջին երաժշտական տպավորությունները կապված էին ժողովրդական երգերի հետ։ Նրա հիշողության մեջ վառ հետք են թողել մոր կատարած երգերը։ Ալյաբևի «Սոխակը» նրա ամենասիրած երգն էր։ Բացի ժողովրդական երգերից, մանկության տարիներին Չայկովսկու ստացած երաժշտական տպավորությունները կապված էին նաև օրկեստրինա գործիքի հետ։

Սկզբնական կրթությունը Չայկովսկին ստացել է տանը։ Մանկության տարիներին կոմպոզիտորի դաստիարակության և բնավորության կազմավորման հարցերում մեծ դեր է ունեցել նրա դայակը՝ ֆրանսուհի Ֆաննի Դյուրբախը[24]։ Կոմպոզիտորը չորս տարեկան էր, երբ Ֆաննի Դյուրբախը պարապում էր իր ավագ եղբոր հետ։ Տղային դուր էին գալիս այդ պարապմունքները և համոզում է, որ իր հետ նույնպես պարապմունքներ անեն։ Իր համառության շնորհիվ նա սովորեց ֆրանսերեն և գերմաներեն[25]։ Վեց տարեկան հասակում տղան սահուն խոսում էր այդ օտար լեզուներով[19]։ Նա շատ էր կապվել սիրելի դայակի հետ, ով իր ջերմ վերաբերմունքով և ուշադրությամբ մեղմացնում էր մոր սառնությունը[26]։

Երեք տարեկանից Չայկովսկին դաշնամուրի դասերի է գնում, իսկ արդեն ութ տարեկանում լավ նվագում էր դաշնամուր և անգամ ստեղծագործական փորձեր անում։ Ֆաննին պահում էր տղայի այդ աշխատանքները, ներառյալ վաղ շրջանի ստեղծագործությունները[27]։

Ուսման տարիներ

խմբագրել
 
Իրավագիտական կայսերական ուսումնարանի շրջանավարտները․ 1859, Չայկովսկին՝ 1-ին շարքում 7-րդը
 
1863 թ, Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանող Չայկովսկին

1850 թվականին, տասը տարեկանում Չայկովսկին ընդունվում է Պետերբուրգի իրավագիտության կայսերական ուսումնարան, բայց չի դադարեցնում իր երաժշտական պարապմունքները[13]։ 1859 թվականներին ավարտում է ուսումնարանը և իրավաբանության նախարարությունում ծառայության անցնում որպես տիտղոսավոր խորհրդատու[28]։ Այս աշխատանքը Չայկովսկուն չէր հետաքրքրում, քանի որ երաժշտությունն ավելի էր ձգում իրեն։

1859 թվականին դքսուհի Ելենա Պավլովնայի և Անտոն Ռուբինշտեյնի կողմից հիմնադրվեց Ռուսական երաժշտական ընկերությունը, որի հիմնական նպատակը տաղանդավոր երաժիշտներ փնտրել և բացահայտելն էր[29]։ Ալեքսանդր II-ի ցանկությունը երաժշտական ընկերության հետ միասին հայրենի երկրում երաժիշտ կատարողների տաղանդը խթանելն էր[30], որն իրականացնելու համար կազմակերպվում և անց էին կացվում հանրային համերգներ[31]։

1861 թվականին Չայկովսկին հաճախում է Ռուսական երաժշտական ընկերության երաժշտության տեսություն դասընթացներին, որոնք անց էին կացվում Միխայելովսկի պալատում (ներկայիս՝ Ռուսական թանգարան) և սովորում է Նիկոլայ Զարեմբային մոտ[32]։

1862 թվականին ընդունվում է Սանկտ Պետերբուրգի նոր բացված կոնսերվատորիան՝ Անտոն Ռուբինշտեյնի և Զարեմբայի դասարանները[32]։ Վերջինիս մոտ սովորում է հարմոնիա և կոնտրապունկտ, իսկ Ռուբինշտեյնի մոտ՝ գործիքավորում և կոմպոզիցիա[33]։ Չայկովսկին կոնսերվատորիան ավարտում է արծաթե մեդալով, երեք տարի անց, 1865 թվականին։ Շիլլերի «Ուրախություն» կանտատը Չայկովսկին ներկայացնում է որպես դիպլոմային աշխատանք։

Ռուբինշտեյնը հիացած և տպավորված էր Չայկովսկու երաժշտական տաղանդով, և իր ինքնակենսագրության մեջ նրա մասին նշում էր, որպես «հանճարի կոմպոզիտոր»[34]։

Մոսկովյան ժամանակաշրջան

խմբագրել
 
Չայկովսկին Խարկովում, 1893 թվական (ֆոտոդիմանկարը՝ Ալֆրեդ Ֆեդեցկու)

Պետերբուրգի կոնսերվատորիան ավարտելուց հետո, Նիկոլայ Ռուբինշտեյնի հրավերով[35], Չայկովսկին մեկնում է Մոսկվա և ստանձնում Մոսկվայի նոր բացված կոնսերվատորիայի պրոֆեսորի պաշտոնը[36]։ 1866–1878 թվականներին աշխատում է այտեղ և դասավանդում հարմոնիա, երաժշտության տեսություն, կոմպոզիցիա և գործիքագիտություն[35]։

Կոմպոզիտորի համար Մոսկվայում անցկացրած տարիները ստեղծագործական մեծ վերելքի տարիներ էին[37]։ Շփումն այդ ժամանակաշրջանի խոշորագուն մտավորականների՝ գրողների, արվեստագետների հետ շատ բան տվեց նրան։ Ա․Ն․ Օստրովսկու, Լ. Տոլստոյի, փոքր թատրոնի արտիստների հետ հանդիպումները իրենց ազդեցությունը թողեցին կոմպոզիտորի վրա։

Չայկովսկու աշակերտներից է եղել Սերգեյ Տանեևը։

1868 թվականից հանդես է եկել նաև որպես երաժշտական քննադատ[38], 1887 թվականից՝ դիրիժոր։

1892 թվականին Չայկովսկին ընտրվել է Ֆրանսիայի Գեղեցիկ արվեստների ակադեմիայի թղթակից անդամ[39],

1893 թվականին՝ արժանացել Քեմբրիջի համալսարանի դոկտորի պատվավոր աստիճանի[40]։

Չայկովսկու երաժշտությունն իր հարուստ մեղեդայնությամբ, սերտ կապով ժողովրդական երաժշտության և կենցաղային ռոմանսի հետ, մտքի խորությամբ, անկեղծ հուզականությամբ մեծ տարածում է ստացել և խոր հետք թողել ռուսական երաժշտության պատմության մեջ։ Նրա ավանդույթների հիման վրա աճել է կոմպոզիտորների մի ստվար խումբ։

Մանկավարժական գործունեություն

խմբագրել

Մոսկվայի կոնսերվատորիայի հիմնադրման առաջին իսկ օրից՝ 1866 թվականից մինչև 1878 թվականը Պյոտր Չայկովսկին աշխատել է այնտեղ, դասավանդել հարմոնիա և տեսություն, զբաղեցրել հարմոնիայի և տեսության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը։

1940 թվականից կոնսերվատորիան կրում է Չայկովսկու անունը․ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա։

Նրա կոլեգա, պրոֆեսոր Ն․Կաշկինը իր հուշերում գրել է, որ Չայկովսկին բարեխիղճ, խելացի և գիտելիքներով հարուստ մանկավարժ էր[41]։ Նա օժտված էր հատուկ մանկավարժական ձիրքով և առանձնահատուկ մոտեցում էր ցույց տալիս իր ուսանողներին, տալիս էր նրանց անսպառ գիտելիքների պաշար։ Առավել ուշադիր էր և պահանջկոտ տաղանդավոր ուսանողների նկատմամբ[41]։

Մինչև 1870-ական թվականների սկզբները Չայկովսկին ակտիվ մասնակցել է կոնսերվատորիայի ուսումնական գործընթացին, մասնակցել ուսումնական ծրագրերի և ցուցումների վերամշակմանը։ Եղել է պրոֆեսորների խորհրդի անդամ։ Թարգմանել է տարբեր ուսումնա-մեթոդական գրականության ձեռնարկներ ֆրանսերենից և գերմաներենից՝ արտասահմանյան տեսաբանների և երաժշտագետների ձեռնարկներից, քանի որ ռուսաց լեզվով այդ գրականությունը բացակայում էր։ Բացի թարգմանություններից կոմպոզիտորն ինքն է գրել որոշ ուսումնական ձեռնարկներ[42]։ Պրոֆեսորի լարված և բեղմնավոր գործունեությունը բարձր էր գնահատվում իր ժամանակակիցների կողմից, իսկ ֆինանսական գնահատումը բավականին համեստ էր։

