Նիկոլայ Ռուբինշտեյն
Նիկոլայ Գրիգորևիչ Ռուբինշտեյն (ռուս.՝ Никола́й Григо́рьевич Рубинште́йн, հունիսի 2 (14), 1835[1][2][3], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][4] - մարտի 11 (23), 1881[1][2][3], Փարիզ, Ֆրանսիա[4][1][2]), ռուս դաշնակահար, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։
Նիկոլայ Ռուբինշտեյն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2 (14), 1835[1][2][3] Մոսկվա, Ռուսական կայսրություն[2][4] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 11 (23), 1881[1][2][3] (45 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[4][1][2] |
Գերեզման | Դանիլով մենաստան[2][1] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Մոսկվայի կոնսերվատորիա |
Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Nikolai Rubinstein Վիքիպահեստում |
Անտոն Ռուբինշտեյնի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելԴաշնամուր նվագել սովորել է մոր, այնուհետև Թ․ Կուլլակի և Ա․ Վիլլուանի մոտ։ Երաժշտական տեսական առարկաներն անցել է Զ․ Դենի մոտ՝ Բեռլինում, եղբոր՝ Ա․ Ռուբինշտեյնի հետ։
Ռուբինշտեյնի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Մոսկվայում սկսել են գործել՝ ռուսական երաժշտական ընկերության բաժանմունքը (1860) և կոնսերվատորիան (1866, մինչև կյանքի վերջը եղել է տնօրենը և պրոֆեսոր)։
Աշակերտներից են Սերգեյ Տանեևը, Ալեքսանդր Զիլոտին, Է․ Զաուերը։ Ռուբինշտեյնն իր ժամանակի խոշոր դաշնակահարներից և դիրիժորներից էր։ Նրա ղեկավարությամբ Մոսկվայում հնչել են արևմտաեվրոպական և ռուսական կոմպոզիտորների, հատկապես Չայկովսկու երկերը (Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողների ուժերով ներկայացվել է «Եվգենի Օնեգին» օպերայի առաջին բեմադրությունը, 1879)։
Ռուբինշտեյնին են նվիրել իրենց երկերից Ֆերենց Լիստը՝ «Ֆանտազիա», «Աթենքի փլատակների» թեմաներով, Մ․ Բալակիրևը՝ «Իսլամեյ» ֆանտազիան, Պ․ Չայկովսկին՝ դաշնամուրի 2-րդ կոնցերտը, «Ռուսական սկերցոն», «Մեծ արվեստագետի հիշատակին» դաշնամուրային տրիոն (մահվան առիթով)։ Ռուբինշտեյնի ստեղծագործական փորձերից են՝ նվագախմբային նախերգանքներ, դաշնամուրային պիեսներ, ռոմանսներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Рубинштейн, Николай Григорьевич (ռուս.) // Русский биографический словарь / под ред. Б. Л. Модзалевский — СПб.: 1918. — Т. 17. — С. 386—392.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Э. Рубинштейн (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1904. — Т. 3. — С. 1143—1149.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Рубинштейн Николай Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Ռուբինշտեյն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 11)։ |