Ադոլֆ Ադան
Ադոլֆ Շարլ Ադան (Ադամ) (ֆր.՝ Adolphe Charles Adam, հուլիսի 24, 1803[2][3][4][…], former 3rd arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[3][5][1] - մայիսի 3, 1856[2][3][6][…], former 2nd arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[3][5][7]), ֆրանսիացի երգահան, օպերաների («Փոստատարը Լոնժյումոյից», 1836, «Նյուրնբերզյան տիկնիկը», 1852, «Ֆալստաֆ», 1856) և բալետների («Ֆաուստ», 1833, «Ժիզել», 1841, «Կորսար», 1856) հեղինակ։ Առավել հայտնի ստեղծագործություններից են «Ժիզել» բալետը, որը նպաստել է ռոմանտիկ ուղղության հաստատմանը բալետում (Երևանում բեմադրվել է 1960 թվականին), և «Փոստատարը Լոնժյումոյից» օպերան։
Ադոլֆ Ադան | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Adolphe Adam |
Ի ծնե անուն | ֆր.՝ Adolphe-Charles Adam[1] |
Ծնվել է | հուլիսի 24, 1803[2][3][4][…] former 3rd arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[3][5][1] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | մայիսի 3, 1856[2][3][6][…] (52 տարեկան) former 2nd arrondissement of Paris, Փարիզ, Ֆրանսիա[3][5][7] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[8] |
Ժանրեր | օպերա և դասական երաժշտություն[9] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտական քննադատ, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար և քննադատ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Ամուսին | Chérie-Louise Couraud?[10] |
Պարգևներ | |
Adolphe Adam Վիքիպահեստում |
Կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտության ուսուցիչ Լուի Ադանի որդին է։ 1844 թվականից եղել է Ֆրանսիայի ինստիտուտի անդամ։
Կենսագրություն
խմբագրելԵրիտասարդ տարիներին Ադանը հետաքրքրություն չի դրսևորել երաժշտության հանդեպ` պատրաստվելով դառնալ գիտնական։
Սովորել է Փարիզի` Երաժշտության ու պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում` երգեհոնի դասարանում։ Աշակերտել է Ֆրանսուա Ադրիան Բուալադյոյին։ Երիտասարդ կոմպոզիտորի հաջողություններն այնքան նշանակալի էին, որ 1825 թվականին նա ստանում է Հռոմեական մրցանակ։
Իր ուսուցչին օգնել է «Սպիտակ տիկին» օպերայի աշխատանքներում` գրելով ուվերտյուրա, գրել է նաև վոդևիլների երաժշտություն։ 1829 թվականին ստեղծել է ռուսական սյուժեով մեկ գործողությամբ օպերա` «Պյոտր և Եկատերինա» (ֆր.՝ Pierre et Catherine): Սերտորեն համագործակցել է բալետմայստեր Ֆիլիպո Տալիոնիի հետ։
1833 թվականին կայացել է նրա «Ֆաուստ» բալետի պրեիերան։
1830-ական թվականների վերջերին աշխատել է Սանկտ Պետերբուրգում նախ իր «Դանուբի կույսը» բալետի (1838) ներկայացման, ապա հատուկ ռուսական բալետի համար գրված «Ծովային ավազակ» բալետի (1840) պրեմիերայի շուրջ։
Փարիզ վերադառնալով գրել է «Ժիզել» բալետը (1841) Թեոֆիլ Գոթիեի լիբրետոյի հիման վրա։ Այս ստեղծագործությունը ֆրանսիական բալետային արվեստում ամրապնդել է ռոմանտիկ ուղղությունը։
Ադանի բազմաթիվ այլ բալետներից առավել մեծ նշանակություն է ունեցել նրա վերջին աշխատանքներից մեկը` «Կորսարը» (1856)։
Ադանը մոտ 20 օպերայի հեղինակ է, որոնցից մեծ ճանաչում են ստացել «Փոստատարը Լոնժյումոյից» (ֆր.՝ Le postillon de Lonjumeau, 1836), «Արքան Իվետոյից» (ֆր.՝ Le Roi d'Yvetôt, 1842), «Կալիոստրո» (ֆր.՝ Cagliostro, 1844), «Ժիրալդա կամ Նոր Փսիխեա» (ֆր.՝ Giralda ou La nouvelle Psychée, 1852), «Եթե ես արքա լինեի» (1852) ստեղծագործությունները[12][13]։
1846 թվականին Ադանը, կոնֆլիկտի մեջ հայտնվելով Փարիզի օպերայի տնօրենի հետ, որոշում է հիմնադրել սեփական քնարական թատրոնը (ֆր.՝ Théâtre-Lyrique), որի համար վարձակալում է Օլիմպիական կրկեսի շենքը։ Իր Ազգային օպերան (ֆր.՝ Opéra-National) կոմպոզիտորն ու թատերական տնօրենը մտադիր էր տրամադրել ֆրանսիական նոր խաղացանկին, սակայն 1848 թվականի Ֆրանսիական հեղափոխությունից հետո թատրոնը փակվում է, և Ադանը երկար տարիներով հատնվում է պարտքերի մեջ։