  • Ռոբերտ Շուման - Жизненные правила для молодых музыкантов. — М.: П.И. Юргенсон, 1869[43]
  • Ֆ․ Գևարթ - Руководство к инструментовке. — М.: П.И. Юргенсон, 1866[44]
  • Յ․ Ք․ Լոբե - Музыкальный катехизис. — М.: П.И. Юргенсон, 1870.[45]

Բացի թարգմանություններից կոմպոզիտորն ինքն է գրել որոշ ուսումնական ձեռնարկներ[46]։ Պրոֆեսորի լարված և բեղմնավոր գործունեությունը բարձր էր գնահատվում իր ժամանակակիցների կողմից, իսկ ֆինանսական գնահատումը բավականին համեստ էր։

Կոնսերվատորիայում աշխատելու տարիներին Չայկովսկին իրեն ամբողջովին նվիրել էր մանկավարժությանը և միայն ազատ ժամերին էր զբաղվում իր երաժշտությամբ։ Նա գիտակցում էր, որ աշխատանքն իրենից շատ ժամանակ էր խլում ստեղծագործելու համար, որի մասին բազմիցս գրել է իր նամակներում։ Ն․ ֆոն Մեկքի ամենամյա ֆինանսական աջակցությունը նրան հնարավորություն է տալիս դուրս գալ կոնսերվատորիայից և կենտրոնանալ ստեղծագործական աշխատանքի վրա։

1878 թվականի հոկտեմբերի 6-ին Չայկովսկին իր վերջին պարապմունքներն է անցկացնում կոնսերվատորիայում։ Նրան փոխարինող են նշանակում իր սիրած և տաղանդավոր աշակերտ Ս․ Տանևին։

Չայկովսկու աշակերտներից են եղել այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Սերգեյ Տանեևը, ջութակահարներ Ա․ Արենդսը[47], Ս․ Բարցևիչը, Ի․Կոտեկը, թավջութակահարներ Ա․ Բրանդուկովը, դաշնակահար Ա․ Զիլոտին, խմբավար Վ․ Օրլովը, կոմպոզիտոր Ն․ Կլենովսկին[48]։ Չայկովսկու մոտ հարմոնիայի դասեր է անցել նաև Ն․ Զվերևը[49]։

Հարաբերություններ «Հզոր խմբակի» հետ

խմբագրել
 
Մ․Բալակիրև

1887 թվականի նոյեմբերից կոմպոզիտորը մտերմիկ հարաբերությունների մեջ էր Պետերբուրգի կոմպոզիտորների՝ «Հզոր խմբակի» անդամների հետ[50]։ Այս կապը շարունակվել է մինչև նրա կյանքի վերջ[51][52]։ Մի շարք ծրագրային ստեղծագործություններ նա գրել է Վլադիմիր Ստասովի և Միլի Բալակիրևի խորհրդով[53]։ Լինելով Գլինկայի և Դարգոմիժսկու ավանդույթների շարունակողներ՝ հզոր խմբակի անդամները ձգտել են երաժշտությունը մոտեցնել կյանքի առաջադիմական և արդի պահանջներին, որոնելով ազգային պատմական և ժամանակակից կերպարներ և թեմաներ՝ վերարտադրելու նոր ձևերով[54]։

Դաշնամուրային կոնցերտ No.1, Սի բեմոլ մինոր, Op.23, I. ,ալեգրո

1860- ականների վերջերին Չայկովսկին սկսում է օպերաներ գրել։ Նրա առաջին ՝ «Վոյեվոդա» օպերայի պրիմերիան տեղի է ունեցել 1869 թվականին։ Չհավանելով այն՝ կոպոզիտորը ոչնչացնում է բնագիրը, սակայն իր հետագա գործերում օգտագործում է որոշ մասեր։ 1870 թվականին գրում է հաջորդ՝ «Ունդինա» օպերան[55]։

Այդ ժամանակաշրջանում Չայկովսկին ստեղծում է մեծ քանակությամբ նշանակալից գործեր, որտեղ և երևում է նրա ստեղծագործական ուրույն ոճը[56]։ Այդ շրջանին են պատկանում ոչ միայն «Վոեվոդա», «Ունդինա»[55], «Դարբին Վակոզա» օպերաները, այլ «Կարապի լիճը» բալետը, առաջին երեք սիմֆոնիաները, մի շարք ծրագրային սիմֆոնիկ նախերգանք-ֆանտազիաներ, առաջին դաշնամուրային կոնցերտը, լարային երեք կվարտետները, «Վարիացիաներ Ռոկոկո թեմայով» թավջութակի համար, «Տարվա եղանակները» դաշնամուրային պիեսների շարքը, երաժշտություն Օստրովսկու «Ձյունանուշիկ» դրամայի համար, ռոմանսներ, կամերային գործիքային ստեղծագործություններ։

Անձնական կյանք

խմբագրել
 
Չայկովսկին կնոջ՝ Անտոնինայի հետ
 
Նադեժդա Ֆոն Մեկք

Չայկովսկին իր կյանքի մեծ մասն ամուրի է ապրել։ 1868 թվականին հանդիպում է բելգիացի սոպրանո Դեզիրե Արտոյին։ Նրանք համակրում են միմյանց և նշանադրվում[57]։ Սակայն երգչուհին հրաժարվում է թողել բեմը կամ բնակվել Ռուսաստանում, որն էլ դառնում է նրանց բաժանության պատճառը[58]։ Չայկովսկին հետագայում խոստովանել է, որ Արտոն միակ կինն է եղել իր կյանքում, ում ինքը երբևէ սիրել է[59]։

Չայկովսկին իր ապագա կնոջը՝ Անտոնինա Միլյուկովայի հետ հանդիպել է Մոսկվայում 1872 թվականի մայիսին, երբ հյուրընկալվել էր Անտոնինայի եղբոր՝ Ալեքսանդրի տանը։ Հինգ տարվա ոչ դյուրին հարաբերություններից հետո նրանք պսակադրվում են 1877 թվականի հուլիսի 6 -ին[60] Մոսկվայի Մալայա Նիկիտսկայա փողոցի վրա գտնվող Սուրբ Գեորգիի եկեղեցում։ Կոմպոզիտորն այդ ժամանակ 37 տարեկան էր, իսկ կինը՝ 28[60]։ Չայկովսկու եղբյարը՝ Անատոլին և նրա նախկին աշակերտը՝ ջութակահար Իոսիֆ Կոտեկն էին միայն ներկա նրանց հարսանիքին։ Մյուս հարազատները նրանց ամուսնության մասին իմացել են պսակադրությունից հետո։

Իր այս ամուսնության մասին Չայկովսկին նամակով հայտնել է բարոնուհի Նադեժդա Ֆոն Մեկքին, որը կոմպոզիտորի լավագույն ընկերն ու ֆինանսական հովանավորն էր դարձել նամակագրությունների արդյունքում[61]։ Նամակում կոմպոզիտորը պատմում է, թե հանդիպել է մի աղջկա, որը խենթի պես սիրահարվել է իրեն ու ակնարկել. եթե Պյոտրը հեռանա՝ ինքնասպան կլինի …

  Ես անկեղծորեն խոստովանեցի, որ չեմ սիրում նրան, բայց ամեն դեպքում կլինեմ նրա հավատարիմ ու ազնիվ ընկերը, ես մանրամասնորեն նկարագրեցի նրան իմ բնավորությունը, դյուրագրգիռ ու ջղային խառնվածքը, նաև՝ անմարդամոտ լինելուս մասին … վերջապես՝ իմ հանգամանքները…»:  

Նադեժդա Ֆոն Մեկքին հիացնում էր կոմպոզիտորի տաղանդը, սիրահարվելով նրան ու երկար տարիներ երազելով նրա մասին, այդպես էլ բախտ չի վիճակվում դառնալ Չայկովսկու ոչ կինը, ոչ սիրուհին, ոչ էլ սիրեցյալը։ Նա ընդմիշտ մնաց նրա միայն գաղտնի ընկերուհին, խորհրդատուն, հոգեպես մոտ ու հարազատ անձնավորություն, որը կիսում էր կոմպոզիտորի կյանքի դառնություններն ու ողբերգությունը, որոնց նա կարող էր հաղորդակից դարձնել միայն ամենահավատարիմ, անկեղծ ու անձնվեր բարեկամնեերին[61]։ Պյոտր Իլյիչ Չայկովսկին անտարբեր էր կանաց հանդեպ, նրան ձգում էին միայն տղամարդիկ։

Այդ նամակագրությունը շարունակվեց տասնհիգ տարի։ Երկու միայնակ հոգիների ամենաքնքուշ և պլատոնական սիրո պատմություն, որոնց բախտ չէր վիճակված հանդիպել կյանքում։

Պյոտր Իլյիչը տառապում էր «տկարությունից» և խուսափում էր հակառակ սեռի անձանց հետ հանդիպումից, իսկ բարոնուհին տառապում էր անհասանելի երջանկությունից ու սիրուց։ Եվ նա երախտապարտ էր կոմպոզիտորին իր կյանքի երջանիկ պահերի համար, որոնք նրան պարգևում էին սիրելի ընկերոջ անկեղծ ու ջերմ նամակները[62]։ Չայկովսկին խոստովանում էր նրա հանդեպ ունեցած իր համակրանքի մասին, իսկ Նադեժդան՝ իր «ֆանտաստիկ վերաբերմունքի»։

  Այս հարաբերությունները թանկ են ինձ համար,_ գրում է բարոնուհին,_ ինչպես լավագույնը, ամենաբարձրը, ամենագեղեցիկը բոլոր հնարավոր մարդկային զգացմունքներից։  

…Տասներեք տարի անց Ֆոն Մեկքը Չայկովսկուն ուղարկում է շատ չոր ու հակիրճ մի նամակ, ուր հայտնում է, թե այլևս չի կարող օգնել կոմպոզիտորին, քանի որ գտնվում է շատ ծանր ֆինանսական դրության մեջ և խնդրում է այլևս չգրել իրեն, իսկ նամակի վերջում հավելում․ «Երբեմն հիշիր ինձ»։

Կոմպոզիտորը տառապում էր ու չէր գտնում բացատրություն իր վաղեմի ընկերոջ այդ անհավատալի արարքի համար, որին սիրեց իր ձևով ու աստվածացրեց մինչև կյանքի վերջ…

Երեք տարի նա չէր կարող ուշքի գալ կատարվածից, հարաբերությունների խզումից, հարաբերություններ, որոնք տասներեք տարի կապեցին նրան այդ զարմանալի, խելացի, կրթված ու բարի կնոջը[63]։

Կենսագիրները Չայկովսկու մասին նշել են, որ կոմպոզիտորը նույնասեռական է եղել[64][65]։

Նրա նույնասեռական լինելը[65] պատճառ է դարձել իր և Անտոնինայի բաժանմանը, որը տեղի է ունեցել ամուսնությունից մի քանի ամիս անց[66], սակայն երբևէ չեն ամուսնալուծվել՝ տարբեր պատճառներից ելնելով, և ապրել են միմյանցից առանձին․ նրանց ամուսնությունը մնացել է միայն թղթի վրա։ Նա երբեք չի մեղադրել կնոջն իրենց բաժանման համար[67]։

Դեգերումների տարիներ

խմբագրել
Ֆինալ ,Ջութակի կոնցերտ

1877 թվականի վերջերին ծանր ներվային հիվանդությունից հետո, Չայկովսկին բժիշկների խորհրդով մեկնում է արտասահման։ Լինելով տարբեր երկրներում՝ Շվեյցարիա, Գերմանիա, Իտալիա, Չեխիա, իսկ արտասահմանյան շրջագայությունների ընթացքում ապրել է Պետերբուրգում և Մոսկվայում, նա չի դադարել ստեղծագործել[68]։

Ռուսաստանում նրա սիրելի վայրը ուկրաինական Կամենկա գյուղն էր, որտեղ ապրում էր կոմպոզիտորի քրոջ ընտանիքը։ Նա մեծ սիրով ժամանակ էր անցկացնում քրոջ երեխաների հետ։ Այդտեղ է գրել «Մանկական ալբոմ» դաշնամուրային պիեսների շարքը։

1880 թվականին Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի բացման, 1881 թվականին Ալեքսանդր II-ի թագադրման քսանհինգերորդ տարելիցի կապակցությամբ[69] և 1882 թվականին Մոսկվայի արվեստների և արդյունաբերության ցուցահանդեսի համար Նիկոլայ Ռուբինշտեյնը Չայկովսկուն առաջարկում է մեծ հիշատակի մի ստեղծագործություն գրել։ Կոմպոզիտորը համաձայնվում է և ավարտում այն վեց շաբաթվա ընթացքում՝ անվանելով «1812 օվերտյուրա»[70]։

1877-1878 թվականներին լինելով Իտալիայում, Չայկովսկին ավարտում է իր չորրորդ սիմֆոնիան և «Եվգենի Օնեգին» օպերան[71]։ Այստեղ ընդլայնվում է կոմպոզիտորի ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակը, որին բնորոշ են նոր կերպարների և նոր թեմաների ի հայտ գալը։ Նա գրում է իր հերոսական-հայրենասիրական «Օռլեանի կույսը» օպերան ըստ Ֆրիդրիխ Շիլլերի ողբերգության, «Մազեպա»-ն ըստ Պուշկինի «Պոլտավա» պոեմի, «1812 թվական» և «Համլետ» սիմֆոնիկ նախերգանքները, «Մանֆրեդ» ծրագրային սիմֆոնիան, երեք սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, դաշնամուրային տրիո «Մեծ արվեստագետի հիշատակին», որը կոմպոզիտորը նվիրել էր Ն․Ռուբինշտեյնի հիշատակին[72]։

Այդ տարիներին Չայկովսկին գրում է բազմաթիվ և բազմաբնույթ ռոմանսներ, որոնցից են «Թե իմանայի», «Մանակական երգեր» շարքը, «Օրհնում եմ ձեզ, անտառներ», «Դեղին մարգագետինների վրա», «Օրն է թագավորում» ստեղծագործությունները։

Կյանքի վերջին տարիներ

խմբագրել
 
Չայկովսկու տուն-թանգարանը Կլինում
 
Չայկովսկու գերեզմանաքարը Սանկտ Պետերբուրգի Տիխվինյան գերեզմանատանը

1885 թվականին, երկար դեգերումներց հետո Չայկովսկին վերադառնում է Ռուսաստան։ Սկզբնական շրջանում նա ապրում է Մայդանովկայում, հետո որոշ ժամանակով Ֆրոլովսկոյե գյուղում[73], իսկ 1891 թվականին տուն է գնում Մոսկվայից ոչ այնքան հեռու Կլին քաղաքում[74][75][76]։ Այժմ այն տանը, որտեղ իր կյանքի վերջին տարիներն է անցկացրել կոմպոզիտորը, նրա Տուն-Թանգարանն է[77]։

Իր լավագույն գործերի մեծ մասը կոմոզիտորը ստեղծագործել է այդ ժամանակաշրջանում, այդ թվում ՝ «Պիկովայա դամա», «Իոլանտա» օպերաները, «Հիշողություն Ֆլորենցիայի մասին» լարային սեքստետը, «Շչելկունչիկ» և «Քնած գեղեցկուհին» բալետները, հինգերորդ և վեցերորդ սիմֆոնիաները, դաշնամուրային պիեսներ, ռոմանսներ[78]։

Ստեղծագործական աշխատանքի հետ մեկտեղ, կոմպոզիտորը երաժշտական-հասարակական գործունեություն է ծավալում, որպես դիրիժոր հաջողություններով հանդես է գալիս Մոսկվայում, Պետերբուրգում և արտասահմանյան մի շարք երկրներում։

Չայկովսկին մահացել է 1893 թվականի նոյեմբերի 6-ին, իր վեցերորդ սիմֆոնիայի պրեմիերայից մի քանի օր անց։

Մահվան վարկածներ և պատճառներ

խմբագրել

1893 թվականի հոկտեմբերի 20-ի (նոյեմբերի 1) երեկոյան, միանգամայն առողջ Չայկովսկին ացելում է պետերբուրգյան էլիտար ռեստորաններից մեկը «Лейнера», որտեղ մնում է մինչև գիշերվա երկուսը։ Կոմպոզիտորն ուտելիքի հետ նաև պատվիրում է սառը ջուր։ Չնայած նրան, որ քաղաքում խոլերիայի համաճարակ կար, նրան չեռացրած ջուր են մատուցում։ Առավոտյան Չայկովսկու ինքնազգացողությունը վատանում է և բժիշկ է կանչում, որը նշում է, որ կոմպոզիտորն էլ է համաճարակով վարակվել[79]։ Հիվանդությունը ծանր էր ընթանում և նա մահանում է մի քանի օրից՝ հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 6) գիշերը, ժամը երեքին, խոլերայի պատճառով[80], իր եղբոր Մոդեստի տանը։

Հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին (նոյեմբերի 1) և բոլոր ծախսերը հոգացել է կայսր Ալեքսանդր III-ը։ Հոգեհանգիստը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Կազանի Աստվածամոր տաճարում, որն էլ կատարվել է եպիսկոպոս Նիկանդարի կողմից։ Հոգեհանգստի արարողակարգի ժամանակ երգել է տաճարի երգչախումբը և Ռուսական կայսերական օպերայի երգչախումբը։ Հուղարկավորությանը ներկա են գտնվել կայսերական ընտանիքի երկու անդամներ ՝ արքայազն Ալեքսանդր Օլդենբուրգսկին և մեծն իշխան Կոնստանտին Կոնստանտինովիչը[81]։ Թաղվել է Սանկտ Պետերբուրգի Տիխվինյան գերեզմանատանը[82], որտեղ հուղարկավորված են շատ հայտնի մարդիկ, այդ թվում Միլի Բալակիրևը, Ալեքսանդր Բորոդինը, Ցեզար Կյուին, Ֆեոդոր Դոստոևսկին, Միխայիլ Գլինկան, Ալեքսանդր Գլազունովը, Մոդեստ Մուսորգսկին, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, Անտոն Ռուբինշտեյնը և այլք[83]։

Չայկովսկու մահից հետո շշուկներ էին պտտվում, թե կոմպոզիտորն ինքնասպանություն է գործել[84], իր անվան շուրջը պտտվող ասեկոսեների պատճառով։ Անգամ նրա թաղմանն էին խոսում, թե կոմպոզիտորը համասեռամոլ է եղել, և անունը կեղտից մաքրելու համար ինքնասպան է եղել՝ մկնդեղ խմելով[85][86]։

Շփում հայերի հետ

խմբագրել

1886–1890 թվականներին Չայկովսկին մի քանի անգամ այցելել է Թիֆլիս, որտեղ և ներկա է գտնվել իր ստեղծագործություններին նվիրված համերգներին։ Թիֆլիսում նա ծանոթացել և մտերմացել է հայ երաժիշտ Գենարիոս Ղորղանյանի հետ, եղել հայկական եկեղեցում, մեծ հետաքրքրությամբ լսել ժամերգություն։ Նրա իսկ խորհրդով Ղորղանյանը կոմպոզիցիայի դասեր է առել Ալեքսանդր Տանեևից։

  ...Հաճախել եմ առավել նշանավոր եկեղեցիներ․․․ նաև հայկական եկեղեցի, որտեղ ինձ շատ հետաքրքրեցին ժամերգության առանձնահատկությունները՝ ընդհանրապես, և երգեցողությունը՝ մասնավորապես
- Նադեժդա ֆոն Մեկքին ուղղված նամակից, 6.4.1886
 

[87]

Ստեղծագործություններ

խմբագրել
12 պիես դաշնամուրի համար
Ռոմեո և Ջուլիետ
1812 թվական - նախերգանք

Չայկովսկին սերտ կապված էր XIX դարի ռուսական առաջավոր մշակույթի հետ[88]։ Իբրև արվեստագետ ձևավորվելով 1860-ական թվականների դեմոկրատական գաղափարների ազդեցությամբ՝ իր երկերում մեծ խորությամբ[89], ճշմարտացիորեն արտացոլել է կյանքն իր բազմազան դրսևորումներով[50], ստեղծել է նաև ժողովրդական կենցաղի գունագեղ տեսարաններ, բնության բանաստեղծական նկարագրեր։ Լինելով հոգեբան կոմպոզիտոր՝ ռեալիստական մեծ ուժով բացահայտել է մարդու ներաշխարհը՝ նուրբ քնարական զեղումներից մինչև ողբերգական ապրումներ[50]։

Չայկովսկու ստեղծագործության առանցքային թեման անհատի բախումն է անողոք իրականության հետ։ Գրել է 12 օպերա, 3 բալետ, 7 սիմֆոնիա (այդ թվում՝ «Մանֆրեդը»), նախերգանքներ, սյուիտներ և այլ գործեր սիմֆոնիկ նվագախմբի համար, կանտատ, կամերային գործիքային անսամբլներ, մոտ 100 ռոմանս, երգեր, զուգերգեր, խմբերգեր, դաշնամուրի (100-ից ավելի), ջութակի, թավջութակի պիեսներ։

Սիմֆոնիկ երկեր

խմբագրել

Չայկովսկին XIX դարի 2-րդ կեսի խոշորագույն սիմֆոնիստներից է։ Նրա ստեղծագործական ժառանգության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում սիմֆոնիկ երաժշտությունը։ Կոմպոզիտորը ստեղծել է բազմազան սիմֆոնիկ ժանրեր․ սիմֆոնիաներ, ծրագրային սիմֆոնիկ գործեր, սյուիտներ, կոնցերտներ[78]։

Նրա սիմֆոնիկ ստեղծագործություններում արտահայտված բովանդակությունը խորն է բազմազան և նշանակալից։ Հատկապես սիմֆոնիաներում կոմպոզիտորի հիմնական գաղափարը մարդու լուսավոր երազանքներն իրականացնելու ձգտումն է հանուն երջանկության[50]։ Նա զարգացրել է քնարական–դրամատիկական սիմֆոնիայի ժանրը, որն ներառում է 4-րդ, 5-րդ, 6-րդ սիմֆոնիաները[90]։

Կոմպոզիտորն իր 4-րդ սիմֆոնիան գրել է ֆոն Մեկքի պատվերով և նվիրել նրան՝ գրելով ընծան հաստատող միայն մի բառ՝ Բարեկամիս։

Չայկովսկու սիմֆոնիկ լավագույն երկերն են՝ 6-րդ («Պաթետիկական») սիմֆոնիան (1893), «Ռոմեո և Ջուլիետ» նախերգանք–ֆանտազիան (1869, 2-րդ խմբ՝. 1870, 3-րդ խմբ.՝ 1880), «Ֆրանչեսկա դա Ռիմինի» նախերգանքը (1876), դաշնամուրի 1-ին (1875) և ջութակի (1878) կոնցերտները[91]։

Իր ստեղծագործություններում կոմպոզիտորը շարունակել և զարգացրել է Գլինկայի ավանդույթները[92], ինչպես նաև Բեթհովենի սիմֆոնիզմի սկզբունքները[93]։ Չայկովսկու օրկեստրային ստեղծագործություններում երևում են Ֆերենց Լիստի և Ռիխարդ Վագների ստեղծագործական ոճերի ազդեցությունը[94][95], օպերաներում և բալետներում՝ Ժորժ Բիզեի, Լեո Դելիբի[96] և Ադոլֆ Ադանի[96] ստեղծագործական ոճերի ազդեցությունը։

Չայկովսկին դիմել է պատմական, կենցաղային, ֆանտաստիկ, քնարական, խոր հոգեբանական սյուժեների, ստեղծել տարբեր ժանրերի օպերաներ՝ պատմահոգեբանական, կոմիկական–ֆանտաստիկ, քնարական, երաժշտական հոգեբանական դրամա[97]։ Ձգտելով ստեղծել «մտերմիկ, բայց ուժեղ դրամա»՝ Չայկովսկին ընտրել է սուր դրամատիկական բախումներով սյուժեներ, հիմնված կյանքի ճշմարիտ պատկերման, հակասությունների բացահայտման վրա։ Օպերաների հերոսը ուժեղ կրքերի, բարդ հոգեկան աշխարհի տեր անձնավորություն է՝ ընդունակ խորապես վերապրելու տարբեր հույզեր ու զգացմունքներ։

Օպերաներ

խմբագրել

Չայկովսկու օպերաներին բնորոշ են ընդհանրացման բարձր մակարդակն ու սիմֆոնիկ զարգացումը։ Նրանցում երգային մասն առաջնային նշանակություն ունի, միևնույն ժամանակ նվագախումբը ակտիվ դեր է խաղում կերպարների ստեղծման, դրամատիկական իրադրությունների, հերոսների հոգեվիճակների բացահայտման, կենցաղի պատկերման գործում[98]։

Հասուն շրջանը սկսվել է «Եվգենի Օնեգին» օպերայով (ըստ Ա. Պուշկինի, 1877–78)[50]։ Ըստ ժանրի այն կարելի է բնորոշել իբրև քնարական- հոգեբանական օպերա։