1848 թվականի հոկտեմբերի 1-ից Ադոլֆ Ադանը դարձել է դարձել է կոմպոզիցիայի պրոֆեսոր և կոնտրապունկտ իր ալմա մատերում` Երաժշտության կայսերական կոնսերվատորիայում[14]։
1847 թվականին Ադանը Պլասիդ Կապլոյի խոսքերով գրել է «Օ՜, Սուրբ գիշեր» (ֆր.՝ Minuit, chrétiens) ծննդյան երգը , որն առաջին անգամ հնչել է Ռոքմորում Ծննդյան գիշերվա կեսգիշերային պատարագի ժամանակ օպերային երգչուհի Էմիլի Լորեի կատարմամբ։ «Ծննդյան գիշերը» միանգամից ընդունվել է կաթոլիկ եկեղեցու կողմից, և այն շուտով ընդգրկվել է ծննդյան պատարագի մեջ։ Սակայն երբ եկեղեցական իշխանություններն իմանում են, որ երգի հեղինակը հրեա է, արդեն ընդունված երգը միաձայն մերժվում է Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու կողմից։ Ամեն դեպքում, այն շարունակում են կատարել, իսկ մի քանի տարի անց երգը տարածվում է Ամերիկայում, որտեղ մեծ ճանաչման է արժանանում։
1853 թվականին կոմպոզիտորը 15-րդ դարի ֆրանսիական «Ավինյոնում` կամրջի վրա» երգին երկրորդ կյանք է տալիս` այն օգտագործելով իր «Խուլը» օպերայում։
Ադանն օժտված է եղել նաև գրական ձիրքով։ Մամուլում տպագրվել են նրա հոդվածներն ու ֆելիետոնները։ 1859 թվականին Պետերբուրգում «Երաժշտական ու թատերական լրատուում» հրատարակվել են կոմպոզիտորի հուշերից։
Հատընտիր ստեղծագործություններ
խմբագրելԲալետներ
խմբագրել«Կորսար» 1856
- Երաժշտության թագավորական կաադեմիա, Լե Պելետիե թատրոն
- «Ժիզել», լիբրետո` Թեոֆիլ Գոթիե, Անրի դե Սեն-Ժորժ և Ժան Կորալի, բեմադրություն` Ժան Կորալի և Ժյուլ Ժոզեֆ Պեռո։ Պրեմիերան կայացել է 1841 թվականի հունիսի 28-ին։
- «Գենտի գեղեցկուհին», լիբրետո` Անրի դե Սեն-Ժորժ, բալետմայստեր` Ալբեր։ Պրեմիերան կայացել է 1842 թվականի հունիսի 22-ին
- «Չորսի բաժին սատանան», լիբրետո` Ադոլֆ դե Լյովեն, բալետմայստեր` Ժոզեֆ Մազիլիե։ Պրեմիերան կայացել է 1845 թվականի օգոստոսի 11-ին։
- Դրուրի Լեյն թատրոն, Լոնդոն
- «Մարմարե գեղեցկուհի», բալետմայստեր` Ալբեր։ Պրեմիերան կայացել է 1845 թվականի սեպտեմբերի 27-ին։
Օպերաներ
խմբագրել- Խրճիթ (Le chalet; 1834)
- Փոստատարը Լոնժյումոյից (Le postillon de Lonjumeau; 1836)
- Արքան Իվետոյից (Le Roi d'Yvetôt; 1842)
- Կալիոստրո (Cagliostro; 1844)
- Ցլամարտիկ (Le toréador; 1849)
- Ժիրալդա կամ Նոր Փսիխեա (Giralda ou La nouvelle Psychée; 1850)
- Եթե ես արքա լինեի (Si j'étais roi; 1852)
- Նյուրնբերգյան տիկնիկ (La poupée de Nuremberg; 1852)
- Ֆալստաֆ (Falstaff; 1856)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Archives de Paris — P. 4.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 12. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 4,0 4,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 filmportal.de — 2005.
- ↑ 7,0 7,1 7,2 Archives de Paris — P. 41.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ http://www.classicsonline.com/composerbio/Adolphe_Adam/
- ↑ http://roglo.eu/roglo?lang=en;p=adolphe;n=adam;
- ↑ Stanislaw R. J., Hustad D. Companion to The Worshiping Church: A Hymnal — 1993. — P. 196. — ISBN 0-916642-53-4
- ↑ 14-я передача цикла М.Малькова "Звучащая история оперетты".
- ↑ 15-я передача цикла М.Малькова "Звучащая история оперетты".
- ↑ Théodore Lassabathie. Histoire du Conservatoire impérial de musique et de déclamation. — Paris : Michel Lévy Frères, 1860. — 572 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Ադան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 67)։ |