Գլուխգործոցն է «Պիկովայա դամա»-ն (ըստ Պուշկինի, 1890)։

Բալետներ

խմբագրել
Նրբագեղ փերի Դրաժեի պարը «Շչելկունչիկ» բալետից

Չայկովսկին բալետային երաժշտության խոշոր բարեփոխիչ է։ Կիրառելով երաժշտության սիմֆոնիկ զարգացման սկզբունքները՝ խորացրել է բալետի հոգեբանական բովանդակությունը, ստեղծել վառ կերպարներ։ Նրա բալետներում երաժշտությունը ձեռք է բերել առաջնակարգ գեղարվեստական նշանակություն։

«Կարապի լիճը» (1876), «Քնած գեղեցկուհին» (1889) և «Շչելկունչիկ» (1892) բալետները նոր դարաշրջան են ժանրի պատմության մեջ։

Այլ ստեղծագործություններ

խմբագրել

Չայկովսկու երեք լարային կվարտետները, դաշնամուրային տրիոն և սեքստետը ռուսական դասական կամերային գործիքային երաժշտության լավագույն օրինակներ են։ Մեծ տարածում ունեն ռոմանսները, որոնց բնորոշ է կերպարների հարստությունը, զգացմունքների արտահայտման անմիջականությունը[50]։

Արգասաբեր էր Չայկովսկու գործունեությունը քննադատության ասպարեզում և կատարողական արվեստում։ Նա մեծապես նպաստել է ազգային երաժշտության տարածմանը Ռուսաստանում և արտասահմանում[99][100]։ Այլ ռոմանտիկ կոմպոզիտորների նման Չայկովսկին երաժշտության իմաստն արտահայտելու համար մեծապես հենվել է նվագախմբի վրա[101]։ Սակայն, սկսած Երրորդ սիմֆոնիկայից, Չայկովսկին փորձեց ավելի մեծացնել տեմբրերի շարքը[102]։

Նա իր ստեղծագործական ոճով վայելում էր իր հասակակիցների համակրանքը[103]։

Ամերիկացի երաժշտագետ, քննադատ Ռիչարդ Տարուխինը նշում է[99]

  Չայկովսկու ստեղծագուրծության մեջ մեղեդին հնչում է այնքան սահուն, նույնիսկ երկու և ավելի գործիքների միաժամանակ հնչելու դեպքում։ Գործիքների անգերազանցելի համադրությունների արդյունքում երաժշտությունն ականջ է շոյում։ Համընդհանուր նվագախմբային հնչյունություն, որում ամբողջովին խառնվում են գործիքների անհատական տեմբրերը[104]։  

Համագործակցություն այլ երաժիշտների հետ

խմբագրել

Չայկովսկու փոխհարաբերությունները համագործակիցների հետ բավականին խառն էին։ Ինչպես Նիկոլայ Ռուբինշտեյնը, այնպես էլ հունգարացի ջութակահար, մանկավարժ Լեոպոլդ Աուերը սկզբում հրաժարվում է նվագել ջութակի կոնցերտը, սակայն հետո փոխում է միտքը։ Վիրտուոզ ջութակահարը փայլուն կատարում է կոնցերտն ու սովորեցնում այն իր աշակերտներին, հայտնի ջութակահարներ Յաշա Հայֆեցին, Նատան Միլշտեյնին[105]։

Չայկովսկին Վարիացիաներ Ռոկոկո թեմայով ստեղծագործության վրա աշխատել է գերմանացի կոմպոզիտոր, թավջութակահար Վիլհեմ Ֆիթզենհագենի հետ, ով հետագայում փոփոխություններ է արել ստեղծագործության տարբեր մասերում։ Սա դուր չի եկել Չայկովսկուն, սակայն նա ոչինչ չի արել դրա դեմ։ Վարիացիաներ Ռոկոկո թեմայով ստեղծագործությունը հրատարակվեց թավջութակահարի կատարած փոփոխություններով[106]։

Չայկովսկին համագործակցել է ռուս բալետի արտիստ, բալետմայստեր Մարիուս Պետիպայի հետ, ովքեր 19 դարի ակադեմիական բալետային թատրոնը հասցրել են նոր բարձունքի, հարստացրել կառուցվածքային ձևերով և արտահայտչամիջոցներով[107]։

Քննադատություն

խմբագրել

Չայկովսկու երաժշտության քննադատությունը բազմազան է եղել, բայց տարիների ընթացքում ավելացել է դրական մեկնաբանությունները։ Նույնիսկ 1880 -ականներից հետո շատ ռուս քննադատներ կարծում էին, որ Չայկովսկու երաժշտությունն այնքան էլ ազգային չէ, և հենց դա է պատճառը, որ Արևմտյան Եվրոպայի քննադատները հավանում են այն[108]։

1992 թվականին New York Times-ի լրագրող, երաժշտական քննադատ Ալլան Կոզինը գրում է, որ Առաջին դաշնամուրային կոնցերտը Չայկովսկու վառ գործերից մեկն է, որտեղ երևում է նրա երաժշտական ճկունությունը, սահունությունը, դրամատիկ երաժշտական լուծումները[109]։

21-րդ դարում, սակայն, քննադատներն ավելի լավ են արձագանքում Չայկովսկու գաղափարախոսությանը, ինքնատիպությանը և արվեստին[78]։

  Չայկովսկին կրկին դիտվում է որպես առաջին կարգի կոմպոզիտոր` գրելով խորը, ազդեցիկ և նորարարեր երաժշտություն։
- ամերիկացի մշակութային պատմաբան Ջոզեֆ Հորուվիթց[110]
 

Հորուվիթցը նշում է, որ ինչքան էլ քննադատություններ էին հնչում Չայկովսկու ստեղծագործությունների վերաբերյալ, այնուամենայնիվ նրա երաժշտական ոճը միշտ մնում էր չկրկնվող, յուրահատուկ և լավագույն ու հանրաճանաչ գործեր էին ստեղծվում կոմպոզիտորի կողմից, այդ թվում սիրային թեմաներով, ինչպիսին Ռոմեո և Ջուլիետն է[110]։

Բոսթսելին նշել է, որ Չայկովսկու լսարանը այնքան մեծ էր և նրա ստեղծագործությունները լսում էին ոչ միայն Ռուսաստանում, ալյև նրա սահմաններից դուրս, զարմանում նրա ոճի, արվեստի ձևի և յուրօրինակության վրա։ Չայկովսկու մեղեդիները ներդաշնակ են[111]։ Նա իր ստեղծագործություններում նվագախմբի և հարմոնիայի օգնությամբ արտահայտել է լսարանի կոչն ու ձգտումները[112]։ Չայկովսկու երաժշտությունը համարվում է հաստատուն շատ երկրներում, ներառյալ Միացյալ Թագավորությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում[86]։ Նրա երաժշտությունը հաճախ է օգտագործվում ֆիլմերում[113]։

  Դարերից դարեր, սերնդե սերունդ անցնում է մեր սերը Չայկովսկուն և նրա ստեղծագործություններին։ Դրանում ՝ նրա անմահությունն է։
- Դմիտրի Շոստակովիչ[114]
 

Ստեղծագործությունների ցանկ

խմբագրել

Օպերաներ

խմբագրել
  • «Վոևոդա» - (1867-1868), ըստ Ա․ Ն․ Օստրովսկու «Երազ Վոլգայի վրա» կոմեդիայի, Լիբրետտո՝ Չայկովսկու
  • «Ունդինա» - (1869), ըստ Լյամոտ-Ֆոկեի պոեմի, Լիբրետտո՝ Վ․ Ա․ Սոլոգուբի
  • «Օպրիչնիկ» - (1870-1872), ըստ Ի․ Ի․ Լաժեչինիկովի «Օպրիչնիկներ» ողբերգության, Լիբրետտո՝ Չայկովսկու
  • «Դարբին Վակուլա» - (1874), ըստ Ն․ Վ․ Գոգոլի «Ծննդյան նախօրեի գիշերը» պատմվածքի, Լիբրետտո ՝ Յա․Պ․Պոլոնսկու
  • «Եվգենի Օնեգին» (1877-1878), ըստ Պուշկինի, Լիբրետտո՝ Կ․ Ս․ Շիլովսկու, Չայկովսկու մասնակցությամբ
  • «Օռլեանի կույսը» (1878-1879), ըստ Շիլլերի, Լիբրետտո՝ Չայկովսկու
  • «Մազեպա» (1881-1883), ըստ Պուշկինի «Պոլտավա» պոեմի, Լիբրետտո՝ Չայկովսկու և Վ․ Պ․ Բուրենինի
  • «Չերևիչկի» (1885), «Դարբին Վակուլայի» վերամշակումը
  • «Կախարդուհին» (1885-1887), ըստ Հ․ Վ․ Շպաժինսկու համանուն դրամայի և լիբրետտոյի
  • «Պիկովայա դամա» (1890), Լիբրետտո՝ Չայկովսկու
  • «Ագռավ աղջիկը» ըստ Պուշկինի, Լիբրետտո՝ Չայկովսկու
  • «Իոլանտա» (1891), ըստ Գ․ Գերցի «Ռենե արքայի դուստրը» դրամայի, Լիբրետտո ՝ Չայկովսկու

Բալետներ

խմբագրել

Ստեղծագործություններ սիմֆոնիկ նվագախմբի համար

խմբագրել
Համլետ -նախերգանք
  • «Ամպրոպ»-(1864), սիմֆոնիկ նախերգանք Օստրովսկու դրամայի համար
  • «Առաջին սիմֆոնիա»՝ (g-moll) «Ձմեռային անուրջներ» - (1866), (երկրորդ խմբագրություն (1866), երրորդ խմբագրություն (1874))
  • «Ֆատում» սիմֆոնիկ պոեմ -(1868)
  • «Ռոմեո և Ջուլիետ» - (1869)
  • «Նախերգանք-ֆանտազիա» ըստ Վ․ Շեքսպիրի, (երկրորդ խմբագրություն (1870), Երրորդ խմբագրություն (1880))
  • «Երկրորդ սիմֆոնիա» (c-moll) -(1872), (երկրորդ խմբագրություն (1879))
  • «Փոթորիկ» - (1873), սիմֆոնիկ ֆանտազիա ըստ Վ․Շեքսպիրի
  • «Երրորդ սիմֆոնիա»՝ (D-dur)- (1875)
  • «Ֆրանչեսկա դա Ռիմինի» -(1876), սիմֆոնիկ ֆանտազիա ըստ Ա․Դանտեի
  • «Չորրորդ սիմֆոնիա»՝ (f-moll) - (1877)
  • «Առաջին սյուիտ» (վեց մասից)- (1878-1879)
  • «Իտալական կապրիչչիո» (Ժողովրդական երգերի թեմաներով)-(1880)
  • Հանդիսավոր նախերգանք «1812 թվական» - (1880)
  • «Երկրորդ սյուիտ» (հինգ մասից)- (1883)
  • «Երրորդ սյուիտ» (չորս մասից)- (1884)
  • «Մանֆրեդ» - (1885), սիմֆոնիա ըստ Ջ․ Բայրոնի
  • «Հինգերորդ սիմֆոնիա»՝ (e-moll)- (1888)
  • «Համլետ»- (1888), նախերգանք ըստ Վ․ Շեքսպիրի
  • «Վեցերորդ սիմֆոնիա» ՝ «Պաթետիկ» (h-moll)- (1893)

Կամերային անսամբլներ

խմբագրել
  • «Հիշողություններ Ֆլորենցիայի մասին» - 1890 (Լարային սեքստետի համար), 2-րդ խմբագրությունը - 1891-1892
  • «Առաջին կվարտետ» - 1871 (Երկու ջութակի, թավջութակի, ալտի համար)
  • «Երկրորդ կվարտետ» - 1874
  • «Երրորդ կվարտետ» - 1876
  • Տրիո«Մեծ արվեստագետի հիշատակին» 1881-1882 (Դաշնամուրի, ջութակի, թավջութակի համար)

Ստեղծագործություններ դաշնամուրի համար

խմբագրել
  • «Տարվա եղանակներ» - 1876
  • «Միջին դժվարության 12 պիես» - 1878
  • «Մանկական ալբոմ» - 1878

Այլ ստեղծագործություններ

խմբագրել
  • «Առաջին կոնցերտ» դաշնամուրի համար, նվագախմբի հետ -1874-1875
  • «Մելանխոլիկ սերենադ» - 1875 (ջութակի համար, նվագախմբի հետ)
  • «Վարիացիաներ ռոկոկո թեմայով» - 1876 (թավջութակի համար, նվագախմբի հետ)
  • «Վալս-սկերցո» - 1877 (ջութակի համար, նվագախմբի հետ)
  • «Կոնցերտ ջութակի համար» նվագախմբի հետ - 1878
  • «Երկրորդ կոնցերտ» դաշնամուրի համար, նվագախմբի հետ - 1879 - 1880 , 2-րդ խմբագրությունը - 1893
  • «Երկրորդ կոնցերտ» դաշնամուրի համար, նվագախմբի հետ - 1893

Հիշատակ

խմբագրել
 
«Չայկովսկի» բարձրաքանդակը Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի պատին, (1980 թ., քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան)

Չայկովսկու անունով են կոչվում Մոսկվայի և Կիևի կոնսերվատորիաները, Պերմի օպերայի և բալետի թատրոնը, Երևանի երաժշտական տասնամյակը և այլն։ Երևանում նրա անունով անվանակոչված է փողոցներից մեկը։

1958 թվականից Մոսկվայում անցկացվում է Չայկովսկու անվան միջազգային մրցույթ։

Չայկովսկու ձայնը

խմբագրել
Չայկովսկու ձանը սկսվում է 29 -րդ վայրկյանից

Ձայնագրվել է 1890 թվականի հունվարին[115]։

1890 թվականին գերմանացի ֆիլոֆոնիստ Ջուլիուս Բլոքը ձայնագրել է կոմպոզիտորի ձայնը։ Նա ֆոնոգրաֆ (ձայնագրիչ) սարքի միջոցով ձայնագրում էր 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայտնի երաժիշտների և մշակույթի գործիչների ձայները, այդ թվում նաև Ռուբինշտեյնի և Սաֆոնովի։ Երաժշտագետ Լեոնիդ Սաբանևը նշել է, որ կոմպոզիտորը լավ չի հարմարեցրել սարքավորումը ձայնագրման համար, քանի որ դեմ է եղել։ Նախքան ձայնագրումը Բլոքը խնդրել է Չայկովսկուն նվագել դաշնամուրի վրա կամ խոսել ցանկացած բան։ Նա մերժել է՝ պատճառաբանելով, որ ինքը վատ դաշնակահար է, իսկ իր ձայնը ճղճղան է, և ի՞նչ կարիք կա այն անմահացնելու[116]։

Ձայնագրության մեջ լսվում են Չայկովսկու, Անտոն Ռուբինշտեյի, Վասիլի Սաֆոնովի, Ելիզավետա Լավրովսկայայի և Բլոքի ձայները։

  • <0:00-0:05> Անտոն Ռուբինշտեյն․ Ի՜նչ հիանալի բան է ֆոնոգրաֆը։
  • <0:05-0:06> Ջուլիուս Բլոք․ Անշու՛շտ։
  • <0:06-0:09> Ելիզավետա Լավրովսկայա․ Անտանելի է։ Ինչպե՞ս ես համարձակվում ինձ խորամանկ անվանել։
  • <0:11-0:16> Վասիլի Սաֆոնով․ (երգում է)
  • <0:17-0:19> Պ․ Չայկովսկի․ Այս դայլայլը կարող էր ավելի լավը լինել։
  • <0:21-0:31> Ելիզավետա Լավրովսկայա․ (երգում է)
  • <0:32-0:36> Պ․ Չայկովսկի․ Կեցցե Բլոքը, բայց Էդիսոնն ավելի լավն է։
  • <0:37-0:40> Ելիզավետա Լավրովսկայա (երգում է) Ա-օ, ա-օ։
  • <0:42-0:45> Վասիլի Սաֆոնով (գերմաներենով) Պիտեր Ջուրգենսոնը Մոսկվայում է։
  • <0:47-0:50> Պ․ Չայկովսկի․ Ո՞վ էր նոր խոսում։ Կարծես Սաֆոնովի ձայնն էր։
  • <0:51-0:57> Վասիլի Սաֆոնով (սուլում է)

Այս ձայնագրված էպիզոդն օգտագործվել է Չայկովսկուն նվիրված կարճամետրաժ «Ֆոնոգրաֆ» ֆիլմում, որը նկարահանվել է 2016 թվականին, իսկ Չայկովսկու դերը մարմնավորել է Եվգենի Միրոնովը։ Ֆիլմի ռեժիսոր է Կիրիլ Սերեբրեննիկովը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Брянцева В. Н. Чайковский Петр Ильич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1978. — Т. 29 : Чаган — Экс-ле-Бен. — С. 12—13.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Poznansky A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Соловьев Н. Чайковский, Петр Ильич (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1903. — Т. XXXVIII. — С. 373—375.
  6. 6,0 6,1 6,2 (unspecified title) — P. 105. — ISBN 978-0-19-165761-0
  7. Tchaikovsky: The Quest for the Inner ManSchirmer Books, 1991. — P. 50. — ISBN 978-0-02-871885-9
  8. https://www.classical-music.com/features/articles/the-desperately-sad-marriage-between-tchaikovsky-and-antonina-milyukova/
  9. "Tchaikovsky". Random House Webster's Unabridged Dictionary.
  10. Russia was still using old style dates in the 19th century, rendering his lifespan as 25 April 1840 – 25 October 1893. Some sources in the article report dates as old style rather than new style. Dates are expressed here in the same style as the source from which they come
  11. Wiley, New Grove (2001), 25:162.
  12. Brown, New Grove, 18:621; Holden, 233.
  13. 13,0 13,1 Brown, Early, 31; Wiley, Tchaikovsky, 8.
  14. Holden, 15; Poznansky, Quest, 11–12.
  15. Holden, 4.
  16. Brown, Early, 19
  17. Poznansky, Alexander (1999). Tchaikovsky Through Others' Eyes. էջ 1.
  18. Poznansky, Eyes, 1; Holden, 5.
  19. 19,0 19,1 Wiley, Tchaikovsky, 6.
  20. Holden, 31.
  21. Holden, 43.
  22. Tchaikovsky had four brothers (Nikolai, Ippolit, Anatoly and Modest), a sister (Alexandra) and a half-sister (Zinaida) from his father's first marriage (Holden, 6, 13; Warrack, Tchaikovsky, 18). Anatoly would later have a prominent legal career, while Modest became a dramatist, librettist, and translator (Poznansky, Eyes, 2).
  23. Holden, 202.
  24. Brown, Early, 22; Holden, 7.
  25. Holden, 7.
  26. Brown, Early, 27; Holden, 6–8
  27. Brown, Early, 25–26; Wiley, Tchaikovsky, 7.
  28. Brown, Man and Music, 14.
  29. Maes, 31.
  30. Maes, 35.
  31. Volkov, 71.
  32. 32,0 32,1 Brown, Early, 60
  33. Brown, Man and Music, 20; Holden, 38–39; Warrack, Tchaikovsky, 36–38.
  34. Poznansky, Eyes, 47–48; Rubinstein, 110.
  35. 35,0 35,1 ↑ Педагогическая деятельность.
  36. Берберова, 1997, с. 69.
  37. Wiley, New Grove (2001), 25:153–54.
  38. Holden, 83; Warrack, Tchaikovsky, 61.
  39. Poznansky, Quest, 548–49.
  40. Warrack, Tchaikovsky, 264.
  41. 41,0 41,1 Кашкин, 1973.
  42. ↑ Руководство к инструментовке, 1866. Жизненные правила и советы, 1869.Музыкальный катехизис, 1870
  43. ↑ Заглавие в переиздании 1884 года: Жизненные правила и советы молодым музыкантам Р. Шумана.
  44. ↑ Этот перевод Чайковского до появления в 1913 году «Основ оркестровки» Н. А. Римского-Корсакова служил главным пособием слушателям российских консерваторий по оркестровке.
  45. ↑ Книга переиздавалась в 1874, 1875, 1878, 1882, 1884, 1887 и 1892 гг.
  46. ↑ Руководство к инструментовке, 1866. Жизненные правила и советы, 1869.Музыкальный катехизис, 1870
  47. ↑ См. ст. А. Ф. Арендс в Большой российской энциклопедии.
  48. Полоцкая Е. Е. Пётр Ильич Чайковский — педагог: мифы и реалии. Полоцкая Е. Е. П. И. Чайковский — В. А. Пахульский: история педагогических отношений
  49. ↑ Чайковский, Пётр Ильич // Энциклопедия «Кругосвет».
  50. 50,0 50,1 50,2 50,3 50,4 50,5 Brown, New Grove (1980), 18:628.
  51. Poznansky, Quest, 564.
  52. Rimsky-Korsakov, 308.
  53. Figes, 178–81.
  54. Garden, New Grove (2001), 8:913.
  55. 55,0 55,1 Taruskin, 665.
  56. Brown, Final, 92.
  57. Brown, Early Years, 156–57; Warrack, Tchaikovsky, 53.
  58. Brown, Early, 156–58; Poznansky, Eyes, 88.
  59. «Artôt, Désirée (1835–1907)». Schubertiade music. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 21-ին.
  60. 60,0 60,1 Brown, Crisis, 137–47; Polayansky, Quest, 207–08, 219–20; Wiley, Tchaikovsky, 147–50.
  61. 61,0 61,1 Holden, 159, 231–32.
  62. ↑ Цит. по: Модест Чайковский. Т. 2, 1997, с. 9.
  63. Brown, Man and Music, 171–72.
  64. Poznansky, Quest, all.
  65. 65,0 65,1 Wiley, Tchaikovsky, xvi.
  66. Wiley, New Grove (2001), 25:147.
  67. Warrack, Tchaikovsky, 120.
  68. Brown, Man and Music, 219
  69. Celebration of this anniversary did not take place as Alexander II was assassinated in March 1881.
  70. As quoted in Brown, Wandering, 119.
  71. Wiley, Tchaikovsky, 159, 170, 193
  72. As quoted in Brown, Wandering, 151.
  73. ↑ Сообщая Н. Ф. фон Мекк название своего «нового убежища», Чайковский, имея в виду девичью фамилию Надежды Филаретовны — Фроловская, добавляет — «название, которое Вам нетрудно запомнить, не правда ли?»
  74. ↑ Давыдов, 1965.
  75. ↑ Давыдова, 1976.
  76. ↑ Юдин В. С. Край наш Клинский. — Клин: Серп и молот, 1999. — 216 с.
  77. ↑ Памятники пребывания Чайковского в Майданове и Фроловском (едва ли не более важные, чем Клин, с точки зрения творческой биографии композитора) не сохранились.
  78. 78,0 78,1 78,2 Schonberg, 367.
  79. Brown Man and Music, 430–32; Holden, 371; Warrack, Tchaikovsky, 269–70.
  80. (նոյեմբերի 1)
  81. «Правительственный Вѣстникъ». 29 октября (10 ноября) 1893, № 238. — С. 1.
  82. ↑ Блинов, Соколов, 1994.Познанский, 2007.
  83. Brown, Final, 487.
  84. Brown, Man and Music, 431–35; Holden, 373–400.
  85. Берберова, 1936.
  86. 86,0 86,1 Wiley, New Grove (2001), 25:169.
  87. Թադևոսյան Ա., էջեր հայ–ռուսական երաժշտական կապերի պատմությունից, 1977, էջ 57
  88. Warrack, Symphonies, 9. Also see Brown, Final, 422–23.
  89. Benward and Saker, 111–12.
  90. Brown, New Grove, 18:606.
  91. ↑ Вайдман, Давыдова, Соколинская, 1978, с. 7.
  92. Brown, Early, 34, 97.
  93. Wiley, New Grove (2001), 25:149.
  94. Bostein, 103.
  95. As proof of Wagner's influence, Botstein cites a letter from Tchaikovsky to Taneyev, in which the composer "readily admits the influence of the Nibelungen on Francesca da Rimini." This letter is quoted in Brown, Crisis, 108.
  96. 96,0 96,1 Brown, Early, 39, 52, Final, 187.
  97. Brown, New Grove (1980), 18:628; Hopkins, New Grove (1980), 13:698.
  98. Schonberg, 366.
  99. 99,0 99,1 Maes, 73; Taruskin, Grove Opera, 664.
  100. Warrack, 209.
  101. Holoman, New Grove (2001), 12:413.
  102. Maes, 78.
  103. As quoted in Taruskin, Stravinsky, 206
  104. Taruskin, Stravinsky, 206
  105. Steinberg
  106. Brown, Crisis, 122.
  107. Maes, 145–48.
  108. Botstein, 99.
  109. Allan Kozinn (1992-07-18). "Critic's Notebook; Defending Tchaikovsky, With Gravity and With Froth". The New York Times. Retrieved 2013-08-18.
  110. 110,0 110,1 Druckenbrod, Andrew (2011-01-30). "Festival to explore Tchaikovsky's changing reputation". Pittsburgh Post-Gazette. Retrieved 2013-08-18.
  111. Botstein, 100.
  112. Brown, New Grove, 18:606–07, 628.
  113. Steinberg, The Symphony, 611.
  114. Цит. по: Вайдман, Давыдова, Соколинская, 1978, с. 170
  115. Tchaikovsky Research website
  116. As quoted in Poznansky, Eyes, 216.

Գրականություն

խմբագրել
  • Մելիք–Վրթանեսյան Կ., Պյոտր Ւլյիչ Չայկովսկի, Ե., 1940
  • Սուսաննա Ամատունի , Երաժշտական գրականություն, Երևան-1981
  • Корганов В. Д., Чайковский на Кавказе, Е., 1940
  • Асафьев Б. В., Избранные труды, т. 2, М., 1954
  • Протопопов Вл., Туманина Н., Оперное творчество Чайковского, М., 1957
  • Житомирский Д., Балеты Чайковского, М., 1957
  • Николаева Н., Симфонии П. И. Чайковского, М., 1958
  • Туманина Н., Чайковский. Путь к мастерству, М., 1962
  • Туманина Н., Чайковский. Великий мастер, М., 1968
  • Ларош Г. А., Избранные статьи, в. 2, Л., 1975
  • Орлова Е., Петр Ильич Чайковский, М., 1980
  • Должанский А., Симфоническая музыка Чайковского, Д., 1981

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Աղբյուրներ

խմբագրել
  • Asafyev, Boris, "The Great Russian Composer." In Russian Symphony: Thoughts About Tchaikovsky (New York: Philosophical Library, 1947). ISBN n/a.
  • Benward, Bruce and Marilyn Saker, Music: In Theory and Practice, Vol. 1 (New York: McGraw-Hill, 2003), Seventh Edition. 978-0-07-294262-0.
  • Bergamini, John, The Tragic Dynasty: A History of the Romanovs (New York: G.P. Putnam's Sons, 1969).
  • Botstein, Leon, "Music as the Language of Psychological Realm." In Tchaikovsky and His World (Princeton, New Jersey: Princeton University Press, 1998), ed. Kearney, Leslie. 0-691-00429-3.
  • Brown, David, "Glinka, Mikhail Ivanovich" and "Tchaikovsky, Pyotr Ilyich." In The New Grove Encyclopedia of Music and Musicians (London: MacMillan, 1980), 20 vols., ed. Sadie, Stanley. 0-333-23111-2.
  • Brown, David, Tchaikovsky: The Early Years, 1840–1874 (New York: W.W. Norton & Company, 1978). 0-393-07535-4.
  • Brown, David, Tchaikovsky: The Crisis Years, 1874–1878, (New York: W.W. Norton & Company, 1983). 0-393-01707-9.
  • Brown, David, Tchaikovsky: The Years of Wandering, 1878–1885, (New York: W.W. Norton & Company, 1986). 0-393-02311-7.
  • Brown, David, Tchaikovsky: The Final Years, 1885–1893, (New York: W.W. Norton & Company, 1991). 0-393-03099-7.
  • Brown, David, Tchaikovsky: The Man and His Music (New York: Pegasus Books, 2007). 0-571-23194-2.
  • Cooper, Martin, "The Symphonies." In Music of Tchaikovsky (New York: W.W. Norton & Company, 1946), ed. Gerald Abraham․ ISBN n/a.
  • Druckenbrod, Andrew, "Festival to explore Tchaikovsky's changing reputation." In Pittsburgh Post-Gazette, 30 January 2011. Retrieved 27 February 2012.
  • Figes, Orlando, Natasha's Dance: A Cultural History of Russia (New York: Metropolitan Books, 2002). 0-8050-5783-8 (hc.).
  • Hanson, Lawrence and Hanson, Elisabeth, Tchaikovsky: The Man Behind the Music (New York: Dodd, Mead & Company).
  • Holden, Anthony, Tchaikovsky: A Biography (New York: Random House, 1995). 0-679-42006-1.
  • Holomon, D. Kern, "Instrumentation and orchestration, 4: 19th century." In The New Grove Dictionary of Music and Musicians, Second Edition (London: Macmillan, 2001), 29 vols., ed. Sadie, Stanley. 1-56159-239-0.
  • Hopkins, G.W., "Orchestration, 4: 19th century." In The New Grove Encyclopedia of Music and Musicians (London: MacMillan, 1980), 20 vols., ed. Sadie, Stanley. 0-333-23111-2.
  • Hosking, Geoffrey, Russia and the Russians: A History (Cambridge, Massachusetts: The Belknap Press of Harvard University Press, 2001). 0-674-00473-6.
  • Jackson, Timothy L., Tchaikovsky, Symphony no. 6 (Pathétique) (Cambridge: Cambridge University Press, 1999). 0-521-64676-6.
  • Karlinsky, Simon, "Russia's Gay Literature and Culture: The Impact of the October Revolution." In Hidden from History: Reclaiming the Gay and Lesbian Past (New York: American Library, 1989), ed. Duberman, Martin, Martha Vicinus and George Chauncey. 0-452-01067-5.
  • Kozinn, Allan, "Critic's Notebook; Defending Tchaikovsky, With Gravity and With Froth." In The New York Times, 18 July 1992. Retrieved 27 February 2012.
  • Lockspeiser, Edward, "Tchaikovsky the Man." In Music of Tchaikovsky (New York: W.W. Norton & Company, 1946), ed. Gerald Abraham. ISBN n/a. OCLC 385829
  • Maes, Francis, tr. Arnold J. Pomerans and Erica Pomerans, A History of Russian Music: From Kamarinskaya to Babi Yar (Berkeley, Los Angeles and London: University of California Press, 2002). 0-520-21815-9.
  • Mochulsky, Konstantin, tr. Minihan, Michael A., Dostoyevsky: His Life and Work (Princeton: Princeton University Press, 1967).
  • Poznansky, Alexander, Tchaikovsky: The Quest for the Inner Man (New York: Schirmer Books, 1991). 0-02-871885-2.
  • Poznansky, Alexander, Tchaikovsky Through Others' Eyes. (Bloomington: Indiana Univ. Press, 1999). 0-253-33545-0.
  • Ridenour, Robert C., Nationalism, Modernism and Personal Rivalry in Nineteenth-Century Russian Music (Ann Arbor: UMI Research Press, 1981). 0-8357-1162-5.
  • Ritzarev, Marina, Tchaikovsky's Pathétique and Russian Culture (Ashgate, 2014). 9781472424112.
  • Roberts, David, "Modulation (i)." In The New Grove Encyclopedia of Music and Musicians (London: MacMillan, 1980), 20 vols., ed. Sadie, Stanley. 0-333-23111-2.
  • Rubinstein, Anton, tr. Aline Delano, Autobiography of Anton Rubinstein: 1829–1889 (New York: Little, Brown & Co., 1890). Library of Congress Control Number.
  • Schonberg, Harold C. Lives of the Great Composers (New York: W.W. Norton & Company, 3rd ed. 1997). 0-393-03857-2.
  • Michael Steinberg (music critic), The Concerto (New York and Oxford: Oxford University Press, 1998).
  • Steinberg, Michael, The Symphony (New York and Oxford: Oxford University Press, 1995).
  • Richard Taruskin, "Tchaikovsky, Pyotr Il'yich", The New Grove Dictionary of Opera (London and New York: Macmillan, 1992), 4 vols, ed. Stanley Sadie. 0-333-48552-1.
  • Volkov, Solomon, Romanov Riches: Russian Writers and Artists Under the Tsars (New York: Alfred A. Knopf House, 2011), tr․Antonina W. Bouis 0-307-27063-7.
  • Warrack, John, Tchaikovsky Symphonies and Concertos (Seattle: University of Washington Press, 1969).
  • Warrack, John, Tchaikovsky (New York: Charles Scribner's Sons, 1973). 0-684-13558-2.
  • Wiley, Roland John, "Tchaikovsky, Pyotr Ilyich." In The New Grove Dictionary of Music and Musicians, Second Edition (London: Macmillan, 2001), 29 vols., ed. Sadie, Stanley. 1-56159-239-0.
  • Wiley, Roland John, The Master Musicians: Tchaikovsky (Oxford and New York: Oxford University Press, 2009). 978-0-19-536892-5.
  • Daniel Zhitomirsky "Symphonies." In Russian Symphony: Thoughts About Tchaikovsky (New York: Philosophical Library, 1947). ISBN n/a․
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Չայկովսկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Չայկովսկի» հոդվածին։